Հակոբ Հակոբյան ծննդյան օր

 




Մհեր Մկրտչյան

Հուլիսի 4-ը նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։




Գրիգոր Զոհրապ

Հունիսի 26-ը հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապի ծննդյան օրն է։




Սայաթ-Նովա

Հունիսի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան օրն է։




Ակսել Բակունց

Այսօր արձակագիր, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակն է:

Ստեղծագործական կարճ կյանք է ապրել Բակունցը, սակայն հասցրել է գրել պատմվածքների 4 ժողովածու, որոնցում պատկերել է իր հայրենի եզերքն ու մարդկանց, այն գյուղաշխարհը, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը։




Արամ Խաչատրյան

Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։




Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է։




Մայիսի 22-ը ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Նա կդառնար 100 տարեկան։

Շառլ Ազնավուրն իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով: Հեղինակել ու համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն: 1995 թվականից ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում:




Ապրիլի 27-ը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է։

— 20-րդ դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է Շիրազը: Նա նորովի ներկայացրեց հայրենիքի, բնության, մայրական սիրո թեմաները: 2006 թվականին նրա սիրտը բարձրացրել են Արարատի գագաթ և այնտեղ թաղել։




Այսօր 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 140 ամյակն է։