Բաղդասարը բաժանվում է կնոջից 1976

Սյուժե
Ֆիլմը պատմում է, թե ինչպես Բաղդասարը, իմանալով կնոջ դավաճանության մասին, փորձում է բաժանվել նրանից։ Բայց միջավայրի կեղծավոր և երկերեսանի մարդիկ այնպիսի վիճակի մեջ են դնում նրան, որ ինքն է ստիպված հեռանում սեփական տնից։ Գործողությունները ծավալվում են դարասկզբին Պոլսում։

Դերերում

Բաղդասար – Մհեր Մկրտչյան
Անուշ – Լաուրա Վարդանյան
Կիպար – Ալեքսանդր Խաչատրյան
Օգսեն – Ռաֆայել Քոթանջյան
Սալոմե – Անահիտ Թոփչյան
դատավորներ – Կարեն Ջանիբեկյան, Էդգար Էլբակյան, Ս. Հարությունյան
Երգում են Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանը, Արա Բաբաջանյանը, Գեորգի Մինասյանը, Մ. Մկրտչյանը, Հայկական խմբերգային ընկերության վոկալ համույթը։
Պարում են Հայաստանի պարի պետական անսամբլի և Ալեքսանդր Սպենդիարովի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատարները։
Երաժշտությունը կատարում են ԽՍՀՄ Պետկինոյի նվագախումբը և Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախումբը, դիրիժոր՝ Մելիք Մավիսակալյան։
Երգերի տեքստը՝ Ա. Սահակյանի
Պարերի բեմադրությունը՝ Վանուշ Խանամիրյանի




Երևանյան օրերի խրոնիկա 1972

Սյուժե
Ուրիշի հոգսերով ապրող, անարդարություն և ստորություն չհանդուրժող Արմենը պետարխիվի աշխատակից է: Ըմբոստ և անհանգիստ խառնվածքի տեր լինելով’ նա ստանձնում է այնպիսի կոնֆլիկտների պատասխանատվությունը, որոնք անմիջականորեն իրեն չեն վերաբերում:

1972թ., «Հայֆիլմ», 105 րոպե (2882 մ), գուն., է. թ. 01.1974 թ.:

Սց. հեղ.‘ Պ. Զեյթունցյան, Ֆ. Դովլաթյան,

Բեմ. ռեժ.‘ Ֆ. Դովլաթյան, բեմ. օպեր.’ Ա. Յավուրյան, բեմ. նկ.’ Ռ. Պ. Բաբայան, կոմպոզ.’ Ա. Տերտերյան,

Հնչ. օպեր.‘ Ի. Օրդուխանյան,

Ռեժ.’ Ա. Հայրապետյան, Ա. Սամվելյան,

Օպեր.’ Գ. Հայրապե-տով, Մ. Խանամիրյան,

Զգ. նկ.’ Գ. Իսայան,

Նկ. դիմ.‘ Պ. Ասչյան, ռեժ. աս.’ Հ. Իսկուդարյան, Գ. Մելքոնյան, Դ. Նիկողոսյան,

Օպեր. աս.‘ Կ. Այվազյան, համակց. նկար. օպեր.’ Ն. Շաբաև, նկ.’ Հ. Հովհաննիսյան, մոնտ.’ Գ. Միլոսերդովա, խմբ.’ Վ. Մնացականյան, Լ. Բուդաղյան, տն.’ Հ. Ոպյան:

Դերերում. Արմեն – Խոր. Աբրահամյան, Անահիտ – Ջ. Ավագյան, Ռուբեն – Ա. Այվազյան, Կարեն – Լ. Սարկիսով, Սմբատյան – Գ. Ջանիբեկյան, անծանոթ կին – Ե. Խուդաբաշյան, խորթ հայր – Ռ. Մարտիրոսյան:

Դրվագներում. Խ. Ասմարով, Ռ. Պ. Բաբայան, Լ. Վարդանյան, Ն. Գևորգյան, Ա. Ջրաղացպանյան, Ռ. Մկրտչյան, Ա. Ռստակյան, Գ. Սիմոնյան, Ա. Սահակյան, Գ. Տրդատյան, Ս. Չրչյան, Մ. Պարոնիկյան: