Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան․ Մաս 82
Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան. Մաս 81
Տավուշ Մեդիայի թիմին միանալու հնարավորություն՝ Արցախից բռնի տեղահանված անձանց համար
Պիˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք․․․
Տավուշ Մեդիան այս օրերին համակարգված տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ իրենց հասանելիք աջակցության, հնարավորությունների ու ծրագրերի մասին, որոնք առկա են Հայաստանում և, մասնավորապես, Տավուշի մարզում։
Արցախի մեր հայրենակիցների համար Տավուշ Մեդիան հայտարարում է նաև իր թիմին միանալու հնարավորության մասին. Արցախի մեր գործընկերներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել մեզ հետ Տավուշում՝
- Հեռուստատեսություն
- կայք
- ռադիո
- պատանի լրագրողների ուսումնական կենտրոն։
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը, մասնագիտական փորձի ու գիտելիքի մասին տվյալները info@tavushmedia.am էլ․ հասցեին և մենք կկապվենք Ձեզ հետ։
060 460 202 ; 055 010 401
Միացեք՝ զարգացնենք Տավուշ Մեդիան, կյանքի կոչենք տավուշյան-արցախյան-համահայկական գաղափարները, աշխատենք, սովորենք և արարենք միասին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Սիրելի հայրենակիցներ, դիտարկվելու են միայն Արցախից բռնի տեղահանված անձանց հայտերը:
Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան․ Մաս 80
Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան. Մաս 79
Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան. Մաս 78
Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան. Մաս 77
Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան. Մաս 76
«Հայրենատիրությունն ու անկախությունը» խորագրով զեկույցի ներկայացումը Իջևանում
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի նախօրյակին աշխարհահռչակ գիտնական Հակոբ Այնթապլեանը զեկույցով հանդես եկավ Իջևանում։ Սեպտեմբերի 18-ին՝ Տավուշի թեմի առաջնորդարանում կայացավ հանդիպում սփյուռքահայ անվանի բժիշկ, գրող-հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Հակոբ Այնթապլեանի հետ։ «Հայրենատիրությունն ու անկախությունը» թեմայով զեկույցը դոկտոր Այնթապլեանը ներայացրեց երեկոյի հյուրերին։
Երեկոն նշանավորվեց նաև «Թաքուն…անխոս» և «Մայրս» բանաստեղծությունների երգերի շնորհանդեսով, որոնց բառերի հեղինակը Հակոբ Այնթապլեանն է, իսկ երաժշտության հեղինակը Մարգարիտ Սարգսյանը։
Երեկոյի ընթացքում ներկա գտնվող հյուրերը իրենց հարցերը ուղղեցին՝ «Հայրենատիրությունն ու անկախությունը» խորագրով զեկույցի վերաբերյալ, նաև ընթացս ծավալվեց քննարկում՝ Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերների ու խնդիրների վերաբերյալ։