Մարդու գործն է միշտ անմահ․․․

Փետրվարի 19-ին լրանում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակը։ Թումանյանի լեզուն և մտածողությունը պարզ ու ժողովրդական են: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները:




Հովհաննես Թումանյան 154 – Այսօր ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձն է

Մարդու գործն է միշտ անմահ․․․

Այսօր ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։

Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով, Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ» – Ստեփան Զորյանը՝ Թումանյանի մասին։