Կանաչ և օրգանական ագրոբիզնեսի աջակցության հայտամրցույթ

Այս մրցույթի համար հայտադիմումի ձևի և օժանդակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի մարտի 22, Երևանի ժամանակով՝ 16:00

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նպատակն է՝ խթանել Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված գյուղատնտեսությունը:

«ԵՄ-ԿԳՆՀ» ծրագրի Ագրոբիզնեսի աջակցության մրցույթի նպատակները.

Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի մրցույթի հրավերի նպատակն է խրախուսել և աջակցել ագրոբիզնեսներին անցում կատարել ավանդականից կանաչ/օրգանական գյուղատնտեսության և/կամ հզորացնել իրենց արդեն իսկ գոյություն ունեցող կանաչ/օրգանական գյուղատնտեսության և վերամշակման կարողությունները՝ արտադրողականության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով։

Ի՞նչ է տրամադրում ծրագիրը:

Կայուն գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և սարքավորումներ, հետ բերքահավաքի և վերամշակման սարքավորումներ և ենթակառուցվածքային ներդրանքներ։ Կից հայտամրցույթում ներկայացված է այն սարքերի ամբողջական ցանկը, որոնք կարող են տրամադրվել այս հայտամրցույթի շրջանակներում:

Կարևոր նշում. շահառուներին չեն տրամադրվելու կանխիկ կամ կանխիկին համարժեք դրամաշնորհներ։

Նախատեսվող աջակցությունը․

«ԵՄ-ԿԳՆՀ» Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթը մշակված է 2 ԼՈՏ-ով։

• ԼՈՏ 1-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 10,000 եվրոն։

• ԼՈՏ 2-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 20,000 եվրոն` այգեգործական արժեշղթաների և 10,000 եվրո՝ մեղվաբուծական արժեշղթաների համար։

 

ԼՈՏ 1․ ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Արժեշղթաները՝ պտուղ, հատապտուղ, բանջարեղեն (թարմ և/կամ վերամշակված)

Ո՞րտեղ՝ Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում

ԼՈՏ 2․ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Արժեշղթաները՝ բոլորը(նախապատվությունը կտրվի հետևյալին՝ թարմ և վերամշակված մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, մեղր և մեղվաբուծական արտադրանքներ, փորձարարական մշակաբույսեր)

Ո՞րտեղ՝ ՀՀ բոլոր մարզեր

 

Ինչպե՞ս դիմել

Քայլ 1՝

Ներբեռնի ՛ր հայտադիմումը և հարակից բոլոր փաստաթղթերը ստորև․

1. Հայտամրցույթ

2. Հայտադիմումի ձև

3. Տեղեկանք համայնքի ղեկավարից

4. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Քայլ 2՝

Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին, լրացրու՛ հայտադիմումը և ԲՈԼՈՐ հարակից փաստաթղթերը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ

Քայլ 3

Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը փակ ծրարով՝ ՄԻԱՅՆ պատվիրված նամակով, մասնավոր սուրհանդակային ծառայության միջոցով կամ առձեռն (ստորագրված և թվագրված ստացման վկայականը կտրվի առաքողին) հետևյալ հասցեով՝

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (ԵՄ-ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ, Երևան, Սենյակ 610-611, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն,
26/1 Վ. Սարգսյան փողոց, Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Դիմումները կընտրվեն ըստ նախապես սահմանված /չափանիշների/ մեթոդաբանության, և կապ կհաստատվի միայն ընտրված դիմորդների հետ։

______________________________________________________________________________________________

Հարցերի դեպքում զանգահարել միայն մինչև 2023 թվականի մարտի 17-ը, երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:00-18:00

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ-ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ

Երեւանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 6-րդ հարկ
Հեռ/բջջ: +374 93 144 635
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook/Instagram ` European Union-GAIA Armenia

Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48 (մուտքը միայն փողոցի կողմից)
Հեռ/բջջ: ՝ +374 60 65 00 45, +374 93 144 518
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook/Instagram` European Union-GAIA Armenia




StartUp Heart Ստարտափների, կամ գաղափարների համար միջազգային մրցույթ

Վերջնաժամկետը ` մարտի 1!!!
StartUp Heart մրցույթն կազմակերպվում է  Բելառուսի Պետական Համալսարանի կողմից։
Ծրագիրն ընտրված ստարտափներին/ գաղափարներին կտրամադրի գումարային մրցանակներ, ներդրումներ, մենթորային աջակցություն, իսկ անդամներին ` նաեւ պրակտիկա խոշոր ընկերություններում։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ նախագծի կայքում
Ծրագրին մասնակցելու հայտ կարող եք ուղարկել հետևյալ հղումով։



Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Փոքր դրամաշնորհային ծրագրեր

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի

նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1․000-ից 8․000 եվրո, ոպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։ 2022 թվականին Գերմանիայի դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող ութ փոքր նախագծերի՝ ընդհանուր 57.716 եվրո գումարի չափով:

Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։

Խնդրում ենք նկատի առնել, որ ծրագրային հայտերն ընդունվում են ամեն տարի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանք կարող են ներկայացվել հետևյալ լեզուներից մեկով՝ հայերեն, գերմաներեն կամ անգլերեն։ Հայտերը հնարավոր է ներկայացնել թղթային տեսքով կամ սկանավորված փաստաթղթի տեսքով և պետք է ներառեն ծրագրի երկու պատասխանատուների ստորագրությունները։ Հայտերի ներկայացման համար էլեկտրոնային փոստի հասցեները կգտնեք մեր թարմացված տեղեկատվական թերթիկում։

Տեղեկատվական թերթիկ փոքր դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանների մասին (հայերեն, գերմաներեն, անգլերեն)

Փոքր դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության հայտ

Փոքր դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության հայտ (.doc)

Application for financial support in implementing a micro-project

Antrag auf finanzielle Unterstützung zur Durchführung eines Kleinstprojektes




Ագրոբիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված տեխնիկական աջակցության մրցույթ

ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Մրցույթով ընտրված  լավագույն նախագծերին համաներդրմամբ կտրամադրվի աջակցություն տեխնիկա/սարքավորումների տեսքով (գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և այլն)՝ շահառուի կողմից կատարված ներդրման չափով, սակայն ոչ ավելին քան  20,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Օրինակ, եթե ծրագրի օգնությամբ շահառուն ցանկանում է ձեռք բերել պահածոների լցոնման և փաթեթավորման հոսքագիծ, որի արժեքը 76 մլն ՀՀԴ է, ապա շահառուն պետք է կատարի առնվազն 76 մլն ՀՀԴ-ին համարժեք ներդրում:

Հայտերը պետք է լրացնել հայերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով։ Ձեռագիր կամ թերի լրացված հայտադիմումները  չեն ընդունվելու։

Նպատակը

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը համաներդրումների միջոցով խթանում է Հայաստանում գյուղատնտեսական տնտեսությունների գործունեության ընդլայնումն ու զարգացումը՝ նպաստելով ագրոբիզնեսների արտադրողականության բարձրացմանը։

Ո՞վքեր կարող են մասնակցել․

  1. Գյուղատնտեսությամբ զբաղվող Ձեռնարկատերերը, Ֆերմերները, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվները և նրանց անդամները,
  2. Ովքեր իրենց ագրոբիզնեսի զարգացման համար պատրաստ են կատարել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից ակնկալվող օժանդակությանը համարժեք համաներդրում՝ սեփական միջոցներից (հիմնական միջոցների ձեռքբերում, շինարարություն/վերանորոգում, ֆինանսական ներդրում, և այլն)։
  3. Նրանք ովքեր ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում կամ ԱՄՆ ՄԶԳ-ի հովանավորությամբ գործող այլ ծրագրերից չեն ստացել որևէ աջակցություն։
  4. Նրանք, ում ներկայացրած ծրագիրը կբերի իրենց ագրոբիզնեսի արտադրողականության աճին։
  5. Նրանք, ում ներկայացրած ծրագիրը դրական ազդեցություն կունենա տվյալ համայնքի վրա, ինչպես նաև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր։
  6. Նրանք, ովքեր ունեն գյուղատնտեսության տվյալ բնագավառում փորձ։

Ծրագրի կողմից աջակցությունը չի կիրառվում հետևյալ սարքավորումների/գործունեության դեպքում.

– Շինարարություն/վերանորոգում,

– Հողամասի/շենքի գնում/վարձույթ,

– Արևային մարտկոցների գնում,

– Անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում,

– Օգտագործված սարքավորումների ձեռքբերում,

– Եղանակի կարգավորման սարքավորումների ձեռքբերում,

– Շինարարական բաղադրիչ ներառող համակարգերի տեղադրում (օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում, հակակարկտային համակարգի տեղադրում և այլն)

– Գյուղատնտեսական պաշարների (հումք, ներառյալ պարարտանյութեր, սերմեր և այլն) գնումներ.

– Կենսաբանական ակտիվների (կենդանիների, ծառերի) գնումներ։

Մասնակցի կողմից համաֆինանսավորում կարող է դիտարկվել մասնակցի կողմից ձեռք բերված լրացուցիչ սարք/սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, ինչպես նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրով չաջակցվող վերը նշված կետերը՝ բացի Հողամասի/շենքի գնում/վարձույթ կետից։

Ինչպե՞ս դիմել մրցույթին

1. Բեռնեք «Հայտադիմումի ձևը» (AGRI CAMP_Հայտադիմում_Անուն Ազգանուն.docx ֆայլը) և վերանվանեք այն Ձեր Անուն Ազգանունով։

Բեռնել՝ Հայտադիմումի ձևը

2. Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և ուղարկեք grants.agricamp@gmail.com էլ․հասցեին, նշելով նամակի թեման՝ «AGRI CAMP_Grants», որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից։

3. Հայտը ներկայացնելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել՝ (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։




Պետական աջակցությամբ կստեղծվեն երիտասարդական կենտրոններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների (կամ երիտասարդական միջավայր) ստեղծման նպատակով հաղթող մասնակիցներին անհատույց տրամադրել դրամական հատկացում:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 52 մլն 644 հազար (հիսուներկու միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին.

  • առնվազն 3 տարվա երիտասարդական կենտրոնի կառավարման փորձառություն (սոցիալական ձեռնարկատիրական մոդելով երիտասարդական աշխատանքի կազմակերպման փորձառության առկայությունը կդիտվի առավելություն),
  • ծրագրի աշխատակազմի փորձառություն (ծրագրի աշխատակազմը պետք է ունենա երիտասարդական աշխատանքի 3 տարվա փորձառություն),
  • սոցիալական ձեռնարկատիրական մոդելի առկայություն,
  • կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ տարածք:

Հաղթող ճանաչված մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերում յուրաքանչյուր տարվա կտրվածքով ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 200 երիտասարդ։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը՝ ժամը 11:00-ը:

Մրցույթի շրջանակներում չեն դիտարկվի այն հայտերը, որոնք կառաջարկեն ստեղծել երիտասարդական կենտրոն Իջևան և Մեղրի համայնքներում։




«Աղստևի Հովիտ» ՏԱԽ-ը հրավիրում է ներկայացնելու դրամաշնորհային հայտեր

ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռի և Տավուշ մարզերում» ծրագրի շրջանակներում «Աղստևի Հովիտ» ՏԱԽ-ը հրավիրում է ներկայացնելու դրամաշնորհային հայտեր՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Վազաշեն, Դիտավան, Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Ակնաղբյուր, Աչաջուր, Սարիգյուղ, Սևքար, Աճարկուտ, Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր բնակավայրերում տեղական զարգացման նախաձեռնությունների իրականացման նպատակով:

Նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ բնակավայրերում գրանցված և/կամ փաստացի գործող քաղաքացիական հասարակության, գործարար և հանրային ոլորտի ներկայացուցիչներին՝ զարգացման նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:
Ներկայացվող հայտերը պարտադիր պետք է բխեն « Աղստևի Հովիտ » ՏԱԽ-ի Ռազմավարական գործողությունների 2022-2024 թթ․ ծրագրի զարգացման առաջնահերթություններից (տե՛ս՝ հայտեր ներկայացնելու ուղեցույց):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2023թ-ի փետրվարի 12-ը, ժ․ 18:00 (Երևանի ժամանակով):
Դիմելու մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝
https://drive.google.com/…/1KvCRuB573pzUxXyM4verd390zPd…

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել aghstevi.hovit.lag@gmail.com էլ. փոստով կամ +37441311319(Կարինե Սարիբեկյան) հեռախոսահամարով:

Դրամաշնորհային ծրագրի հետաքրքրության արտահայտման հայտի լրացման հետ կապված հարցերի պարզաբանման համար ս/թ փետրվարի 3-ին և 9-ին պետք է կազմակերպվեն տեղեկատվական առցանց հանդիպումներ` ժամը 11:00-ից 12:00: Հղումը հետևյալն է, https://undp.zoom.us/j/82486593516…




Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2023 ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 5 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը շարունակաբար վերանայում է այս ծրագրի մոդելը ինտեգրելով նոր մոտեցումներ և մեթոդներ՝ երիտասարդ ձեռներեցներին համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:

Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`

ՓՈՒԼ 1.  Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:

ՓՈՒԼ 4.  Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:

ՓՈՒԼ 5.  Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:

Դիմումը կարող եք լրացնել` անցնելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/RZKdyKxLfB1Cwf5t8 մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք  զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով:

Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ ծրագիրը համաֆինանսավորվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն և ԱՄՆ Presbyterian Hunger Program-ի կողմից:




Մեկնարկել է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր- ծրագրի 2-րդ փուլը

Ծրագրին կարող են դիմել Շիրակ, Լոռի, Տավուշ մարզերից։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը https://bit.ly/3FkTOdQ

Դիմելու վերջնաժամկետը հունվարի 22, ժամը՝ 23:59:

Մինչև դիմելու վերջնաժամկետի ավարտը ծրագրի թիմը կիրականացնի 2 տեղեկատվական-թեմատիկ վեբինար, որոնց ընթացքում կծանաթանաք «ԽԹԱՆ» ծրագրի թիմի, փորձագետների հետ, կուղղեք ծրագրի վերաբերյալ բոլոր հետաքրքրող հարցերը և կմասնակցեք հետաքրքիր սձ վեբինարների։ Վեբինարների հղումները ստորև՝

  • 16 հունվար, ժամը՝ 20:00, «Ի՞նչ է սոցիալական ձեռնարկատիրությունը», «Ի՞նչ սոցիալական ազդեցությունը», «ԽԹԱՆ» ծրագրի վերաբերյալ հարցուպատասխան
    Վեբինարի հղումը՝ https://bit.ly/3GuoZG5 (Meeting ID: 811 3592 0863, Passcode: 399656)
  • 20 հունվար, ժամը՝ 20:00, «ՍՁ բիզնես մոդելներ», «ՍՁ տեղական և միջազգային օրինակներ», «ԽԹԱՆ» ծրագրի վերաբերյալ հարցուպատասխան
    Վեբինարի հղումը՝ https://bit.ly/3W1gxDJ (Meeting ID: 819 3986 9815, Passcode: 826858)



ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռի և Տավուշ մարզերում» ծրագրի շրջանակներում դրամաշնորհ

ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռի և Տավուշ մարզերում» ծրագրի շրջանակներում «ԳանՁոր» ՏԱԽ-ը հրավիրում է ներկայացնելու դրամաշնորհային հայտեր՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Այրում, Լճկաձոր, Արճիս, Հաղթանակ, Զորական բնակավայրերում տեղական զարգացման նախաձեռնությունների իրականացման նպատակով:

Նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ բնակավայրերում գրանցված և/կամ փաստացի գործող քաղաքացիական հասարակության, գործարար և հանրային ոլորտի ներկայացուցիչներին՝ զարգացման նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:
Ներկայացվող հայտերը պարտադիր պետք է բխեն «ԳանՁոր» ՏԱԽ-ի Ռազմավարական գործողությունների 2022-2026 թթ․ ծրագրի զարգացման առաջնահեր- թություններից (տե՛ս՝ հայտեր ներկայացնելու ուղեցույց):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2023թ-ի հունվարի 23-ը, ժ․ 18:00 (Երևանի ժամանակով):
Դիմելու մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝

https://drive.google.com/…/1la5cA…

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել gandzorlag@gmail.com էլ. փոստով կամ +37441525075 (Մերի Թուխիկյան) և +37444353233 (Արման Ղազարյան) հեռախոսահամարներով:




Դրամաշնորհային մրցույթի հայտ՝ Բերդ համայնքի բնակավայրերում տեղական զարգացման նախաձեռ­նութ­յունների իրականացման համար

ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռի և Տավուշ մարզերում» ծրագրի շրջանակներում «Ծիլի Ծով» ՏԱԽ-ը հրավիրում է ներկայացնել դրամաշնորհային մրցույթի հայտ՝ Բերդ համայնքի Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում տեղական զարգացման նախաձեռ­նութ­յունների իրականացման համար։

Նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադ­րել վերոնշյալ բնակավայրերում գրանցված և/կամ փաստացի գործող քաղաքա­ցիա­կան հասարակության, գործարար և հանրային ոլորտի ներկայացուցիչներին՝ զարգաց­ման նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։

Ծրագրերը անպայման պետք է համապատասխանեն «Ծիլի Ծով» ՏԱԽ-ի 2022-2026թթ․ Ռազմավարական առաջնահերթություններին՝ աջակցություն տեղական գյուղմթերք արտադրող գյուղացիական փոքր տնտեսություններին/կոոպերատիվներին, ժամանցի և հանգստի կազմակերպման նորարար ենթակառուցվածքների ստեղծմանը/զարգացմանը, գիտակրթական և փորձացուցադրական գաղափարների տարածմանը, սոցիալական ներառականություն ապահովող, բնապահպանական խնդիրներ լուծող նախաձեռնություններին, ագրո, գաստրո, բուժական և արկածային տուրիզմի զարգացմանը(առավել մանրամասն՝ տե՛ս կցված ՈՒղեցույցում):

Ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը մինչև 2023թ-ի հունվարի 23-ը, ժ․ 18:00 (Երևանի ժամանակով): Վերջնաժամկետից դուրս ստացված հայտերը չեն դիտարկվի։ Հայտերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով, որի ստացումից հետո ուղարկվում է հաստատող ծանուցում։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և հայտադիմումի ձևը լրացնել՝ ներբեռնելով այս հավելվածները՝

https://drive.google.com/drive/folders/15W3j3pQsxbZjWBIXs5p_kltbkp1eY4cZ?usp=share_link