Փոքր դրամաշնորհային մրցույթ՝ Իջևան համայնքի բնակիչների համար

«Աղստևի Հովիտ» տեղական ակտիվ խումբը տարածքային զարգացման ՀԿ-ն հայտարարում է Սաղմնային դրամաշնորհ (մինչև 600 000 դրամ)։

Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Վազաշեն, Ակնաղբյուր, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Աճարկուտ, Կիրանց բնակավայրերի բնակիչներին և տարածքում գործող կազմակերպություններին՝ սկսնակ նախաձեռնություններ խթանելու նպատակով։

Դիմելու վերջնաժամկետն է՝ 2024թ-ի ապրիլի 19-ը, ժ․ 09:00 (Երևանի ժամանակով):

Ուղարկեք ձեր հայտը aghstevihovitlag@gmail.com էլ․ փոստին։
Դրամաշնորհի հայտադիմումի ձևաթուղթը և ուղեցույցը հասանելի են հետևյալ հղմամբ:

Հայտը պարտադիր ներբեռնել, ապա մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ ուղարկել էլ․ փոստին aghstevihovitlag@gmail.com: 

Հարցերի դեպքում զանգահարել 041 311 319, 093713712 հեռախոսահամարին։

ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» («EU-LEAD4Lori and Tavush», այսուհետ Ծրագիր) ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

 




ԲՏԱ նախարարությունը «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ է հայտարարել. բյուջեն՝ 150 մլն դրամ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150.000.000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ:  Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով: