«Կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունը» թեմայով երկօրյա աշխատաժողովը Տավուշում

«Հույսի կամուրջ»-ի և «Վորլդ Վիժն»-ի կողմից կազմակերպված «Կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունը» թեմայով երկօրյա աշխատաժողովի թիրախում ներառական կրթության մարտահրավերներն էին։
«Կրթություն բոլորի համար» կարգախոսով առաջնորդվող աշխատաժողովի նպատակը կրթության կազմակերպման ներառականությանը խոչընդոտող ու խթանող գործոնները վեր հանելն էր՝ հանուն գործընթացի ներառականության բարելավման։






Բերդ համայնքում բացվել է «Ապագա» համայնքային հոգեբանական ծառայություն

Սահմանապահ Բերդ համայնքն այսուհետ հոգեբանական ծառայության կենտրոն ունի։ Սեպտեմբերի 25-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Բերդի մասնաճյուղի տարածքում իր դռներն է բացել «Ապագա» համայնքային հոգեբանական ծառայությունը։



Ծառայության հիմնադրամի ստեղծման և տարածքի վերանորոգման գործընկերներն են «Հույսի կամուրջ» ՀԿ-ն, «Պահապան» հիմնադրամը, «Ապագա» հոգեբանական ծառայությունը, ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքերում ծրագիրը» և Բերդի համայնքապետարանը։