Աղասյանների ընտանիքը Չինարիում զբաղվում է մեղվաբուծությամբ

Չինարի գյուղում Աղասյանների ընտանիքը զբաղվում է  մեղվաբուծությամբ։ Մեղրի ստացումը նրանց ամենաքաղցր գործերից է: Ավանդական մեղրաքամը կատարվում է մի քանի փուլով՝ ծխահարում, շրջանակների դուրսբերում և ապա մշակում։

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։




Աշնանային բարիքներով Նոյեմբերյանում պատրաստվում են ձմռանը

Շարոց կամ քաղցր շուջուխ, Նոյեմբերյանում՝ «չուչխել»․ Տավուշյան համ ու հոտ՝ մեր եթերում։
Միասին բացահայտենք Տավուշի գյուղական համերն ու վայելենք սիրելի քաղցրավենիքի պատրաստման ընթացքը։ Աշնանային բարիքներով Նոյեմբերյանում պատրաստվում են ձմռանը։ Տեսանյութը՝ ՏավուշՄեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի։




Ցորենի բերքահավաքը Տավուշում

Ամռան այս շրջանում ընթանում է ցորենի բերքահավաքը։

Տավուշի դաշտերից մարդիկ ոսկեհատիկ ցորենն են հավաքում։ Տեսանյութում Այգեձոր գյուղի բնակիչները սեփական հողի բարիքի հավաքման աշխատանքներն են իրականացնում. այդ ամենը փուլ առ փուլ ներկայացնում ենք ՏավուշՄեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութի միջոցով։




Դոշաբի պատրաստում՝ Նազանյանների ընտանիքի հետ միասին

Դոշաբի պատրաստումը հնագույն սովորություն է: Դրա օգակարության մասին բոլորը գիտեն իսկ պատրաստման ընթացքին ու նրբություններին առաջարկում ենք ծանոթանալ Նազանյանների ընտանիքի հետ միասին:

Տավուշյան համ ու հոտով դոշաաբի պատրաստումը Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութում։






Սվետիկ տատը, բնության հետ ապրելը, ստեղծելն ու սպասելը․ Այգեձոր

Սվետիկ տատը միայնակ ապրում է Այգեձորում, սիրում է գարունը, հողի հետ աշխատանքը, ծաղկած ծառերը եւ անհամբեր սպասում է թոռներին: 

«Գյուղական կյանք» շարքում այգեձորցի տատիկի պատմությունն է մեզ փոխանցում Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանը։






Զատկի տոնն արծվաբերդցի մանուկների աչքերով․ Գյուղական կյանք

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ․․․

Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյանի տեսանյութում Զատկի տոնն է՝ այնպես, ինչպես որ այն կա արծվաբերդցի մանուկների աչքերով։






Գյուղական կյանք․ Տավուշյան խանգյալ

Մանկության համերից՝ տավուշյան խանգյալ։

Խանգյալը պատրաստում են սառը ջրով հունցած խմորից, թխում «փեչի»՝ վառարանի վրա և ավանդական տարբերակում մատուցում տնական չորթանով։ Ասում են՝ խանգյալը մենակ չեն ուտում․ մեր տարածաշրջանում այն ավանդաբար պատրաստել են ամենաթանկ հյուրերի համար։

Գյուղական խանգյալ պատրաստելու պատառիկը մեզ համար բերել է Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյանը։






Գյուղական կյանք․ Ավանդական գաթա

Գաթա ենք թխում․․․

Հայաստանում ամեն մի տարածաշրջան ունի գաթայի իր ավանդույթները։ Տավուշում այդ ավանդույթների անբաժան բաղադրիչը մեր փուռն է՝ պատի մեջ քարերով առանձնացված ջեռոցը։

Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյանը Արծվաբերդից փռում թխված տաք գաթայի խրթխթոցը, համը և հոտն է բերել մեզ։






97-ամյա Աղալո պապն ու տետրի էջերում գրված նրա կյանքի պատմությունը․ Արծվաբերդ

97-ամյա Աղալո պապն Արծվաբերդի ժամանակագիրն է։ 1995 թվականից մինչ օրս նա իր ամեն օրը գրի է առնում տետրերի մեջ, որոնք դարձել ու դառնում են արժեք իր հարազատների, գյուղի և գյուղացիների, անծանոթների, ուսումնասիրողների համար։

Աղալո պապի սիրելի զբաղմունքներից են հողի հետ աշխատելը, իր հարևան տարիքակից ընկերոջ հետ նարդի խաղալը, աշխարհագրություն ուսումնասիրելը։ Դե, իսկ ամենասիրելի զբաղմունքը, որին հավատարիմ է արդեն 28 տարի, օրագիր գրելն է։

Ամեն օրվա մասին պատմելիս Աղալո պապն առանձնահատուկ նկարագրել է եղանակը։ Հաճախ ենք հանդիպում «երկինքը պարզ է», «օրն արևոտ է» արտահայտություններին։ Օրագրերի յուրահատկությունն այն է, որ ոչ մի տրամադրություն բաց չի թողել Աղալո պապը՝ պարտադիր գրել է և՛ ուրախության և՛ տխրության մասին։ Տրամադրություններին նաև նշաններ է տվել։ Օրինակ՝ կարմիր գրիչով աստղը ուրախության, ուրախ օրվա նշանն է, կապույտ աստղը խորհրդանշում է հիվանդություն, տխրություն։

Երեխայի պես անկեղծ ժպտացող պապի աչքերը մեկ-մեկ  էլ լցվում են, դժվարանում է խոսել, երբ հիշում է սիրելի մարդկանց, ովքեր այլևս չկան․․․

Հեղինակ՝ Լաուրա Դուրյան, Արծվաբերդ






Գյուղական կյանք․ Արծվաբերդ գյուղի առօրյան

Իսկ ինչպե՞ս է ապրում քո գյուղը։ 

Լաուրա Դուրյանի տեսանյութը պատմում է Արծվաբերդի գյուղական կյանքի մասին։