Իջևանում բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը

«Մենք հավատում ենք այն առաքելությանը, որ առողջ և երջանիկ երեխան հասարակության կարևորագույն հիմնասյուներից է»։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Իջևանի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։

Իջևանի «Ընտանիքի անկյուն»-ը նյութատեխնիկապես ապահովված և կահավորված տարածք է, որտեղ անցկացվելու են դասընթացներ, թեմատիկ-հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի և ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։




Իջևանում կայացավ UPSHIFT ծրագրի հերթական՝ դասընթացների փուլը

Գաղափարների մրցույթ ծրագրերի նախագծման դասընթաց BootCamp լավագույն ծրագրերի ֆինանսավորում․ նպատակը՝ ունենալ ակտիվ քաղաքացիներ, ովքեր պատասխանատու են իրենց երկրի ու համայնքի համար։

Իջևանում կայացավ «UPSHIFT» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի հերթական փուլը։

Ապրիլի 23-ին Իջևանում կայացած «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթացին մասնակցելու համար ներկայացված ծրագրային գաղափարներից ընտրվել էին լավագույն 10-ը, որոնց թիմերի համար էլ այն իրականացվում է։ Նշենք, որ ծրագրային գաղափարները պետք է վերաբերեին համայնքային որևէ խնդրի լուծմանը։

Մայիսին կայանալիք ծրագրերի ընտրության BootCamp-ի ժամանակ գնահատող հանձնաժողովն ընտրելու է լավագույն 5 գաղափարները, որոնց իրականացման համար ծրագրի կողմից կտրամադրվի ֆինանսական աջակցություն, ինչպես նաև կշարունակվի փորձագիտական աջակցությունն ու մենթորությունը։ Ընտրված ծրագրային գաղափարները թիմերն իրականացնելու են Իջևան խոշորացված համայնքում, հունիս-հուլիս ամիսներին։