ԶԱՆԳԵԶՈՒՐ

Զանգեզուր, 1938 թվականին նկարահանված հայկական գեղարվեստական կինոնկար, որը պատմում է 1920-ական թվականների սկզբին Հայաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի և խորհրդային կարգերի հաստատման մասին։

Սյուժե
Ֆիլմը գործողությունները ծավալվում են քաղաքացիական պատերազմի մեջ ներգրավված Հայաստանում, 1921 թվականին։ Երևանից արտաքսված դաշնակցական վերջին զորքերը, Սպարապետի ղեկավարությամբ, որի կերպարի նախատիպը հանդիսանում էր Գարեգին Նժդեհը- հաստատվում են Զանգեզուրում, որտեղ փորձում են դիմակայել Կարմիր բանակի և տեղական բոլշևիկյան պարտիզաններին։ Պրոֆեսիոնալ հեղափոխական Հակոբյանը ուղարկվում է Զանգեզուր` պայքարելու դաշնակցականների և նրանց համակրող բրիտանական «դիտորդների» հետ։ Ֆիլմում Նժդեհը ներկայացվում է՝ որպես շատ խեղճ, փախուստի դիմող անձնավորություն[1]։

Դերերում
Հրաչյա Ներսիսյան – Հակոբյան
Ավետ Ավետիսյան – սպարապետ
Հասմիկ – Ագյուլ
Դավիթ Մալյան – Մակիչ
Գուրգեն Ջանիբեկյան – Սաքո
Գուրգեն Գաբրիելյան – Արմեն
Գրիգոր Ավետյան – խուլ ծերունի
Գեղամ Հարությունյան – Սամվել
Ա.Առաքելյան – գուսան – Հայկասար, Ազնար
Ցոլակ Ամերիկյան – Աթյուն ապեր
Բելլա Իսահակյան – Անուշ
Գ. Մարգարյան – զինվոր
Իվան Չուվելև – Նիկիտա
Անդրեյ Կոստրիչկին – դենիկինյան գնդապետ
Յունիս Սուլեյմանով – պարտիզան
Ամասի Մարտիրոսյան – դաշնակցական սպահ
Մուրադ Կոստանյան – դաշնակցական սպա
Միքայել Գարագաշ – Սամսոն
Գ. Պապյան – Զարզանդ
Վլադիմիր Ցոպպի – մայոր
Քրիստափոր Աբրահամյան – դրվագ
Ստեղծագործական խումբ
ռեժիսորի ասիստենտներ – Ա. Գրիգորյան, Էրազմ Քարամյան, Վահան Բադալյան
նկարիչներ – Պատո Անանյան, Սերգեյ Սաֆարյան
նկարիչ-դիմահարդար – Արշավիր Սամվելյան
հնչյունային օպերատորներ – Ա. Կորոբով, Տ. Շաբալինա
տնօրեն – Ա. Կարլիկ

Մրցանակներ
1941 թվականին Համո Բեկնազարյանը, Հրաչյա Ներսիսյանը և Ավետ Ավետիսյանը «Զանգեզուր» կինոֆիլմի համար պարգևատրվել են II աստիճանի Ստալինյան մրցանակով։