Կայացել է Բերդ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը. համայնքի ղեկավար է ընտրվել Աստղիկ Հակոբյանը

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բերդի համայնքապետարանում կայացել է Բերդ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Բերդ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել համայնքի ղեկավարի՝ «Զորավոր համայնք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Աստղիկ Հակոբյանը: Նիստին ներկա են եղել ավագանու բոլոր 21 անդամները: Այն վարել է ավագանու ամենատարեց անդամ Համայակ Ադամյանը:

Առաջադրվել է համայնքի ղեկավարի երեք թեկնածու: Կայացել է բաց քվեարկություն, որի արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ.
  1. «Զորավոր համայնք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Աստղիկ Հակոբյանը ստացել է 11 ձայն:
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Սուքիասյանը` 8 ձայն:
  3. «Արժանապատիվ սերունդ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն:
Համայնքի ղեկավարի երդման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճում:




ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տավուշի մարզի Բերդ համայնքում նախնական արդյունքներով հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը։

Ձայների բաշխումն այսպիսին է․
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 11095:

3. «Արժանապատիվ սերունդ» դաշինք` 1097,
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 4298,
1. «Զորավոր համայնք» դաշինք` 5685




Նախընտրական բանավեճ․ Նոյեմբերյան խոշորացված համայնք

ՏավուշTV-ի 🔴 ուղիղ եթերում կբանավիճեն Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուները.
👤 Արսեն Աղաբաբյան, «Ապրելու երկիր» կուսակցություն
👤 Մհեր Աղամյան, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
👤 Կարեն Աբազյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
📢 Դուք ևս կարող եք Ձեր հարցն ուղղել թեկնածուներին. ուղարկե՛ք դրանք մեզ նամակով՝ tavushtv2020@gmail.com կամ գրեք մեկնաբանություններում. ⤵️

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին միացե՛ք մեր եթերին՝ ստանալու բոլորիս հուզող հարցերի պատասխանները:
Բանավեճն ուղիղ եթերով հեռարձակվելու է ինչպես մեր եթերով (կարող եք դիտել Տավուշում, նաև՝ Ռոստելեկոմի 904 և Յուքոմի 232 ալիքներով) այնպես էլ ֆեյսբուքյան և յութուբյան էջերով՝ Տավուշում, Հայաստանում և ամբողջ աշխարհում:



ՏԻՄ ըտրությունների արդյունքները Դիլիջան համայքնում

Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանը, ստացել է ընտրողների ձայների 57 %-ը։

Տավուշյան Ռեպորտաժ-ը որոշել է ավելին պարզել նրա և նրա ծրագրի մասին․