Տավուշ Մեդիայի լրագրողները զարգացնում են իրենց հմտությունները
Երեք օր շարունակ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնում» թեժ քննարկումներ էին։
17 երիտասարդներ Իջևանից, Դիլիջանից և Ալավերդուց փետրվարի 22-24-ը մասնակցում էին «Արդյունավետ առաջնորդություն և հաղորդակցություն, կոնֆլիկտների լուծում և շահերի վրա կառուցած բանակցություններ» վերապատրաստման դասընթացին։ Մասնակիցների շարքում էին Տավուշ Մեդիայի լրագրողներ Հրանտ Ղազումյանն ու Էռնեստ Խանումյանը:
Երիտասարդները տեսական և գործնական վարժությունների միջոցով փորձում էին յուրացնել բանակցելու և հաղորդակցվելու հմտությունները։