DW անդրադարձը Տավուշ մեդիայի թղթակից Էսթեր Զաքարյանի մասին

Էսթեր Զաքարյանը տեղափոխվել է Հայաստանի հեռավոր Տավուշի մարզ չորս տարի առաջ։ Էսթերը սկզբում ապրում էր մայրաքաղաք Երևանում։
Սովորաբար հակառակն է լինում՝ Հայաստանի երիտասարդությունը թողնելով իրենց փոքր քաղաքները և գյուղերը, ձգտում է ապրել մայրաքաղաքում։ Սակայն Էսթերը կարծում է, որ գյուղում կյանքը պակաս հետաքրքիր չէ, և լի հետաքրքիր պատմություններով։
Էսթերին բարկացնում էր, թե ինչպես են լրագրողները սովորաբար ներկայացնում Տավուշի մարզը՝ բացառապես կենտրոնանալով այն փաստի վրա, որ մարզը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին մոտ՝ բաց թողնելով այստեղ ապրելու բոլոր այլ կողմերը։
Սա մոտիվացրեց Էսթերին մասնակցելու լրագրության մրցույթների և ի վերջո դառնալու Տավուշ մեդիայի թղթակից, մարզային մեդիա, որը ստեղծել է երիտասարդ թղթակիցների ցանց։

Տավուշ Մեդիան Հայաստանում DW Akademie – ի մարզային գործընկերն է։ Տավուշ Մեդիան երիտասարդ լրագրողներին՝ ինչպիսին Էսթեր Զաքարյանն է, տրամադրում է հարթակ, որտեղ նրանք կարող են հրապարակել հոդվածներ, ֆոտոռեպորտաժներ և պատմություններ հասարակ մարդկանց մասին։ Թղթակիցները ներկայացնում են սահմանամերձ գյուղերում ապրող սովորական մարդկանց կյանքը, մարտահրավերները և խնդիրները, որոնց նրանք առերեսվում են։

Էսթերն իր բոլոր ռեպորտաժները պատրաստում է հեռախոսով։ Բջջային լրագրությունը հնարավորություն է տալիս բովանդակություն ստեղծել նաև հեռավոր վայրերում։ Հիմա բոլորը կարող են պատմություններ պատմել իրենց գյուղում ապրող հետաքրքիր մարդու մասին, արտագնա աշխատանքից վերադարձած հարևանի մասին, ռումբերի ապաստարանում անցկացրած գիշերվա կամ ամառային արոտավայրերում աշխատելու մասին:

Այս ապակենտրոնացված համայնքային լրագրությունը նպաստում է հայաստանյան լրատվական համակարգում տեղեկատվական անջրպետը փակելուն։ Երևանում ապրողները շատ քիչ ինֆորմացիա են ստանում մարզերիի հեռավոր և գյուղական վայրերի մասին, միայն եթե փորփրում են տեղեկատվություն գտնելու համար կամ որևէ պաշտոնյա է այցելում այդ վայր։ Սակայն կյանքը փոքր գյուղերում և քաղաքում շատ տարբեր է և այս երկու իրողությունների ներկայացումը կենսական նշանակություն ունի երկխոսության համար։