Եռօրյա դպրոցական վիկտորինա՝ Իջևան համայնքի դպրոցականների համար

Բնագիտամաթեմաթիկական առարկաների հանդեպ հետաքրքրության բարձրացման նպատակով Իջևանում անցկացվեց եռօրյա դպրոցական վիկտորինա:

Վիկտորինաները հաջորդաբար նախատեսված են Նոյեմբերյան և Սիսիան համայնքների դպրոցականների համար:




«Բարբառը մեր հարստությունն է» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթ

Հայրենասիրության, հայրենաճանաչության, ազգային անվտանգության հենքը, հիմքը լեզուն է, իսկ մեր լեզվինը գրաբարն ու բարբառը, որը մեր հարստույթունն է, իսկ մենք նրա պաշտպանը: Տավուշ Մեդիան միակն է հայկական հեռուստադաշտում, որ արտադրում և ցուցադրում է բարբառով, գրաբարով հեռուստահաղորդումներ։

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն էր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Տավուշ Մեդիան կարևորելով և ուշադրություն դարձնելով բարբառների պահպանությանն ու տարածմանը`Ձեզ է ներկայացնում Տավուշի մարզից մասնակից դպրոցների պատրաստած հոլովակները, որում աշակերտները հայերենի բարբառով ու մայրենի լեզվին նվիրված իրենց մտահաղացումներն են ներկայացնում։

Աչաջրի միջնակարգ դպրոց

Բերդավանի միջնակարգ դպրոց

Բերդի թիվ 3 հիմնական դպրոց

Մովսեսի միջնակարգ դպրոց

Մովսեսի միջնակարգ դպրոց  (2-րդ տեսանյութ)

Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոց

Գանձաքարի միջնակարգ դպրոց

Դեղձավանի միջնակարգ դպրոց

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց

Դիտավանի հիմնական դպրոց

Չորաթանի միջնակարգ դպրոց

Լճկաձորի միջնակարգ դպրոց

Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց

Տավուշի միջնակարգ դպրոց

Տավուշի միջնակարգ դպրոց (2-րդ տեսանյութ)

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց

Չինչինի միջնակարգ դպրոց

Սևքարի միջնակարգ դպրոց

Ոսկեվանի միջնակարգ դպրոց

«Բարբառը մեր հարստությունն է» խորագրով մրցույթում առավելագույն միավոր հավաքած 5 տեսանյութերից մեկը` Բերդի Կ. Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն է:

 




Առաջնորդության երկօրյա վերապատրաստումներ Տավուշի մարզի դպրոցների ղեկավար կազմի համար

Փետրվարի 25-26-ը Դիլիջանի կենտորնական դպրոցում Տավուշի մարզի 82 դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ մասնակցեցին Առաջնորդության վերապատրաստումներին։

«Այսօր մենք աշխատում ենք դպրոցների ղեկավար կազմի՝ տնօրենների և փոխտնօրենների հետ, խոսում ենք առաջնորդության մասին, փորձում ենք հասկանալ՝ տնօրենի դերը կրթության գնահատման, կրթության ուղղորդման և առաջնորդության մեջ ինչպիսի՞ն պիտի լինի, զինում ենք գործիքներով, փոխանակվում ենք փորձով։ Այս պահին մենք փորձում ենք լինել ուսուցիչների, տնօրենների կողքին, սովորեցնել, փորձով փոխանակվել և ուղղորդել այս փոփոխություններում․․․ Այսպիսի բաները մեկ օրում չեն կառուցվում, և մենք պարզապես կարծում ենք, որ եթե մենք կարողանանք ամբողջ անհրաժեշտ աջակցությունը տրամադրել, դրանով արդեն մեր դերն իրականացրած կլինենք»,- վերապատրաստումների մասին պատմում է «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրի ղեկավար Նաիրա Մարգարյանը։

Տավուշի մարզի դպրոցների ղեկավար կազմի, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստումները մեկնարկել են դեռևս 2021 թ․-ի ամռանը։ Երկօրյա հանդիպումը նվիրված էր թեմատիկ պանելային քննարկումներին և լավագույն փորձը միմյանց հետ կիսելուն։

Հանդիպման երկրորդ օրը «Այբ»-ի մենթորները մասնակիցների հետ քննարկեցին իրենց տրված առաջադրանքները, որոնց համաձայն դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց դպրոցների զարգացման ծրագրերը։

Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյանի խոսքով՝ տարիների ընթացքում մի շարք կարծրատիպեր են ձևավորվել՝ կրթությունը հետին պլան մղելով, և «այս վերապատրաստումների ամենակարևոր՝ առաջնային փուլը հենց այս կարծրատիպերի չեզոքացումն է։ Իհարկե, դա մեծ թափով առաջ շարժվել չի կարող, բայց սառույցը սկսել է հալվել, և առաջիկայում պիտի տեսնենք փոփոխությունները»։

Պանելային քննարկումների ժամանակ «Այբ»-ի մենթորները մասնակիցներին ներկայացրին և նրանց հետ քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Գնահատումը, դրա ձևերն ու նպատակները», «Դասալսումները՝ որպես արդյունավետ կառավարման գործիք», «Կրթության կառավարման առաջնահերթությունները»։

«Մենք Տավուշի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ աշխատում ենք ամեն ինչ անել, որ ծրագիրը հաջողի և փորձում ենք միասին հաղթահարել ցանկացած դժվարություն։ Այսօր ևս այդ օրերից մեկն էր, երբ քննարկում ենք դժվարությունները և փորձում ենք միասին հասկանալ՝ որն է լինելու հաջորդ քայլը», – նշում է կրթության փորձագետ Մերի Հովսեփյանը։

Երկօրյա հանդիպման ավարտին տնօրեններն ու փոխտնօրենները ստուգեցին իրենց անհատական թղթապանակներն ու դրանցում անհրաժեշտ նյութերի առկայությունը, ստացան հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերապատրաստումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի՝ «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում: «Այբ» կրթական հիմնադրամն իրականացնում է վերապատրաստումները ղեկավար կազմի և ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների համար։