«Բանակը մեր ուժն է, վստահությունն ու հույսը». Բերդ համայնքում ամառային զորակոչը շարունակվում է

Զորակոչ 2024

Հուլիսի 17-ին Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, դիմելով զորակոչիկներին, նշել է. «Սիրելի՛ զորակոչիկներ, այսօր ձեր հերթն է` համալրելու ՀՀ ԶՈՒ շարքերը: Բանակը մեր ուժն է, խաղաղությունը, վստահությունն ու հույսը: Վստահ եմ, որ ամենայն պատասխանատվությամբ եք իրականացնելու ձեր ծառայութունը, որովհետև ձեր երակներով հոսում է քաջ տավուշեցու արյունը: Թո՛ղ մայրերի աղոթքը հովանի լինի ձեզ: Խաղաղ պայմաններում իրականացնեք ձեր ծառայությունը: Աստված պահապան բոլորիդ»:

Նշենք, որ Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ դրամական աջակցություն է տրամադրվել զորակոչիկների ծնողներին:

Նյութը` Բերդի համայնքապետարանի:

Առաջարկում ենք կարդալ՝



Վթարվել է զինվորներ տեղափոխող մեքենան. կա 2 զոհ

վթարվել է զորացրված զինվորների տեղափոխող մեքենան

Սյունիքի մարզի Գորայք բնակավայրում վթարվել է զորացրված զինվորների տեղափոխող մեքենան: ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Տավուշ Մեդիային տեղեկացրեց, որ վթարի հետևանքով երկու զոհ կա, երեք անձ էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:




Մեկնարկել է ամառային զորակոչը

Ամառային զորակոչ

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը: Իջևանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների առաջին խումբը` համալրելու հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:




Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել՝

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին,

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին,

պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին,

զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին,

բանակային 3-րդ կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։




«Բանակը մեր ուժն է, հպարտությունը, արժանապատվությունը»․ Իջևանում նշեցին Հայոց բանակի օրը

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, նորանկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի կազմավորումը: Արդեն 32-րդ տարին է՝ Հայկական բանակը անցնելով փորձություններով, շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ հունվարի 27-ին Իջևանի քաղաքային Մշակույթի տունը նախաձեռնել էր միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝  ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհած տղաների։

Հայրենիքի պաշտպանության գործը անմնացորդ նվիրումով իրականացնելու համար Իջևանի համայնքապետի կողմից շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու զինծառայողներ։
Միջոցառմանը ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ուղին, բանակի կերտած հաղթական ու փառապանծ դրվագները, ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով հանդես եկան Իջևանի կրթամշակույթային կառույցների սաները: