Դրամաշնորհային մրցույթ՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի իրականացման նպատակով

Մրցույթին կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող, սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։

Ծրագիրը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Շիրակի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում։ Միջոցառումն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման ապահովմանը․ նախատեսվում է աջակցություն տրամադրել 3500 շահառուի։
Հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 12-ը ներառյալ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3AVKIEJ կամ ծանոթանալ հրավերի փաթեթին սեղմելով հղմանը։

Մրցույթին մասնակցելու համար հավաստագրված կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։




Տնամերձ տնկարաններ հիմնելու փոքր դրամաշնորհ․ Դիմելու վերջնաժամկեը 22-ը հոկտեմբեր, 2022 թ․

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, համագործակցելով  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում՝ ցանկանում է ավելացնել համայնքներում տնամերձ տնկարանների քանակը։ Այս եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ի մարտի 1-ից՝ ապահովելով ակտիվ ներկայություն երեք թիրախային համայնքներում՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Տարբեր  մարզերում   «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը աշխատել է ընտանիքների հետ, ովքեր  զբաղվում  են  տնամերձ  տնկարաններով:  

Ծրագրի ընդհանուր նպատակը

Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ Հայաստանի համայնքների համար ստեղծել կանաչ քաղաքաշինության մոդել, որն ուղղված է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանը և կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։ Ծրագրի շրջանակում փոքր դրամաշնորհների միջոցով նախատեսվում է թիրախային երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ և Շիրակ, հիմնել 150 տնամերձ տնկարաններ, որոնք կմատակարարեն տարեկան մինչև 200,000 տնկի՝ հիմնադրման երրորդ տարվանից սկսած ինչպես համայնքապետարաններին, անպես էլ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին։ Նախորդ տարվա ընթացքում, հիմնադրամին հաջողել է համագործակցել 126 տնամերձ տնկարան ունեցող շահառուների հետ։ 

Դիմումատուներին ներկայացվող պահանջները՝

Ծրագրին կարող են դիմել ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչները/ անհատները, ովքեր ունեն տնամերձ հողատարածք։ Առավելություն կտրվի այն դիմումատուներին, ովքեր չունեն այլ եկամտի աղբյուր և այն ընտանիքներին ովքեր ստանում են նպաստ (հաշվառված են որպես սոցիալապես անապահով ընտանիքներ)։

Փոքր դրամաշնորհին դիմելու համար, դիմումատուների տնամերձ հողատարածքը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.

  • հողատարածքը պետք է գտնվի շահառու մարզերի համայնքներում (Լոռի, Տավուշ և Շիրակ մարզեր),
  • տնամերձը   պետք  է  լինի   առնվազն 600-650մ2;  Հողակտորը  ցանկալի  է  լինի ոչ քարքարոտ,  ցանկապատված  և  ջրով ապահովված
  • յուրաքանչյուր  մասնակից տնկանյութի  աճեցման  համար պետք  է   տրամադրի նվազագույնը  200-250մ2  հողակտոր,  
  • տնամերձ հողատարածքները  պետք է  լինեն  ծովի  մակարդակից 1300-1800մ   բարձրության վրա։

Փոքր Դրամաշնորհի ծավալը

Յուրաքանչյուր տնամերձ տնկարանի (տնամերձ տնկարանից մեկ անձի/ներկայացուցչի), «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում կտրամադրվի առավելագույնը 224.388 ՀՀ դրամ՝ վերոնշյալ ծրագրի շրջանակում ծառատեսակներ աճեցնելու, համապատասխան գործիքներ գնելու և խնամքի համար։

Տնամերձ տնկարաններին, ծառաթփատեսակների նկատմամբ ներկայացվող պահանջներին, դիմումների ներկայացման, գնահատման և ընտրության գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

«ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագիր




EU4IMPACT ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում

Ուրախ ենք տեղեկացնել, որ EU4IMPACT-ը (ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ի նպաստ Հայաստանի զարգացման) ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում ծրագրին մասնակցության համար:

Հայտերի ընդունման ժամկետն է մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը:

Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հղումով տեղադրված հայտադիմումը https://shorturl.at/mvTY9

Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Ծրագրին մասնակցելու միջոցով դուք կարող եք.

– Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարկետինգային արշավներ կազմակերպելու նպատակով։

– Ստանալ մինչև 10 000 Եվրո դրամաշնորհ,որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով

Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել.

  1. այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
  2. այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
  3. Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ)

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր էջում տեղադրված տեղեկատվական թերթիկից:




Սոցիալական ձեռնարկատիրությունը գյուղական համատեքստում․ պանելային քննարկում Դիլիջանում

Սոցիալական ձեռնարկատիրութան մասին գիտելիքներ ու հմտություններ մարզաբնակ երիտասարդներին՝ դասընթացների, վերապատրաստումների և փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով․ Դիլիջանում կայացել է «ՌԵԿՈՐԴ» երկամյա ծրագիրի հերթական միջոցառումը։


Եվրոպական միության կողմից՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորվող «ՌԵԿՈՐԴ» նախագծի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն Դիլիջանում անցկացրեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը գյուղական համատեքստում» պանելային քննարկումը։



ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստանի զարգացման

EU4IMPACT «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը տավուշյան այցի ընթացքում մեր ստուդիայից պատմում է ծրագրի նպատակի, շրջանակների ու մասնակցության պայմանների մասին։
Ծրագիրը միտված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից նախաձեռնվող կամ արդեն իսկ գործող բիզնեսների զարգացմանը:
Ծրագրի միջոցով դուք կարող եք ստանալ 2.000 եվրոյից մինչև 10.000 եվրո դրամաշնորհ Ձեր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով, ինչպես նաև ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ ձեր բիզնեսը գրագետ և ճիշտ կառավարելու համար:



Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել
  • այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
  • այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
  • միգրանտների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ):
Ծրագրին կարող եք դիմել առցանց՝ հետեւելով https://forms.gle/WYL23bemsbvA9SVS8 հղմանը։
Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ՝ https://drive.google.com/…/1weCHAr7REBENxy0Llegwv…/view