Արշիլ Գորկի

Ապրիլի 14-ին լրանում է հայ կերպարվեստի 20-րդ դարի լեգենդ Արշիլ Գորկու ծննդյան 120-ամյակը։




Համո Սահյան

Ապրիլի 14-ը հանճարեղ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է:




Եղիշե Չարենց

charents 127

Մարտի 13-ը հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։




Վազգեն Սարգսյան

vazgen65

Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է մարտի 5-ը։

«Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից․․․»




tamanyan146

Մարտի 4-ն Հայ նոր ճարտարապետության հիմնադրի՝ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։




saryan144

Այսօր Մարտիրոս Սարյանի՝ Հայաստանի գույներն ապրած ու հավերժացրած Վարպետի ծննդյան օրն է։

«Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ: Երևի այն օրերից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական հայրենիքի մասին, այն օրից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով: Գույն, լույս, երազ – ահա ինչով եմ ես այրվել»,- գրել է Սարյանը:




Հովհաննես Թումանյան

Մարդու գործն է միշտ անմահ․․․

Փետրվարի 19-ին լրանում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակը։ Թումանյանի լեզուն և մտածողությունը պարզ ու ժողովրդական են: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները:




Հրանտ Մաթևոսյան

Փետրվարի 12-ին լրանում է հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 89-ամյակը:

Մաթևոսյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են հայկական գեղարվեստական կինոնկարներ, որոնք մշտապես ՏավուշTV-ի եթերում են. դրանցից ամենանշանավորը Խաշթառակում նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարն է:




Տիգրան Մանսուրյան

Հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից՝ Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին 85 տարեկան է դառնում: Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ ու ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հայտնի ու սիրված մեղեդիները այսօր և մշտապես ՏավուշTV-ի եթերում են: Տավուշ Մեդիայի թիմը միանում է օրվա բարեմաղթանքներին՝ ջերմորեն շնորհավորելով ու ամուր առողջություն մաղթելով մեծանուն հային։




Պարույր Սևակ

«Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է․․․»։

Հունվարի 24-ին լրանում է բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ Պարույր Սևակի ծննդյան 100 ամյակը։

Պարույր Սևակի ծննդյան օրվա առթիվ մեկնաբանություններում կիսվեք ձեր սիրելի տողերով։