Հրդեհ` Հաղարծին գյուղում. այրվել է տան տանիքը

Հրդեհ Հաղարծին գյուղում

Հոկտեմբերի 9-ին, ժամը 05:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:36-ին, մարվել՝ 07:21-ին: Այրվել է տան (մոտ 200 քմ) տանիքը:




Հաղարծնի վանք տանող ճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատված ու փակել ճանապարհը

Հաղարծնի վանք

Հունիսի 22-ին, ժամը 04։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին ծառն ընկել երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:




Աղետի գոտում` Տավուշի մարզում աշխատել է 449 փրկարարական ծառայող

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները։

Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Մայիսի 26-ից մինչև հունիսի 3-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 120 մարտական հաշվարկ, 26 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 1419 փրկարարական ծառայող։

Աղետի գոտիներում՝ Լոռու մարզում՝ աշխատել է 970 և Տավուշի մարզում՝ 449 փրկարարական ծառայող։

Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 445 մարդ, մասնավորապես՝ 403 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ։

Իրականացվել են հումանիտար բեռների բեռնաթափման աշխատանքներ. աղետի գոտում հայտնված բնակավայրերի բնակչությանը բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերք, դեղորայք և վառելիք։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օժանդակել են վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող գազի վթարային ծառայությանը, էլցանցին, կապի և ջրամատակարարող ընկերություններին։

Աղետից տուժած բնակավայրերում շարունակվում են նկուղներից՝ ջրահեռացման, փողոցներից ու բակերից՝ ջրաբերուկների մաքրման, տարհանման, ինչպես նաև հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերի բնակիչներին սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովման աշխատանքները։




Աղստև գետի վարարման հետևանքով Հաղարծին գյուղում արտակարգ իրավիճակ է

Աղստև գետի վարարման հետևանքով Հաղարծին գյուղում փլուզվել է միջպետական ճանապարհահատվածը, տներ և հանրային նշանակության շինություններ են ջրալցվել։

Տավուշյան Ռեպորտաժը՝ անմիջապես դեպքի վայրից։




Հաղարծին գյուղում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Մայիսի 2-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։




Ճրագալույցի պատարագ Հաղարծնի վանքում | Բագրատ Սրբազանի քարոզը

Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում հնչել է Սուրբ Ծննդյան ավետիսը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզը Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին՝ Հաղարծնի վանքում։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ։
Ձեզ և Մեզ մեծ Ավետիս։

Թող Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը անսահման սիրով, լույսով ու ջերմությամբ լցնի բոլորի սրտերն ու հոգիները։




Հաղարծնի դպրոցը և Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը մասնակցեցին ստվերախաղքի փառատոնին

Ստվերախաղքի 3-րդ ազգային փառատոն միտված էր նոր շունչ տալ հին արվեստի տեսակին: Փառատոնին մասնակցում էին 13 թատերական խմբեր Հայաստանի տարբեր մարզերից` այդ թվում Տավուշի մարզից` Հաղարծին գյուղը և Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի ստվերախաղքի թատրոնը:




Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 4 վիրավոր

Հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Վ․ Ոսկանյանի վարած BMW X5 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ս․ Մատինյանի վարած «Jeep Grand Cherokee»  մակնիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում կատարել հերթապահություն։Բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին: Օպերատիվ են գործել նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:




Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

Մարտի 23-ին, ժամը 04:28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հաղարծին գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող չբնակեցված տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:41-ին, մարվել՝ 06:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 420 քմ):




Բնագիտական առարկաների նոր լաբորատորիաներ Տավուշի մարզի դպրոցներում

Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի լաբարատորիան համալրվել է նոր սարքավորումներով ու նյութերով: Ինչպես աշակերտներն են փաստում դասապրոցեսը դարձել է ավելի հետաքրքիր ու պատկերավոր, նրանց համար ստեղծվել է տեսությունը գիտափորձի վերածելու բոլոր անհրաժեշտ պայմաննումերը: