Առաջնորդության երկօրյա վերապատրաստումներ Տավուշի մարզի դպրոցների ղեկավար կազմի համար

Փետրվարի 25-26-ը Դիլիջանի կենտորնական դպրոցում Տավուշի մարզի 82 դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ մասնակցեցին Առաջնորդության վերապատրաստումներին։

«Այսօր մենք աշխատում ենք դպրոցների ղեկավար կազմի՝ տնօրենների և փոխտնօրենների հետ, խոսում ենք առաջնորդության մասին, փորձում ենք հասկանալ՝ տնօրենի դերը կրթության գնահատման, կրթության ուղղորդման և առաջնորդության մեջ ինչպիսի՞ն պիտի լինի, զինում ենք գործիքներով, փոխանակվում ենք փորձով։ Այս պահին մենք փորձում ենք լինել ուսուցիչների, տնօրենների կողքին, սովորեցնել, փորձով փոխանակվել և ուղղորդել այս փոփոխություններում․․․ Այսպիսի բաները մեկ օրում չեն կառուցվում, և մենք պարզապես կարծում ենք, որ եթե մենք կարողանանք ամբողջ անհրաժեշտ աջակցությունը տրամադրել, դրանով արդեն մեր դերն իրականացրած կլինենք»,- վերապատրաստումների մասին պատմում է «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրի ղեկավար Նաիրա Մարգարյանը։

Տավուշի մարզի դպրոցների ղեկավար կազմի, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստումները մեկնարկել են դեռևս 2021 թ․-ի ամռանը։ Երկօրյա հանդիպումը նվիրված էր թեմատիկ պանելային քննարկումներին և լավագույն փորձը միմյանց հետ կիսելուն։

Հանդիպման երկրորդ օրը «Այբ»-ի մենթորները մասնակիցների հետ քննարկեցին իրենց տրված առաջադրանքները, որոնց համաձայն դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց դպրոցների զարգացման ծրագրերը։

Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյանի խոսքով՝ տարիների ընթացքում մի շարք կարծրատիպեր են ձևավորվել՝ կրթությունը հետին պլան մղելով, և «այս վերապատրաստումների ամենակարևոր՝ առաջնային փուլը հենց այս կարծրատիպերի չեզոքացումն է։ Իհարկե, դա մեծ թափով առաջ շարժվել չի կարող, բայց սառույցը սկսել է հալվել, և առաջիկայում պիտի տեսնենք փոփոխությունները»։

Պանելային քննարկումների ժամանակ «Այբ»-ի մենթորները մասնակիցներին ներկայացրին և նրանց հետ քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Գնահատումը, դրա ձևերն ու նպատակները», «Դասալսումները՝ որպես արդյունավետ կառավարման գործիք», «Կրթության կառավարման առաջնահերթությունները»։

«Մենք Տավուշի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ աշխատում ենք ամեն ինչ անել, որ ծրագիրը հաջողի և փորձում ենք միասին հաղթահարել ցանկացած դժվարություն։ Այսօր ևս այդ օրերից մեկն էր, երբ քննարկում ենք դժվարությունները և փորձում ենք միասին հասկանալ՝ որն է լինելու հաջորդ քայլը», – նշում է կրթության փորձագետ Մերի Հովսեփյանը։

Երկօրյա հանդիպման ավարտին տնօրեններն ու փոխտնօրենները ստուգեցին իրենց անհատական թղթապանակներն ու դրանցում անհրաժեշտ նյութերի առկայությունը, ստացան հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերապատրաստումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի՝ «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում: «Այբ» կրթական հիմնադրամն իրականացնում է վերապատրաստումները ղեկավար կազմի և ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների համար։




Կրթության ոլորտը Տավուշի մարզում․ կլոր սեղան-քննարկում

Կրթության ոլորտում հասնելիության, հնարավորությունների և ոլորտում առկա խնդիրների մասին Տավուշ հեռուստաընկերության տաղավարում զրուցել ենք Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն Նաիրա Դալուզյանի, «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրի ուսուցիչ-առաջնորդ և «Սերունդ» ծրագրի մենթոր Ելենա Ղուկասյանի և Այգեհովիտի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Զինա Պողոսյանի հետ։




Մշակույթի ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները Տավուշում․ կլոր սեղան-քննարկում

Տավուշ ՀԸ տաղավարում հերթական անգամ հավաքվել ենք քննարկման սեղանի շուրջ․ թեման այս անգամ մշակույթի ոլորտն է, հյուրերն են Բերդի մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն Հրեղեն Գասպարյանը և Բերդավանի մշակույթի տան կազմակերպիչ Անի Հախվերդյանը։




ՏԻՄ ըտրությունների արդյունքները Դիլիջան համայքնում

Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանը, ստացել է ընտրողների ձայների 57 %-ը։

Տավուշյան Ռեպորտաժ-ը որոշել է ավելին պարզել նրա և նրա ծրագրի մասին․



Նոր շունչ զբոսաշրջային արահետներին և նոր հնարավորություններ երիտասարդներին՝ Դիլիջանում

«Եկել-հասել ենք մի տեղ, որ այժմ ունենք ճանապարհ, որից կարող են օգտվել բոլորը՝ առանց բացառության»։
Արահետներ հյուրատներ զբոսաշրջության զարգացում․ փոխկապակցված այս շղթայի մասին գիտելիքներն ու անձնական փորձառությունն է, որ «Երիտասարդներ՝ հանուն փոփոխության» ծրագրի մասնակիցները տանելու են իրենց հետ Տավուշից։

Հայաստանի 9 մարզերից, Երևանից ու Արցախից ժամանած երիտասարդները Դիլիջանում հնարավորություն ունեին սեփական փորձով առնչվելու արահետների նորացման գործընթացին և ծանոթանալու զբոսաշրջային գաղափարը կյանքի կոչելու բոլոր նրբություններին։



Դիլիջանի Հ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում կայացավ հաշվետու ցուցահանդես-համերգ

Եվ այսպես՝ հերթական Տավուշյան ռեպորտաժ-ը՝ Դիլիջանից.
Հաշվետու ցուցահանդես-համերգ՝ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում

Սաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես, այնուհետև մեծ համերգային ծրագիր՝ «Դիլիջան» և «Հաղարծին» պարային համույթների մասնակցությամբ. օրն ամբողջությամբ նվիրված էր 2020-2021 ուս․ տարին ամփոփելուն՝ հիշելով անցնող տարվա ձեռքբերումներն ու նվաճումները:
Շարամբեյանցիները վստահ են՝ առաջիկա բազմաբնույթ միջոցառումներն ու տարբեր մրցույթներին մասնակցությունը դպրոցին նոր հաջողություններ և ճանաչում են բերելու:



Դիլիջանում ամփոփվեցին «Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» ծրագրի արդյունքները

Նախաձեռնողների խոսքով՝ ծրագիրը միտված է եղել մեկ հարթակորւմ հավաքել ու բոլորին հասանելի դարձնել քաղաքում կատարվող իրադարձությունները, առկա միջոցառումները։ Ճանապարհը համայնքապետարանի կայքի «Օրացույց» բաժնում դրանք ի մի բերելն է դարձել։
Կազմակերպվել են նաև համայնքապատկան կրթական, մարզական, մշակութային և գրադարանային կառույցների 12 աշխատակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ ռազմավարական պլանավորան վերաբերյալ։
Ծրագիրն իրականոցնողները վստահ են՝ արդյունքները մեծապես նպաստելու են, որ Դիլիջանն օրինակելի հաշվետու համայնքի վերածվի։