Տավուշ գյուղում կառուցվում է նոր թաղամաս․ 8 բնակելի տուն ԼՂ-ից բռնի տեղահանված և տեղացի ընտանիքներին

AMAA-ն Տավուշ գյուղում մեկնարկել է «Տավուշ» համայնքային զարգացման ծրագիրը․ նպատակն է ստեղծել բնակության հարմարավետ պայմաններ, ապահովել կայուն եկամուտներ և միավորել տեղացի ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համատեղ կյանքը։

Եռամյա ծրագրի շրջանակում Տավուշում կկառուցվի նոր թաղամաս՝ 8 բնակելի տուն արևային կայաններով։ Բացի դրանից՝ ընտրված ընտանիքների համար նախատեսվում է հիմնել ազնվամորու այգիներ, հյուրատնային բիզնեսներ և ջերմատնային տնտեսություններ՝ ելակի աճեցման հնարավորությամբ։

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 30 աշխատատեղ, ինչպես նաև ապահովել գյուղատնտեսական տեխնիկայով՝ ընտրված ընտանիքների հողերը մշակելու համար։ Տեղացի և տեղահանված ընտանիքների հզորացման նպատակով նրանք հնարավորություն կունենան զբաղվել նաև հացաբուլկեղենի ու հրուշակագործության արտադրությամբ, ինչպես նաև՝ հյութերի, կոմպոտների ու մուրաբաների արտադրությամբ։

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է․ հայտադիմումն՝ այստեղ։

Ծրագրի ամբողջ ընթացքում իրականացվելու են դասընթացներ ու խորհրդատվություններ, որոնց շնորհիվ ընտրված ընտանիքները կկարողանան ինքնուրույն վարել իրենց տնտեսությունը։

Հարցազրույցում ծրագրի համակարգման օգնական Էլինա Գասպարյանը մանրամասնում է ծրագրի նպատակներն ու սպասվող արդյունքները։




Տավուշի երիտասարդների աշխատանքային իրավունքները․ Հարցազրույց

Ինչ խնդիրների են բախվում Տավուշի մարզի երիտասարդները և ինչ հնարավորություններ ունեն․ այս ամենը ամբողջացվել է վերջերս հրապարակված «Տավուշի մարզի երիտասարդների աշխատանքային իրավունքները. արդի մարտահրավերներն ու հնարավորությունները» զեկույցում։

Իրականացված հետազոտության և դրա արդյունքների մասին ՏավուշTV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը խոսում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ղեկավար Արփինե Երիցյանի, ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոնի առաջատար մասնագետ Սմբատ Ցուցուլյանի և ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանի հետ։

Միացեք քննարկմանը՝ տեղեկանալու Տավուշի մարզում երիտասարդների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության, մեր մարզում աշխատաշուկայի առկա իրավիճակի մասին ու ոչ միայն։




Երիտասարդները՝ հանուն մարզում մեդիագրագիտության բարելավման․ հարցազրույց “Youth for trustful media” ծրագրի շահառուների հետ

Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն դեռևս 2022 թվականի աշնանը մեկնարկել էր մեդիագրագիտության երկօրյա դասընթացների շարք՝ Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Բերդ ու Նոյեմբերյան համայնքների երիտասարդների շրջանում։  Դասընթացների ավարտից հետո մասնակիցները ստացան  հնարավորություն՝ իրականացնելու ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված իրենց նախագծերը ենթադրամաշնորհների մրցույթին։

Տավուշ TV-ի տաղավարում հյուրընկալել էինք ենթադրամաշնորհների մրցույթի հաղթողներին․ նրանց հետ խոսել ենք ծրագրի ընթացքի, մասնակցության, իրենց գաղափարները կյանքի կոչելու և նման նախաձեռնությունների կարևորության մասին։ 

Մեր հյուրերն են․

Հայկ Ամիրխանյան –  «Մեդիագրագիտություն սահմանամերձ համայնքներում» ծրագրի ղեկավար

Նելի Ներսիսյան – «Մեդիա Բերդ» ծրագրի ղեկավար

Արաքսյա Ամիրաղյան – «Իրազեկ սահման» ծրագրի ղեկավար

Մարիամ Ղուկասյան – ծրագրի դասընթացավար




Տղերքը․ Հարցազրույց Սարգիս Ալավերդյանի հետ

Տավուշ TV-ի տաղավարում մեր հյուրն է  44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Ալավերդյանն է։ Սարգիսը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2019 թ. ամռանը և մեկ տարվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Վիրավորում է ստացել պատերազմի հենց առաջին օրը։

Վերականգնողական դժվար ճանապարհ անցնելուց հետո այսօր հենց իր հետ կխոսենք «պատերազմից առաջ»-ի և «հետո»-ի մասին։




Նայիր և տես․ Հարցազրույց Աստծո հետ

Ձեզ է ներկայացվում «Հարցազրույց Աստծո հետ» ֆիլմի վերլուծությունը:

Փոլ Շայները (Բրենթոն Թուեյթս), սկսնակ լրագրող, տուն է վերադառնում Աֆղանստանի պատերազմը լուսաբանելուց հետո և հայտնաբերում, որ իր կյանքը քանդվում է: Նրա ամուսնությունը մոտ է փլուզմանը, և նա գտնվում է անձնական ճգնաժամի ճիրաններում: Այս ամենում ավելի կարևոր է, այն, որ մի զինվոր, ում հետ նա ընկերացել է առաջնագծում, աշխատանքից ազատվելուց հետո իր սեփական մարտն է վարում, և Փոլը հուսահատորեն փորձում է փրկել նրան: Բայց երիտասարդ լրագրողի կյանքը տարօրինակ շրջադարձ է ունենում, երբ նրան դիմակայելու համար չափազանց ինտրիգային հնարավորություն է տրվում. հարցազրույց մի մարդու (Դեյվիդ Սթրաթեյրն) հետ, ով պնդում է, որ ինքը Աստված է:




Մարզային մեդիա․ իրականություն և մարտահրավերներ․ հարցազրույց Infocom-ի խմբագիր Սևակ Մամյանի հետ

Տավուշ ՀԸ տաղավարում մեր գործընկերոջ հետ զրուցել են մարզային լրատվամիջոցների անհրաժեշտության, գոյատևման խնդիրների, մեդիայի ստանձնելիք պատասխանատվության, մարզային մեդիայի թիրախների և նորից ու նորից մեդիագրագիտության թեմաների շուրջ։

Խոսել ենք նաև «Ինֆոքոմ»-ի՝ մեր հեռուստադիտողի կողմից արդեն սիրված «մարzoom» նախագծի գաղափարի և շարունակության մասին։




Պատերազմը՝ որպես սթրես, կորստի վիշտը․ հարցազրույց Արմեն Բեջանյանի, Ինգա Հարությունյանի և Արմեն Սողոյանի հետ

«Ցանկացած պատերազմ, ցանկացած ահաբեկչություն ֆիզիկապես ազդում է կոնկրետ քանակությամբ մարդկանց վրա, բայց հոգեբանորեն ազդում է ողջ ազգաբնակչության վրա․․․ Եվ ամբողջ հասարակության հոգեկան առողջությամբ չզբաղվելը նույնքան վտանգավոր է, ինչքան կոնկրետ մարդկանց ֆիզիկական և հոգեկան խնդիրներով չզբաղվելը»։

Մեր տաղավարում հոգեբան Արմեն Բեջանյանի, հոգեբույժ Արմեն Սողոյանի և «Պահապան զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն, հոգեբան Ինգա Հարությունյանի հետ զրուցում ենք պատերազմի՝ որպես սթրեսի, սթրեսի կառավարման ու խրոնիկ սթրեսի պայմաններում ապրելու բացասական հետևանքների, հոգեմարմնական հիվանդությունների մասին, ինչպես նաև քննարկում ենք պատերազմի արդյունքում կորստի վշտի հետ առերեսվելու իրականությունը՝ ինչպե՞ս ապրել կորստից հետո, հոգեբանի դերը՝ որպես սատարող, ե՞րբ է առաջանում հոգեբույժի միջամտության կարիք, և ինչպես կարող են մարդիկ, հարազատները կամ հասարակությունը օգնել կամ խանգարել կորուստ ունեցողներին։

——————————
Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:




Տավուշ ՀԸ հարցազրույցը Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ

«Ուրախ եմ գտնվել Հայաստանի կարևորագույն մարզերից մեկում՝ Տավուշում»․ Տավուշ TV-ն Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ։

Դեսպան Յոնգն այցելել էր Տավուշ՝ ծանոթանալու մեր մարզին և քննարկելու այն տեսլականը, որը հնարավորություն կտա ՉԺՀ-ին աջակցելու մարզի զարգացմանը:




Պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները․ ինչպե՞ս առերեսվել. հարցազրույց

Պատերազմական իրավիճակի ազդեցության, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների, հոգեկան առողջության խնդիրները հաղթահարելու ձևերի, առաջին հոգեբանական աջակցության և այլ հարցերի մասին մեր տաղավարում զրուցում ենք հոգեբույժ Արմեն Սողոյանի և հոգեբան Արմեն Բեջանյանի հետ։

2021 թվականից սկսած Տավուշի մարզում հասանելի է անվճար հոգեբանական խորհրդատվություն պատերազմի հետևանքով տուժած բոլոր անձանց համար։

Արդեն իսկ իրականացվել է 1940 այցելություն, մոտ 100 հոգեբան 250 ժամ վերապատրաստում է անցել, հոգեբանական աջակցություն է ստացել 84 դպրոցահասակ ու 356 հաշմանդամություն ունեցող երեխա։ Ծրագրի շնորհիվ 200-ից ավելի ուղղակի շահառուների համար դյուրացվել է վերաինտեգրումը հասարակություն և մուտքն աշխատաշուկա։

ԱՆՎՃԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Դիլիջան

Ինգա Վատինյան, հոգեբան

Բջջային 098 300 847

Ժաննա Քոչարյան, հոգեբան

Բջջային 094 624 122

Լիլիա Պողոսյան, հոգեբույժ

Բջջային 094 747 778

Իջևան

Անուշ Մարալչյան, հոգեբան

Բջջային 093 440 540

Անի Մելքումյան, հոգեբան

Բջջային 093 745 818

Գայանե Բաբլումյան, հոգեբույժ

Բջջային 094 686 262

Նոյեմբերյան

Քրիստինե Վարդանյան, հոգեբան

Բջջային 094 443 747

Բերդ

Վարդուհի Միրզոյան, հոգեբան 

Բջջային 094 767 973

Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է  ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:

 




Տեղեկատվական դիմակայունություն և մեդիագրագիտություն․ Քննարկում Տավուշ TV-ի եթերում

fake information

Մեդիագրագիտության, տեղեկատվական հոսքերի, ապատեղեկատվության և առնչվող թեմաների շուրջ զրուցում ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության մեդիա փորձագետ Արմեն Սարգսյանի հետ։

Քննարկմանը մասնակցում են նաև #ՏավուշՄեդիա-յի աշխատակազմն ու երիտասարդ թղթակիցները։