«Հույսի կամուրջի» Իջևանի մասնաճյուղը տոնեց 21-ամյա գործունեությունը
Պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների իրավունքներն ու արժանապատվությունը ու նպաստել նրանց սոցիալական ներառմանը. հունիսի 25-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոը տոնեց քսանմեկամյա գործունեությունը:
Խթանելով կրթության ներառականությունը՝ «Հույսի կամուրջը» ստեղծում է կրթական միջավայր, որտեղ վերացված են ամեն տեսակի խոչընդոտները, և ստեղծված են պայմաններ, որպեսզի երեխան՝ անկախ իր ունեցած հաշմանդամության և առանձնահատուկ կարիքներից, ունենա ուսումնական գործընթացին մասնակցելու և կրթական արդյունքների հասնելու հավասար հնարավորություններ։
Իր գործունեությամբ «Հույսի կամուրջը» պաշտպանում, կրթում և կարողունակ է դարձնում հաշմանդամություն ունեցող երեխաներին ու երիտասարդներին, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ներուժն ու ապրեն արժանապատիվ ու անկախ կյանքով։