«Թուղթը թափոն չէ»․ բնապահպանական արշավ՝ Տավուշի գիտելիքի նորարական հաբի նախաձեռնությամբ

Տավուշի գիտելիքի նորարական հաբը մեկնարկել է բնապահպանական արշավ՝ ուղղված թղթի վերամշակմանը, որի շրջանակներում հանդիպումներ ու դասընթացներ են կազմակերպվել Իջևանի հանրակրթական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Հադիպումների ընթացքում երիտասարդներին ներկայացվել է թղթի վերամշակման տեխնոլոգիան՝ նպատակ ունենալով տարածել թղթի վերամշակման մշակույթը և փորձել կրճատել թղթի թափոնների քանակությունը:

«Թուղթը թափոն չէ» բնապահպանական արշավի ընթացքում խոսվել է նաև թղթի վերամշակման կարևորության ու սպասվող արդյունքների մասին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 20 տարիների ընթացքում թղթի սպառումն աճել է 26%-ով և կրկնապատկվել է թղթի արտադրությունը, որը, բացի ծախսատար լինելուց, նաև լուրջ բնապահպանական խնդիրներ է առաջացնում, – նշում են կազմակերպիչները: 

Ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին սկսվել է թղթի վերամշակման առաջին փուլը՝ շուրջ 50 երիտասարդների մասնակցությամբ:

«Թուղթը թափոն չէ» բնապահպանական արշավը կայացել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում  ահմանամերձ շրջաններում՝ կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Հայասատանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն:




Էներգիայի արդյունավետ օգտագործմանը նվիրված բնապահպանական արշավ

Էներգիայի արդյունավետ օգտագործման շաբաթին նվիրված Տավուշի նորարարական հաբը նախաձեռնում է երիտասարդ հետազոտողների մրցույթ։

Մրցույթի թեման Էներգիայի արդյունավետ օգտագործման ուղղություններն են Տավուշի մարզում։

Մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան բոլոր տավուշաբնակ երիտասարդները, գրանցվելով և իրենց աշխատանքներն ուղարկելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/5TdjbmYgUuaXNk6S8

Մրցույթի շրջանակներում պետք է ներկայացնել փոքր հետազոտական աշխատանք, որը կներկայացնի էներգիայի արդյունավետ օգտագործման համաշխարհային հաջողված փորձի օրինակներ և Տավուշում դրանց ներդրման ուղղություններ։

Աշխատանքի կառուցվածքի և բովանդակության մասին ավելի մանրամասն այստեղ՝ shorturl.at/bgW59
Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնելու ամփոփիչ միջոցառման շրջանակներում։

Մրցույթի շրջանակներում լավագույն 3 աշխատանքի հեղինակները կպարգևատրվեն խրախուսական նվերներով։

Գրանցման վերջնաժամկետը ՝ 25․02․2023թ․, ժամը 23։00
Ամփոփիչ միջացառման օրակարգը ստորև՝ shorturl.at/efqNV

Աշխատանքների ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա ս․թ․ մարտի 1-ին, ժամը 13։00-ին, ԵՊՀ ԻՄ մեծ դահլիճում։

———————————————————————-
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։
Ձեր գաղափարները կարևորվում են և ուզում ենք միասին քայլել դեպի ավելի բարեկարգ ապագա։
———————————————————————–
«Երիտասարդ հետազոտող» մարզային մրցույթն իրականացվում է ԵՄ աջակցությամբ իրականացվող «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որն իրականացնում են Green Lane NGO (Հայաստան) և CENN-ը (Վրաստան):