Պարույր Սևակ

«Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է․․․»։
Հունվարի 24-ին լրանում է բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ Պարույր Սևակի ծննդյան 100 ամյակը։
Պարույր Սևակի ծննդյան օրվա առթիվ մեկնաբանություններում կիսվեք ձեր սիրելի տողերով։

«Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է․․․»։
Հունվարի 24-ին լրանում է բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ Պարույր Սևակի ծննդյան 100 ամյակը։
Պարույր Սևակի ծննդյան օրվա առթիվ մեկնաբանություններում կիսվեք ձեր սիրելի տողերով։

Հունվարի 20-ին լրանում է հայ մեծ բանաստեղծուհի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105 ամյակը:
Կապուտիկյանի և´ պոեզիայում, և´ հրապարակախոսական գործերում Հայաստանը համարվում է հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանը: Կապուտիկյանի սիրո քնարերգությունը արտացոլում է անկեղծությամբ շնչող սիրո բերկրանքն ու տագնապը, կարոտի կանչն ու հուսահատությունը, տառապանքն ու վիշտը։
Սիլվա Կապուտիկյանը մտահոգված էր հայապահպանության խնդրով ու իր գործերում նաև անդրադարձել է սփյուռքահայի հոգսերով ու փորձություններով լի ճակատագրին: Իր երկերում պատկերել է արցախահայության ազատագրական պայքարը, հայ ժողովրդի ինքնորոշման ու անկախության խնդիրները։

«Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»
Հունվարի 9-ին ծնվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը:
Փարաջանովի ստեղծագործություններին բնորոշ է սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ մտահորիզոնը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունն ու մտքի փիլիսոփայական խորությունը:

Դեկտեմբերի 13-ը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանի ծննդյան օրն է։
Իր կտավներում նկարիչը արտացոլում է հայրենի երկրի կենցաղը, գովերգում է բնությունը, անդրադառնում պատմական իրադարձություններին: Հակոբ Կոջոյանի գեղանկարներին հատուկ է գունային լուծումների նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի վարպետությունը:

Եղիշե Չարենց 126
