Հրդեհ՝ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 17-ին, ժամը 06:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար (բեռնված փայտածուխով)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 08։02-ին։ Այրվել է բեռնատարը և 70 պարկ փայտածուխ։




Ջիվան Բաղդասարյանի ցուցահանդեսը Իջևանի «Վերնատանը»․ արվեստի և մշակույթի շնորհանդես

Ցուցահանդես Իջևանի Վերնատանը

Չորաթան գյուղից նկարիչ Ջիվան Բաղդասարյանի նկարները ցուցադրվեցին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում։ Ցուցահանդեսի բացման օրը մի խումբ արվեստասերներ եկել էին գնահատելու Բաղդասարյանի գունագեղ աշխատանքները։

Անհատական ցուցահանդեսը կազմակերպել էր Տավուշի նկարիչների միությունը՝ նպատակ ունենալով նպաստել արվեստի տարածմանը և նոր տաղանդների ճանաչմանը։

Ներկաների խոսքով ցուցահանդեսները օգնում են տարածել արվեստը, ճանաչելի դարձնել ավանդական արժեքները և համախմբել հասարակությանը մշակութային արժեքների շուրջ։ Բացի այդ, դրանք խթանում են երիտասարդների հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ և նրանց համար դառնում ոգեշնչման աղբյուրներ։

Ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս․ այն բաց է բոլոր ցանկացողների համար, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ Ջիվան Բաղդասարյանի ստեղծագործություններին և դրանց միջոցով զգալ բնության ու մշակույթի շունչը։




Իջևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Իջևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր «Սաթիկ Օթարյան ԱՁ-ին» պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Տավուշի մարզ, ք․ Իջևան)։

Մասնավորապես՝
◽️հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
◽️հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ և պատշաճ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առկա են եղել վնասված տարածքներ,
◽️հանրային սննդի օբյեկտի առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։




Երիտասարդական ֆորում Իջևանում

Երիտասարդական ֆորում Իջևանում

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն հրավիրում է երիտասարդներին` մասնակցելու Իջևանում կայանալիք երիտասարդական ֆորումին։
Եթե հետաքրքրված եք
◽️Իջևանում երիտասարդական ոլորտի զարգացմամբ,
◽️Երիտասարդների հիմնախնդիրների բարձրաձայնման հարթակներ եք փնտրում,
◽️Ցանկանում եք երկխոսել երիտասարդական քաղաքականություն մշակողների հետ և հասցեագրել նրանց Ձեզ հուզող հարցերը,

Ապա գրանցվե՛ք Իջևանում կայանալիք Երիտասարդական ֆորումին։

Օր՝ սեպտեմբերի 12
Ժամ՝ 11։45
Վայր՝ LOFT Իջևան, հասցե՝ ք. Իջեւան, Մելիքբեկյան 4։

Ֆորումը իր շուրջն է համախմբելու երիտասարդական ոլորտի զարգացմամբ հետաքրքրված տարբեր խմբերի ներկայացուցիչների, որոնց շարքում՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, հասարարական ոլորտի կազմակերպություններ եւ անկախ փորձագետներ։

Ֆորումին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով

Ֆորումը կազմակերպում է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ը «Տավուշում երիտասարդների քաղաքացիական մասնակցության ձեւավորում» նախաձեռնության շրջանակում, որը Քաղաքացիական կրթություն եւ մասնակցություն/ACE ծրագրի մաս է կազմում։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով:




Հրդեհ՝ Իջևանի Մետաղագործների փողոցում․ այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 3-ին, ժամը 05:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZelle» մակնիշի բեռնատարի (վարորդ` Ա. Ա.) թափքում (բարձված փայտածուխով):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:28-ին: Այրվել է թափքում բեռնված փայտածուխ:




Կայանավանում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում

Օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կայանավան բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Տավուշի մարզում

Օգոստոսի 12-ը աշխարհում նշվում է երիտասարդության միջազգային օրը:

Օրվա առիթով ներկայացնում ենք Տավուշի մարզում նախատեսված երիտասարդական միջոցառումները:

1. Իջևանում` «Լոֆտ Իջևան» երիտասարդական կենտրոնում օգոստոսից 12-ին, ժամը 12:00-ից սպասվում է հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում կխոսվի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, երիտասարդների համայնքի կյանքում մասնակցության մոդուլների, ժամանակի կառավարման ու քննադատական մտածողության մասին:

2. Նոյեմբերյան համայնքի երիտասարդ առաջնորդների նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին Նոյեմբերյանում տեղի կունենա համայնքային միջոցառում, որի ընթացքում համայնքի երիտասարդական խմբերի հետ կացկացվի հանդիպում-քննարկում, ազգային երգ-պար, երեկոյան խարույկ՝ կիթառային երաժշտության ուղեկցությամբ:

3․ Բերդի համայնքապետարանը, համայնքային մշակույթի տունը և Arm Events-ը հրավիրում են մասնակցելու տարվա ամենառիթմիկ, պայծառ ու գունեղ միջոցառմանը` նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Օգոստոսի 12-ին` ժամը 18։00-ին, շտապեք Բերդի Մարդիգյանների անվան զբոսայգի (Ծաղկանոց)` վայելելու խելահեղ ռիթմեր` DJ T-GRAN-ի, DJ SOULDIE-ի և շոումեն-երգիչ Skinnyyy-ի ընկերակցությամբ։

 

Տավուշ Մեդիան շնորհավորում է երիտասարդության միջազգային օրվա առիթով ու ևս մեկ անգամ ընդգծում` երիտասարդների կարևոր դերը մեր հասարակության և պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։

Երիտասարդների անվտանգությունը, բարեկեցությունը, հզորացումն ու զարգացումը պետք է դառնան Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։ Երիտասարդների կարիքները, մտահոգությունները, ձգտումներն ու գաղափարները պետք է դրվեն յուրաքանչյուր քաղաքականության մշակման և իրականացման հիմքում։ Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի իրենց կյանքին վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ։




Օգոստոսի 9-10-ին Իջևանում փակ փողոցներ կլինեն

Իջևանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 9֊ին և 10֊ին Իջևան քաղաքի Աբովյան փողոցը (Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու տարածք) և Վալանսի փողոցը (Շախմատի տան տարածք) փակ են լինելու տրանսպորտային միջոցների համար։




Խաշթառակում ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի շինարարության աշխատանքները

Խաշթառակում ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի շինարարության աշխատանքները
Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասվել էր Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվել։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը մայիսի 28-ից տվյալ կամրջով արգելված է։

Կառուցվող ժամանակավոր կամուրջը հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվել էր։

Այժմ Խաշթառակում կրկին ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի շինարարության աշխատանքները։
Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում կառուցվելու է ժամանակավոր կամուրջ, որը կօգտագործվի Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի համար: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:




Սրվեղի վանք | Այգեհովիտ

Սրվեղի վանքը 13-րդ դարում կառուցված վանք է, որը գտնվում է Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղում՝ անտառի մեջ, բարձրադիր սարալանջին։


Ծրագիրը ֆինանսավորվում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող #EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում: