Տավուշի մարզի երիտասարդների կրթական կարիքների գնահատման հարցում

Ովքե՞ր են ավելի լավ հասկանում երիտասարդների կարիքներն ու խնդիրները, եթե ոչ հենց երիտասարդները։ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն առաջարկում է լրացնել ՀՀ մարզերի երիտասարդների կրթական կարիքների գնահատման հարցումը, որը կօգնի կազմակերպությանը մշակել և Հայաստանի տարբեր մարզերում իրականացնել երիտասարդների կարիքների վրա հիմնված կրթական ծրագրեր։

Եթե 16-ից 30 տարեկան եք և բնակվում եք Տավուշի մարզում, ապա լրացրեք այս հարցումը և կիսվե՛ք ձեր կարծիքով՝ ո՞ր հմտությունները կցանկանայիք զարգացնել և ի՞նչ ռեսուրսների կարիք ունեք ավելի մրցունակ և ակտիվ լինելու համար:

Հարցման մասնակիցներին սպասվում է անակնկալ։ Շաբաթը 1 անգամ պատահականության սկզբունքով կընտրվի հարցման 1 մասնակից, ում սպասվում է շատ հետաքրքիր նվեր։
Եղե՛ք ակտիվ, կիսվե՛ք ձեր մտքերով և աջակցե՛ք «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ին մշակել ավելի արդյունավետ կրթական ծրագրեր՝ Տավուշի մարզի երիտասարդների համար։




Լսարանի ուսումնասիրություն Տավուշ Մեդիայի կողմից

Տավուշ Մեդիա-ն իրականացնում է լսարանի ուսումնասիրություն, և այս գործում մենք ունենք ձեր օգնության կարիքը։

Խնդրում ենք բացել հարցաթերթիկը https://bit.ly/3KdRZnt և 3 րոպե տրամադրել այն լրացնելուն՝ հայտնելով ձեր կարծիքը մեր եթերի, հաղորդումների և օնլայն ներկայության մասին։

Ձեր կարծիքներն ու առաջարկները կօգնեն մեզ հասկանալ, թե ինչպես բարելավել ՏավուշTV-ն ու մեր մեդիան հենց ձեզ համար։

Մեզ օգնելու համար կարող եք նաև տարածել այս հրապարակումը՝ կիսվելով, ինչպես նաև ուղարկելով ձեր ընկերներին ու բարեկամներին։




Խոշտանգումների ժամանակակից ձևերի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի ուսումնասիրություն

Այս ուսումնասիրությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ հասարակական կարծիքի առաջին և, մինչ այժմ միակ, պրոֆիլային ուսումնասիրությունն է:

Հաշվի առնելով, որ ժամանակակից մարդը, ներառյալ մեր համաքաղաքացիները, ժամանակի մինչև 80%-ը անցկացնում են առցանց, հարցումը հիմնված է տվյալների հավաքագրման առցանց մեթոդների վրա:

Հարցման մեթոդաբանությունը մշակվել է «Հանրային դատավճիռ» հիմնադրամի մասնագետների կողմից «Մեթոդական լաբորատորիա»-ի սոցիոլոգների հետ միասին։

Հայաստանում հարցումն իրականացնելուն օժանդակում են նաև Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ն և Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը։

Հարցման հղում՝ https://clck.ru/33qPcm