Կյարունքացել ա․․․

Առաջարկում ենք գարնանային լավ տրամադրությունը կրկնապատկելու մեր՝ տավուշյան բաղադրատոմսը։

Այսպես՝ վերցնում ենք իջևանյան լեգենդար արտահայտությունների, սովորույթների ու «ստերի» հերթական չափաբաժինը, ավելացնում մակարդակով կոֆե Գոշ գյուղից, ապա՝ մեկ բաժին հետաքրքիր վլոգ Լուսահովիտից։ Այս ամենն, իհարկե, համեմում ենք մեր հաղորդավար Հրանտ Ղազումյանի մատուցմամբ, և կարելի է վայելել «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումը։




Մի պյուռ անուշ Տավուշ

Այս անգամ «Մեր Բարբառն ու Բարքերը» հաղորդաշարն սկսելու ենք․․․ազգային պարով։ Ապա գնալու ենք Հովք՝ տաք փռի մոտ տիկին Աննայի հետ անուշ զրույց ունենալու, մի թեթև «ծիկրակելու» ենք Խաշթառակ, ինչպես նաև հասցնելու ենք խոսել տավուշյան հարսանիքի արարողության մասին։ 

Դենի վախտվա՞, թե՞ էսօրվա հարսանիքներ, հարսանիքի տևողությունը, ծախսը, նվերները, իմաստն ու անիմաստը՝ համեմված ազգագրությունից ու ավանդույթներից կարճ ակնարկներով։ Մի խոսքով՝ համակողմանորեն ուսումնասիրել ենք նաև տավուշյան հարսանիքը։




Սրտալի զրից․ Բերդ, Իրական Տավուշ

«Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական «արտագնա» թողարկումը Բերդի տարածաշրջանից է:


Այս թողարկման մեջ դիտեք․ ընտանիք կազմելու՝ «վախտն ա»-ին հաջորդող փուլի մասին՝ հարսի տուն քյնալ, խոսք մյանալ, աղջիկ փախցնել և շատ ավելին: Այս ամենը համեմել ենք Վարդուհի տատի հետ տավուշահամ զրույցներով ու… Համո Սահյանով:




Վախտն ա, ուշըցնես ոչ

Սկսելու ենք պատմել մերոնց՝ նոր ու տավուշոտ կերպարների մասին, և իհարկե, խոսելու ենք էէէ՜ն ձեր «ամենասիրելի»՝ ամուսնության թեմայի մասին։



Եվ այսպես, դիտում ենք առաջին թողարկումը՝ վայելելու Սուսան տատի հետ համով-հոտով զրույցն ու պարզելու թե, ի վերջո երբ ա վախտը։



Ամանորյա՝ բլինչիկից համով թողարկում

Մեր բարբառն ու բարքերը հաղորդաշարի ամանորյա հատուկ, կամ ինչպես ասում են՝ բլինչիկից էլ համով թողարկումը։ Իջևանյան ամանորյա մեգաստերը, տոների հետ կապված լեգենդար ծիսակատարությունները և շատ ավելին՝ այս թողարկման մեջ։ Իսկ որպես բոնուս կարող եք դիտել այս տարվա չստացված կադրերը։




Մի խտիտ լավ տրամադրություն

Բերել ենք ձեզ Մեր Բարբառն Ու Բարքերը հաղորդաշարի նոր թողարկում ու մի խտիտ լա՜վ տրամադրություն:
 
Աչքդ ճպցրիր ոչ՝ արդեն դեկտեմբերն ա էկել ոտերդ ընգել. ծեզ մատա՜ղ: Տյա նշանակըմ ա, որ ծմեռվա համար «էփած-փականծնին»՝ էն կամպոտնին պյաց անիլու վախտն ա:  Բայց…
 
Դիտե՛ք հաղորդումը՝ իմանալու համար, թե այդ ի՞նչն է խանգարում իջևանցի աձալներին վայելել ամռան «փակածները», ինչ է նշանակում լինել «պել կտրած», և թե մեր մարզի ո՞ր անկյունն է այս անգամ բացահայտել Հրանտը:
 
Ձեզ թաքուն ասենք.  Շխմուրադ է գնացել՝ Բերդի տարածաշրջան
 






Տավուշյան շյաքյար, շյարբյաթ, արթյար թողարկում

Հոկտեմբերի 23-24-ին Տավուշի մարզի Դիլիջանի խոշորացված համայնքի Հովք գյուղում գործող Ուսուցման ԿԱՆԱՉ Կենտրոնում  անցկացվեց Դդդմի տոն, որտեղ Հրանտը  ծանոթացով գործարարների աշխատանքին, ճաշակեց ավանդական ուտելիք և մեկնաբանեց այդ ամենը, իջևանցիների շյաքյար, շյարբյաթ, արթյար բարբառով ։
«Մեր բարբառը պահի տակ էնքան ա խունջիկ-մունջիկ կյալի, էնքան ա բյազի վախտ իրան թընգըցնըմ, որ նույնիսկ մենք ենք խառնըմ ու կըլխի չենք՝ որ բառն օգտագործենք։

Ա՛յ, օրինակ՝ երբ որ մենք ուզում ենք ասել
🔸 վաղը չէ մյուս օրը, ասում ենք՝ էքուց չէ էլօր,
🔸 հաջորդ օրը՝ էքսի օրը,
🔸 հաջորդ օրվա մյուս օրը՝ կյալօր։
Ստարին մենք ի նկատի ունենք այս տարի, որ ուզում ենք ասել անցած տարի, ասում ենք՝ հերվանի»։



Վարդավառը Տավուշում և ոչ միայն

Ոնց որ ասում են՝ «թունելի էն ղրաղին ուրիշ աշխարհ ա, էս ղրաղին՝ սամսեն ուրիշ աշխարհ»։ Ամբողջ հանրապետությունը տոնում է իր Վարդավառը․ իսկ մենք, դե իհարկե, պիտի տարբերվենք․ մենք նշում ենք մեր ՎՐԹԻՎՈՐԸ։

Տավուշյան թաց ու համով Վրթիվորը, ամառվա էփոց-փակոցին, բաղակյողի պատմությունները, հյուլյուլուն և շատ ավելին՝ Հրանտ Ղազումյանի հեղինակային «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի տոնական թողարկման մեջ։




Իջևան․ փոքր քաղաքի մեծ բարդույթները

«Ես մտածում եմ՝ եթե մենք հեթանոս էինք մնացել, ապա իջևանցիք կոֆեի աստվածություն էին ունենալու՝ Բամբաս անունով»։

Իջևանյան սուրճի, դրա շուրջ պտտվող բազում ու բազմազան «ավանդույթների», զանազան «ասըմ են»-ների ու «մյացել եմ»-ների մասին, կամ Հրանտ Ղազումյանը պատմում է իր փոքր քաղաքի մեծ բարդույթների մասին։




Անթատրոն Իջևանն ու թատրոն տվող իջևանցիները

Մեր սաղ թիմն աշխատըմ ա ծեզ հըմար՝ զուտ նրա հըմար, որ տյուք ունենաք լավ տրամադրություն ու լավ եթերնի։
Դե ինչ՝ շապկեն «խոդ ենք անըմ» ու սկսում․․․



Իհարկե, սպասում ենք նաև ձեր կարծիքներին ու մեկնաբանություններին։