«Հիշողություն»․ Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյանի «Հիշողություն» կտավն արտահայտում է արվեստագետի հիշողությունները, որոնք կապված են հարազատ բնության և մանկության հետ։ Մինասի զգացմունքները՝ վերածված գեղարվեստական տեսիլքի, միաձուլված են այս կտավում։