Հարգանքի տուրք` հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակին

1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց բանակի կազմավորումը: Արդեն 33-րդ տարին է՝ Հայկական բանակը անցնելով փորձություններով, շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 28-ին Իջևանում քաղաքացիների հետ միասին՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակին:



«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը»․ սահմանամերձ Բերդավանում տոնվեց Բանակի օրը

Սահմանամերձ Բերդավան բնակավայրի Գեղագիտական կենտրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում, հունվարի 27-ին տոնվեց Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Հայրենասիրությունն առաջին հերթին ծլարձակում է սահմանից․ բանակի տոնը, նախորդ տարիներին ևս մեծ շուքով  է նշվել գյուղում, բերդավանցիները ասում են, որ այն իրենց ամենասիրելի տոնն է։

Հայրենասիրական այս միջոցառմանը բերդավանցիներին էին միացել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի զինվորականներն ու զինծառայողները։

Հայոց բանակի՝ որպես մեր երկրի անվտանգության երաշխավորի դերն ու նշանակությունը հատկապես զգալի է առաջնագծի հարևանությամբ գտնվող Բերդավանում։ Այս հանգամանքով պայմանավորված, այդուհանդերձ, Բերդավանը ևս անմասն չի մնացել ցավոտ ու անվերադարձ կորուստներից, որոնք, այժմ առաջ շարժվելու և հաղթանակներ կերտելու միակ հզոր ուժն են դարձել:

Բերդավանցի երեխաններն ու պատանիները իրենց սրտի ջերմությունն ու անկեղծ բարեմաղթանքներն են ուղղել Հայոց բանակի զինծառայողներին: Միջոցառումը հագեցած էր ազգային, հայրենասիրական երգերով ու պարերով։




Ռազմամարզական խաղեր նվիրված Հայոց բանակի օրվան (Ֆոտոշարք)

Ռազմամարզական խաղերի ծրագրում նախատեսված էին հետևյալ մարզաձևերը՝

  1. Ձգումներ պտտաձողից
  2. Վազք 100մ
  3. Բազկամարտ
  4. Հրաձգություն (օդամղիչ հրացանով)
  5. Ինքնաձիգի քանդում-հավաքում




«Բանակը հայ ժողովրդի բաբախող սիրտն է». միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի կազմավորումը: Արդեն 31-րդ տարին է՝ Հայկական բանակը անցնելով փորձություններով, շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ,  Իջևանի Մշակույթի տանը կայացավ միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝  ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած հայորդիների համար։

Անձնվեր ծառայության համար Տավուշի մարզպետի ու Իջևանի համայնքապետի կողմից պատվոգրերով, շնորհակալագրերով ու խորհրդանշական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու ժամկետային զինծառայողներ։

Միջոցառումը ուղեկցվեց ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով։ Ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ուղին, բանակի կերտած հաղթական ու փառապանծ դրվագները։