Ծաղկավանը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է, հիմնադրվել է մոտավորապես 13-րդ դարի կեսերին:
Հնում բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղատեղից մոտ 500-1000 մետր դեպի հարավ։ Գյուղը եղել մելիքանիստ, որի համար մինչև 1940-ական թթ. կոչվել է Մելիքգյուղ
Նախկինում կոչվել է Մելիքգյուղ և Վերանվանվել Ծաղկավան 1940 թ.-ի մարտի 2-ին։
Մելիքգյուղ հնատեղին գտնվում էր ներկայիս գյուղից մոտ 1000 մետր դեպի հարավ։ Գյուղի հարավային ծայրամասում գտնվող բլրի կատարին հայտնաբերվել է հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ. պահպանվել են շրջանաձև դրված մեծ տաշած քարեր։ Ամենայն հավանականությամբ, հնագույն ժամանակներում այդտեղ էր հավաքվում գյուղի ավագների խորհուրդը (գյուղակույտը)։
Նույն բլրի վրա կան 13-րդ դարի խաչքարեր։ Մոտակա անտառներում նույնպես կան խաչքարեր, այդ թվում այդպես կոչված «կելտական» ոճի. դրանցից մեկը գտնվում է Փուլքից վերև և կոչվում է Սպիտակ խաչ։
Մելիքգյուղ-Ծաղկավանի շրջակայքը բարենպաստ է էկո- և էթնո-զբոսաշրջության համար։ Տավուշի անտառի եզրով բխում են սառնորակ ջրով բազմաթիվ աղբյուրներ, որոնք ունեն բուժիչ հատկություններ (մասկավորապես օգտակար են էկզեմաների և ստամոքսա-աղիքային հիվանությունների բուժման համար)։ Դրանցից ամենահայտնի աղբյուրն է Մասմանի աղբյուրը։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։
Ազատամուտը Տավուշի մարզի գյուղ է, որը գտնվում է Աղստև գետի աջ ափին, Իջևանից 16 կմ դեպի հյուսիս։ Նախկինում այն ուներ քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Ազատամուտի մոտով անցնում է սահմանը Ադրբեջանի հետ։ Մոտակայքում են Դիտավան, Աչաջուր և Սևքար գյուղերը։ Գյուղում կա դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ, թութունի արտադրամաս։
Ազատամուտը գյուղ է, սակայն բնակավայրում միայն բազմաբնակարանային շենքեր են և քոթեջներ: Հիմնադրվել է 1970-ին հարեւան Դիտավան համայնքի հողերի վրա որպես բանավան : Մի քանի տարի կրել է Բենտոնիտային կավերի գործարանին կից ավան անունը: 1978-ի նոյեմբերին վերանվանվել է Ազատամուտ. 1920-ի նոյեմբերին 11-րդ Կարմիր բանակը Ադրբեջանից այստեղով է մուտք գործել Հայաստան և խորհրդայնացրել հանրապետությունը: Ազատամուտ անունը ստացել է Կարմիր բանակի՝ այստեղով մուտքը Հայաստան խորհրդանշելու համար։
Ազատամուտը գտնվում է Աղստև գետի աջ ափին, անմիջական սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերին։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։
Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Դեռեւս չորրորդ դարից հիշատակվող Տավուշի մարզի Կիրանց (Կունեն) գյուղի Սուրբ Երրորդություն բազիլիկ տիպի եկեղեցին կառուցվել է 1888 թվականին։
Եկեղեցին գործել է մինչեւ 1930 ականների կեսերը: Որոշում էր կայացվել ամբողջովին քանդել եկեղեցու շենքը, բայց գյուղի այն ժամանակվա ղեկավար Աբգար Նազարյանը համոզում է պահպանել շենքը եւ այն վերածել ցորենի պահեստի։
Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ. այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության հետևանքով որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։
Վազաշենը որպես բնակավայր հիշվում է վաղ ժամանակներից և հանդիսանում է Տավուշի մարզի ամենահին բնակավայրերից մեկը։ Հնում այն կոչվել է Լալագեղ կամ Աշըղգեղ, խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ Լալիգյուղ, իսկ 1970 թվականից՝ Վազաշեն։
Գյուղը սկսել է զարգացում ապրել հատկապես 1960 թվականից հետո, երբ ոռոգման ցանցի կառուցմամբ բուռն զարգացում ապրեց այգեգործությունը, որի շնորհիվ գյուղի տնտեսությունը կարճ ժամանակում դարձավ տարածաշրջանի ամենաառաջավոր տնտեսություններից մեկը։ Այստեղ աճեցվող բարձրորակ խաղողը մեծ պահանջարկ ուներ հայկական կոնյակի արտադրության բնագավառում։
Լինելով սահմանամերձ բնակավայր՝ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գյուղի այգիները հիմնականում մնացին կրակի գոտում և լիովին ոչնչացվեցին։
Տավուշի մարզի Վազաշեն գյուղը նշել է հիմնադրման 2000-ամյակը։ Դեռեւս մեր թվարկության երկրորդ դարում հույն գիտնական, աշխարհագրագետ և քարտեզագետ Պտղոմեոսը, կազմելով Մեծ Հայքի քարտեզը, նրա հյուսիսային հատվածում նշել է Լալ գյուղը, որը 1907 թվականից կոչվում է Վազաշեն։ Վազաշենն ունի ավելի քան 1100 բնակիչ։ 2007 թվականի նոյեմբերի 11-ին բացվել է գյուղի հիմնադրման 2000-ամյակին նվիրված հուշարձանը, որը կառուցվել է Հակոբ և Հովհաննես Հովսեփյանների կողմից։
Հիմնական տեղեկություններ Վազաշեն գյուղի մասին.
– Մակերեսը՝ 15.4 կմ²
– Բնակչությունը՝ 790 մարդ
– Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 620 մ
– Բնակլիմայական պայմաններ՝ բարեխառն գոտի, ամառվա միջին ջերմաստիճանը՝ +30°C, ձմռանը՝ 2°C
– Պատմամշակութային կոթողներ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում)
– Հեռավորությունը Երևանից՝ 172 կմ, մարզկենտրոնից՝ 32 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 0.5 կմ
– Բնակչության զբաղմունքը՝ հողագործություն և անասնապահություն
– Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ անբավարար
– Գազիֆիկացված է
– Ճանապարհների վիճակը՝ բավարար
Գյուղի պաշտպանության ժամանակ զոհվեցին 10 ազատամարտիկ և խաղաղ բնակիչ, վիրավորվեց 22 մարդ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց՝ 150 աշակերտով, բուժկետ և մանկապարտեզ։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։
Չինարի ծառը գտնվում է Տավուշի մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում տեղակայված Սարիգյուղ գյուղում: Ծառի բարձրությունը շուրջ 54մ է, իսկ բնի շրջագիծը 14մ: Նրա մեջ տնակի մեծությամբ փչակ է գոյացել, որտեղ կարող են պատսպարվել 15-20 մարդ:
Փչակի ներսը տեղացիները դարձրել են եկեղեցի և յուրաքանչյուր կիրակի այցելում են այդտեղ: Ծառն ունի 12 մեծ ճյուղեր, որոնք խորհրդանշում են Քրիստոսի 12 աշակերտներին: Սարիգյուղի բնակիչների պնդմամբ այն շուրջ 2000 տարեկան է:
Գոյություն ունի լեգենդ, որի համաձայն ծառը 7 տարին մեկ ինքնաայրվում է…
Ըստ լեգենդի ծառը տնկել է Աշոտ Երկաթ թագավորը 920-ական թվականներին։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։
Դիտավանի հետին մասում վեր է խոյանում մի ժայռ, որին բնակիչները «Քար» կամ Չեչաքար են անվանում, ինչը Դիտավանի խորհրդանիշն է։ Կա ավանդույթ, որ բնության որոշ երևույթներ կապված են «Քարի» հետ։ Այսպես, գյուղում կարկուտ քիչ է տեղում, որը գյուղացիների կարծիքով, կապված է այն բանի հետ, որ «Քարը» քաշում տանում է։
Չեչաքարը համայնքի ամենաբարձր կետն է, որտեղ համայնքի ջանքերով երկաթյա խաչ է կանգնեցվել։
Չեչաքարն իր անունը ստացել է չեչոտ քարերի պատճառով, որոնք բնորոշ են այդ տարածքին։
Չեչաքարից բացվում է գեղատեսիլ տեսարչան դեպի Դիտավան և հարակից համայքներ։ Գտնվում է անտառապատ բարձունքին։ Չեչաքար տանող ճանապարհն անցնում է համայնքի միջով, ապա անտառով։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։
Սուրբ Գևորգ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Գտնվում է գյուղի արևմտյան մասում, «Ագրիչայ» գետի աջ ափին, բարձրադիր վայրում։
Սուրբ Գևորգ եկեղեցին Հայաստանի հարուստ ճարտարապետական ժառանգության մի մասն է։ Այն հայտնի է իր հստակ ճարտարապետական ոճով, որն իր մեջ ներառում է ժամանակաշրջանի կառուցված հայկական եկեղեցիներին բնորոշ առանձնահատկություններ։
Եկեղեցին ունի քառակուսի հիմք և ունի գմբեթ, որը հենված է պատերի մեջ կառուցված խաչաձև պատուհաններով և անկյունաքարերով։ Այս ճարտարապետական տարրերն օգնում են գմբեթի քաշը հավասարաչափ բաշխել՝ ապահովելով կառույցի կայունությունը։
Եկեղեցին առանձնանում է իր կոմպակտ չափերով և տեղական քարե նյութերի օգտագործմամբ։ Գմբեթը դրված է վեցանկյուն թմբուկի վրա, որն ինքնին ծածկված է կոնաձև գագաթով, որը սովորական ձևավորում է հայ եկեղեցական ճարտարապետության մեջ։
Այսօր Սուրբ Գևորգ եկեղեցին մնում է կարևոր մշակութային և կրոնական վայր, որը գրավում է այցելուներին, ովքեր հետաքրքրված են հայկական եկեղեցական ճարտարապետությամբ և պատմությամբ: Եկեղեցու պատերը զարդարված են քաչաձև լուսամուտներով։ Եկեղեցու բակում կանգնեցված է նաև հիշատակի խաչքար։
Եկեղեցին վերանորոգվել է 2012 թվականին՝ Գարեգին Բ կաթողիկոսի օրոք, բարերար Արմեն Գյոզալյանի կողմից։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։
Ենոքավանի Սուրբ Սարգիս մատուռը կարևոր կրոնական և մշակութային հուշարձան է, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում։ Կառուցված լինելով 13-րդ դարում՝ մատուռը նվիրված է Սուրբ Սարգիսին, որը Հայ Առաքելական եկեղեցու սրբերից մեկն է և հայտնի է որպես զինվորների, երիտասարդների և ճանապարհորդների հովանավոր։ Սուրբ Սարգիսի տոնը կարևոր իրադարձություն է հայկական տոնացույցում և հաճախ նշվում է հատուկ արարողություններով և տոնակատարություններով։
Ճարտարապետական առումով մատուռը միջնադարյան հայկական դիզայնի լավ օրինակ է։ Այն ունի մեկ նավ, որը բնորոշ է գյուղական մատուռներին և կառուցված է տեղական քարերից, ինչը ապահովում է դրա ամրությունն ու դիմացկունությունը։ Ներսում մատուռը համեստ է զարդարված՝ շեշտադրելով հոգևորությունը և ոչ թե զարդարանքը։
Մատուռում գտնվում են խաչքարեր՝ մանրանկարչական կերպով փորագրված և հայկական կրոնական արվեստի յուրահատուկ օրինակներ։ Դարերի ընթացքում մատուռը ենթարկվել է տարբեր վերականգնումների՝ պահպանելով դրա կառուցվածքային ամբողջականությունն ու գեղարվեստական առանձնահատկությունները։
Սուրբ Սարգիս մատուռը հանդիսանում է հայտնի ուխտատեղի, հատկապես Սուրբ Սարգիսի տոնի ժամանակ, երբ շատ մարդիկ այցելում են, օրհնություն ստանալու, ուխտ կատարելու և կրոնական արարողություններին մասնակցելու համար։ Մատուռը խորը ինտեգրված է տեղի ավանդույթների մեջ և հաճախ հյուրընկալում է կարևոր համայնքային իրադարձություններ, ինչպիսիք են մկրտությունները, հարսանիքները և այլ կրոնական արարողություններ։
Ենոքավանը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ՝ հարուստ անտառներով, քարքարոտ ժայռերով և տեսարժան վայրերով, ինչը ապահովում է խաղաղ միջավայր այցելուների համար։ Շրջակայքում կան նաև զբոսաշրջային հետաքրքրաշարժ վայրեր, ինչպիսիք են Լաստիվերի քարանձավներն ու ջրվեժները, որոնք առաջարկում են հետազոտության և բնության վայելման հնարավորություններ։ Այս բնական հուշարձանները, համակցված մատուռի հոգևոր և մշակութային կարևորության հետ, դարձնում են Ենոքավանը հետաքրքիր զբոսաշրջային վայր։ Սուրբ Սարգիս մատուռի պահպանման ջանքերը կազմում են Հայաստանի հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու ավելի լայն նախաձեռնությունների մաս։ Տեղական և միջազգային կազմակերպություններն աջակցում են այս ջանքերին ֆինանսավորմամբ և մասնագիտական օգնությամբ՝ ապահովելով, որ մատուռը մնա համայնքի ինքնության կենսունակ մասը։ Տեղական համայնքը նույնպես մեծ դեր է խաղում մատուռի պահպանության և խնամքի գործում՝ ակտիվորեն մասնակցելով դրա պահպանմանը։
Սուրբ Սարգիս մատուռ այցելողներին խրախուսվում է հարգել դրա կրոնական նշանակությունը՝ համեստ հագուստով և հարգալից վերաբերմունքով։ Այցելության լավագույն ժամանակահատվածը գարունը և ամառն է, երբ եղանակը հաճելի է, և շրջակա բնությունը՝ ամենագեղեցիկ։ Ավելի հարստացված փորձառության համար կարելի է մասնակցել էքսկուրսիաների, որոնք տրամադրում են պատմական համատեքստ և կիսվում են մատուռի հետ կապված տեղական պատմություններով։
Ամփոփելով, Ենոքավանի Սուրբ Սարգիս մատուռը խոր պատմական, կրոնական և մշակութային կարևորություն ունեցող վայր է։ Դրա միջնադարյան ճարտարապետությունը, տեղի ավանդույթների մեջ ինտեգրումը, տեսարժան շրջակայքը և պահպանման շարունակական ջանքերը այն դարձնում են կարևոր վայր թե՛ ուխտագնացների և թե՛ զբոսաշրջիկների համար։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։
Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Բերքաբեր գյուղի կենտրոնական մասում։ Սուրբ Գևորգ եկեղեցին 15 մետր երկարություն, 11 մետր լայնություն և 14 մետր բարձրություն ունեցող եռանավ գմբեթավոր բազիլիկ կառույց է՝ կառուցված տեղական քարից և մոնոլիտ երկաթբետոնից: Կառույցը սկզբնապես նախագծվել է ճարտարապետ Մերի Դանիելյանի կողմից, ու շինարարությունն սկսվել է դեռևս 1986 թվականից:
Սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո դադարեցվել է եկեղեցու շինարարությունը: Հետագայում արդեն մեր հայրենակից, եկեղեցաշինության մեջ ճանաչված ճարտարապետ Միսակ Մելքումյանի գլխավորությամբ փոփոխություններ են կատարվել նախագծային ծավալներում. նախկին երկթեք տանիքի փոխարեն ավելացվել է գմբեթ, որից հետո նախագիծը հաստատվել է Կաթողիկոսի կողմից, և 2012 թվականի դեկտեմբերի 5-ից սկսվել ու օգոստոսի 5-ին ավարտվել է եկեղեցու շինարարությունը: Եկեղեցին կառուցվել է գյուղի կենտրոնում` սփյուռքահայ բարերարներ Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների հովանավորությամբ՝ ի հիշատակ սիրելի ծնողների՝ Խաչիկ և Նազելի Կանելյանների:
Եկեղեցին օծվել է 2013 թվականի հոկտեմբերի 18-ին։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։