Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար
Աշունը գյուղում ամբողջ տարվա աշխատանքի պտուղները հավաքելու, պահեստավորելու և վայելելու եղանակն է։
Հասած խաղողի հյութեղ բույրը խառնվում է թարմ ընկույզի, տաք կարտոֆիլի, եգիպտացորենի ու թթուների տեսակ-տեսակ գույն ու բույրերին՝ իսկական աշնան համ ու հոտ ստեղծելով։
Գյուղացու երազանքը մեկն է՝ բերքը վայելել խաղաղ պայմաններում․․․
Տեսանյութում սահմանապահ Բաղանիսի աշնանային առօրյան է։
Հեղինակ՝ Վերա Սահակյան։
Եթե գոնե մեկ անգամ մասնակցել եք գյուղական խաղողաքաղի, կփաստեք, որ այն չափազանց հետաքրքիր, աշխույժ, ինչու ոչ՝ նաև համեղ գործընթաց է։
Խաղողը խորհրդանշում է հարստություն, առատություն և ուրախություն։ Խաղողաքաղին հաջորդում է խաղողի ճզմումը, հյութի առանձնացումը և մաճառի վայլելումը:
Տեսանյութը՝ Արծվաբերդից մեր թղթակից Լաուրա Դուրյանի
Մարդը և բնությունը՝ իրար գործակից ու աջակից. Խաղողի բերքահավաքը Այգեձորում
Բերդի տարածաշրջանից Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութը հրավիրում է բոլորիս երեք րոպեով գյուղ տեղափոխվելու։
Չինարիի դպրոցի շրջիկ տիկնիկային թատրոնը շուտով այցի կգա ձեզ
Էլիզա Ամիրխանյանը 2021 թվականից «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում Երևանից տեղափոխվել է սահմանապահ Չինարի՝ գյուղի դպրոցում դասավանդելու։
Առօրյա դասերից բացի, նա նաև տիկնիկագործության խմբակ է հիմնադրել, և այժմ երեխաների հետ միասին շրջիկ տիկնիկային թատրոն ունենալու առաջին քայլերն են անում․ ստեղծում են սեփական տիկնիկները՝ աշխարհի ամենագունագեղ ու բարի կերպարներին։
Էլիզան միտք ունի երեխաների հետ շրջել Տավուշի գյուղերում և հանդես գալ մանկական տիկնիկային ներկայացումներով։
Կյանքի բոլոր փուլերում վիշտ տեսած 92-ամյա Ասքանազ պապիկը գտել է ապրելու և լավատեսության բանալին․ իր խոսքերով՝ դա աշխատանքն է, որ մշտապես երիտասարդ է պահում մարդուն։ Մարդ երբ աշխատում է և արարում, կարողանում է մի պահ կտրվել հոգին մաշող սուր ցավից․․
«Գյուղական կյանք» շարքում արծվաբերդցի պապիկի պատմությունն է մեզ փոխանցում Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյանը։
Ամեն տարի Այգեձոր եւ Չինարի գյուղերից մեծ քանակությամբ թուզ է արտահանվում արտերկիր․ թուզ հավաքելն ու վաճառելը գյուղի բնակիչների հիմնական ապրուստի միջոցներից մեկն է։
Մինչև հիմնական բերքը՝ գյուղացիները հավաքում են «թզան ծաղիկը», իսկ արդեն մի քանի օրից թուզը կհասնի․․․
Թզի առաջին բերքահավաքի և բնություն-մարդ կենսական կապի մասին է պատմում Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութը։
Արծվաբերդ գյուղում մեղրաքամի մասին է պատմում մեր թղթակից Լաուրա Դուրյանի տեսանյութը՝ Գյուղական Կյանք շարքից։
Մեղրաքամի ժամանակը համարվում է հուլիս-օգոստոս ամիսների միջակայքը, երբ մեղվափեթակները հնարավորինս հանգստի մեջ են։
Ավանդական մեղրաքամը կատարվում է մի քանի փուլով՝ ծխահարում, շրջանակների դուրսբերում և ապա մշակում մեղրաքամ սարքի միջոցով։
Սարերի հովի՜ն․․․
Սրբասարը գտնվում Տավուշի մարզում` Նոյեմբերյան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Նոյեմբերյանի սարերի հենց այս չքնաղ անկյունն է մեզ հրավիրում Տավուշ TV-ի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը՝ իր հետ միասին ուրց քաղելու, վայելելու աղբյուրի սառը ջուրն ու սարի մարդկանց ջերմությունը։
Իսկ դուք հիշո՞ւմ եք՝ ինչպես էիք անցկացնում արձակուրդը գյուղում։
Երեխաների համար այս ամենը իսկական տոն է, հատկապես՝ երբ քաղաքից են եկել գյուղում արձակուրդը անցկացնելու։
Տեսանյութում պատմում ենք գյուղական կյանքի ամենագեղեցիկ ավանդույթներից երկուսի մասին․
Տեսանյութը՝ Լաուրա Դուրյանի