Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Մարտի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում 2-3 բալ ուժգնությամբ։


Կարևոր հղումներ.

Կարդացեք նաև՝ 




Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը

2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»,- ասված է հաղորդագրության մեջ:




Երկրաշարժ Ադրբեջանում, որն զգացվեց Հայաստանում

Երկրաշարժ Ադրբեջանում, որն զգացվեց Հայաստանում

Ճգնաժամային հաղորդակցության միջազգային փորձագետ Նիկոլայ Գրիգորյանն իր էջում գրել է.

«Դեկտեմբերի 21-ին գիշերը երեքն անց էր՝ երկրաշարժերի Last Quake հավելվածն ահազանգեց մոտերքում տեղի ունեցած 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի մասին: Ադրբեջանի տարածքում էր, Գյանջայի մոտ: Բայց զգացվել էր ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում: Նաև Իրանում: Ընդամենը մեկ ամիս առաջ նույն տեղում էլի երկրաշարժ էր, որը մենք էլ զգացինք: Չգիտեմ ձեզ ինչքանով կհետաքրքրի, բայց վերջին մեկ ամսում 4 մագնիտուդին մոտ ու ավելի 17 երկրաշարժ է արձանագրվել Ադրբեջանում: Իսկ երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն:

1139 թ. Գանձակն ավերած աղետաբեր երկրաշարժի մասին Կիրակոս Գանձակեցին գրում է.
«Գանձակի երկրաշարժը կործանեց քաղաքը և շինությունները, քաղաքը տապալվեց բնակիչների վրա… Երկրաշարժից մեռավ մեծ վարդապետ Գրիգորը, հանդերձ բազմաթիվ այլ մարդկանց՝ կանանց ու մանուկների, որոնց թիվ չկար և որոնք սպանվեցին` մնալով շենքերի փլատակներում: Փլվեց և Ալհարկ լեռը, և կապեց այն ձորակը, որն անցնում էր նրա միջով, որից գոյացավ ծով, որը մնում է մինչև այսօր»:

——
Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03:01-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 20-ին` ժամը 23։01-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․83⁰ և արևելյան երկայնության 46.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ընթերցեք նաև՝




Այսօր Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է թաց ձյուն

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:




Արտակարգ օրեր․ աղետի հետևանքները՝ Տավուշի մարզում

Աղետ Տավուշի մարզում

Մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Տավուշի և Լոռու մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարումը առաջացրեց մի շարք արտակարգ դեպքեր ու պատահարներ։ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր էին ստացվել շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրերի մեջ արգելափակումների վերաբերյալ։ Անհապաղ մեկնարկեցին որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները, որոնցում ներգրավվեցին 324 փրկարարներ։

Մայիսի 26-ի օպերատիվ տեղեկագրի համաձայն աղետի գոտում 4 զոհ կար,  որոնցից մեկը Տավուշի մարզից․ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս էր բերվել Հաղթանակ գյուղի բնակիչ Ավագ Ավագյանի դին։ Հեղեղումների հետևանքով Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել է 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներ հայտարարվեցին որպես աղետի գոտի: Աղետի գոտիներում օպերատիվ աշխատանքային խմբերը սկսեցին կազմակերպել բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:

Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստևի վարարումը 3 տուն փլուզեց, գետի ափամերձ տարածքի տները, շենք-շինությունները ջրալցվեցին, փլուզվեց Մ4 Իջևան-Դիլիջան-Երևան միջպետական ճանապարհի Հաղարծին գյուղի ճանապարհահատվածը։

Հեղեղումները վնասեցին Իջևան քաղաքի Պռոշյան-Ղարագյոզյան փողոցների հատվածի գազատար խողովակը, որն արագորեն վերականգնվեց: Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվեց: Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը  տվյալ կամրջով դեռ արգելվում է։

Խաշթառակի ու Լուսահովիտի բնակիչները գյուղերից դուրս գալու համար օգտվում են այլընտրանքային-գրունտային ճանապարհից։

Դեբեդ գետի վարարումը վնաս է հասցրել Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքին ու հարակից բնակավայրերին։ Աղետի հետևանքները Նոյեմբերյանում ավելի շատ են՝ փլուզվել է Այրումի կայարանի կամուրջը, որի հետևանքով վնասվել է գազատարը և դադարեցվել գազամատակարարումը, ավերվել են ենթակառուցվածքները, վնասվել հողատարածքները, մարդկանց ավտոմեքենաները։ Ժամերի ընթացքում գետի ջրերը լցվել են տներ, ոչ պիտանի դարձրել մարդկանց գույքը, կենցաղային իրերը` տարիների աշխատանքը: Դեբեդի վարարման հետևանքով վնասներ են հասցվել Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին՝ ջրածածկվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ: Ոչնչացվել են ընտանի կենդանիներ։ Մեծ վնասներ է կրել Բագրատաշենի մաքսատունը։

Այս արտակարգ օրերին, Տավուշ Մեդիան աշխատելով աղետի գոտիներում, ներկայացրել է իրավիճակի հետևանքները՝ առաջացած խնդիրները, կարիքները, կատարված ու կատարվելիք աշխատանքները։

Սիրելի տավուշցիներ, աննախադեպ աղետից տուժած հայրենակիցներ, հատկապես վնասների ու կարիքների գնահատման խմբերի անդամներ,

Տավուշ Մեդիան մեկ անգամ ևս հիշեցնում է՝ միջազգային հրատապ ու արդյունավետ աջակցություն ստանալու առաջին նախապայմանը տեղի ունեցածի հետևանքների տեսա և ֆոտո վավերագրություններն են, որոնք պիտ կցվեն գրավոր նկարագրերին: Հետամուտ եղեք, որ վնասներն իրենց վավերագրությունն ունենան: Դրանք կարող  եք ուղարկել մեզ՝ նշված հասցեներով։ (Facebook – Տավուշ ՀԸ / Tavush TV կամ info@tavushmedia.am)

Դա պետք է իրականացնել և վթարաորոնողական, և փրկարարական, և անհետաձգելի վթարավերականգնողական, ինչպես նաև՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ:

Վերստին տեղեկացնում ենք՝ Տավուշի մարզին սպառնացող աղետների ու դրանց ռիսկերի նվազեցման վարքականոններին կարող եք ծանոթանալ այցելելով tavushmedia.am կայք։ Այցելեք, կարդացեք, դիտեք ու եղեք իրազեկ։ ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է։

 

Հեղինակներ` Էռնեստ Խանումյան, Անգելինա Մանուկյան, Վաղարշակ Ալավերդյան, Արտյոմ Դալյան


«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։




ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման

ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները:




Քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել են տանիքների ծածկեր, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր

քամի Տավուշի մարզում
Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն իրականացնում են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։
———
Ուղիղ 1 տարի առաջ այս օրերին Իջևանը կրկին ուժգին քամու, կարկուտի ու առատ տեղումների էպիկենտրոնում էր։
Առաջարկում ենք վերհիշել թե ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում Տավուշի մարզին, երբ է եղել վերջին երկրաշարժը, ջրհեղեղը, սողանքը… ինչպես կարելի է նվազեցնել աղետների ռիսկերը:
Դիտեք, լսեք, կարդացեք ու եղեք իրազեկված:
Ով իրազեկված է, նա պաշտպանված է։




Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով Հայաստան մասնագիտական խումբ է գործուղվել

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար ՀՀ Ներքին գործերի նախարարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական Միության Բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվության, նյութատեխնիկական աջակցության և արբանյակային տվյալների ստացման նպատակով։

ԵՄ կողմից տրամադրվող աջակցության օպերատիվ կազմակերպման համար Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան։

Միջազգային օգնության կոչին առաջին արձագանքողների թվում է Շվեյցարիայի Համադաշնությունը, որը Հայաստան է գործուղել մասնագիտական խումբ` ենթակառուցվածքների վիճակի, ամբողջականության, վերականգնման հնարավորության ուսումնասիրություններ կատարելու համար:




Ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած անձանց աջակցելու նպատակով

Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց:

Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով:




Վտագավորին մոտ ջրի մակարդակները պահպանվում են. ՇՄՆ

Ժամը 17։00 դրությամբ Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում, Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերում առավոտյան դիտված մակարդակների համեմատ 30-40 սմ-ով ավելի ցածր, Տաշիր գետում 17 սմ-ով ցածր, այնուամենայնիվ վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 13։00 դրությամբ առավոտյան դիտված մակարդակների համեմատ նվազել էին 15 սմ-ով, սակայն 17։00 դրությամբ դիտվել է 13։00-ի համեմատ 5 սմ-ով բարձրացում։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան դիտված մակարդակի համեմատ բարձրացել են և 17։00 դրությամբ առավտյան դիտված մակարդակի համեմատ 60 սմ-ով։ Գետիկ գետում մակարդակները օրվա ընթացքում իջել են 24 սմ-ով։

Վտանգավոր ջրի մակարդակները պահպանվում են նաև Կիրանց գետի ավազանում, որտեղ առավոտյան դիտված ջրի մակարդակի համեմատ 17։00 դրությամբ մակարդակը բարձրացել է 10սմ-ով։

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ