
Մարտի 4-ն Հայ նոր ճարտարապետության հիմնադրի՝ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։
Մարտի 4-ն Հայ նոր ճարտարապետության հիմնադրի՝ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։
Հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից՝ Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին 86 տարեկան է դառնում:
Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ ու ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հայտնի ու սիրված մեղեդիները այսօր և մշտապես ՏավուշTV-ի եթերում են:
ՏավուշՄեդիայի թիմը միանում է օրվա բարեմաղթանքներին՝ ջերմորեն շնորհավորելով ու ամուր առողջություն մաղթելով մեծանուն հային։
Հունվարի 20-ին լրանում է հայ մեծ բանաստեղծուհի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 106 ամյակը:
Կապուտիկյանի և´ պոեզիայում, և´ հրապարակախոսական գործերում Հայաստանը համարվում է հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանը: Կապուտիկյանի սիրո քնարերգությունը արտացոլում է անկեղծությամբ շնչող սիրո բերկրանքն ու տագնապը, կարոտի կանչն ու հուսահատությունը, տառապանքն ու վիշտը։
Սիլվա Կապուտիկյանը մտահոգված էր հայապահպանության խնդրով ու իր գործերում նաև անդրադարձել է սփյուռքահայի հոգսերով ու փորձություններով լի ճակատագրին: Իր երկերում պատկերել է արցախահայության ազատագրական պայքարը, հայ ժողովրդի ինքնորոշման ու անկախության խնդիրները։
«Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով» Հունվարի 9-ին ծնվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը: Փարաջանովի ստեղծագործություններին բնորոշ է սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ մտահորիզոնը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունն ու մտքի փիլիսոփայական խորությունը:
Դեկտեմբերի 13-ը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանի ծննդյան օրն է։
Իր կտվներում նկարիչը արտացոլում է հայրենի երկրի կենցաղը, գովերգում է բնությունը, անդրադառնում պատմական իրադարձություններին: Հակոբ Կոջոյանի գեղանկարներին հատուկ է գունային լուծումների նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի վարպետությունը:
Նոյեմբերի 1-ը հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր ի ծննդյան օրն է:
Հուլիսի 20-ը հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է։
«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն», – Մինաս։
Հուլիսի 18-ը հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցի ծննդյան օրն է:
Հուլիսի 18-ը արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է:
Հուլիսի 17-ին աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 207-րդ ամյակն է։ Ստեղծագործական երկարատև կյանքի ընթացքում Այվազովսկին դարձել է ժամանակի ամենանշանավոր նկարիչներից մեկը՝ թողնելով 6000-ից ավելի ստեղծագորություններ։