«Երիտասարդական պատվիրակություն». նախագիծ` Դիլիջանի երիտասարդների համար

«Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Երիտասարդական պատվիրակություն» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում Դիլիջան համայնքի երիտասարդներին տրվում է հնարավորություն՝ անմիջական ազդեցություն ունենալու և մասնակից լինելու իրենց բնակավայրի զարգացմանը՝ դարձնելով համայնքն ավելի երիտասարդակենտրոն։
Նախագծի շրջանակում իրականացվելու են հետևյալ գործողությունները
- Երիտասարդական պատվիրակության ձևավորում:
- «Երիտասարդական պատվիրակության» կարողությունների զարգացում:
- Համայնքի երիտասարդների կարիքների գնահատում:
- Առաջարկությունների ներկայացում համայնքի ավագանուն:
- «Երիտասարդական պատվիրակության» ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանք և հուշագիր ՏԻՄ-ի հետ:
Դասընթացները կօգնեն զարգացնել առաջնորդության, հաղորդակցության և բանակցելու հմտությունները` կարիքների գնահատման մեթոդների, քաղաքացիական մասնակցության մեխանիզմներ, ՏԻՄ օրենսդրության շրջանակում։
Կարող եք դիմել, եթե`
- 16-30 տարեկան եք,
- բնակվում եք Դիլիջան համայնքում,
- հետաքրքրված եք համայնքի զարգացմամբ,
- պատասխանատու եք, նախաձեռնող և թիմային աշխատանքի ունակ:
Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 27, ժամը՝ 18։00-ն։
Հարցերի դեպքում կապ հաստատել youthideas2016@gmail.com էլ. փոստով կամ զանգահարել 055019190:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտարարությանը կից հայտը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe5rSDSr5Ts-GBN8zpzQs25XD5ah5l00RS_70vA3xkbQHy9nQ/viewform
«Երիտասարդական գաղափարներ» Երիտասարդական ՀԿ-ի «Երիտասարդական պատվիրակություն» նախաձեռնությունը հանդիսանում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի բաղկացուցիչ մասը: Ծրագիրն իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և նրա ենթադրամաշնորհառուների կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով:














Սուբվենցիոն ծրագրեր
Ավարտվել է նաև Գանձաքարի դպրոցում շինարարական աշխատանքների հիմնական փուլը, որը նախատեսված է 480 աշակերտի համար։ Այս դպրոցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 1,822 մլրդ ՀՀ դրամ, և մոտ օրերս այն պատրաստ կլինի ընդունելու աշակերտներին։ Դովեղում մոդուլային դպրոցի շինարարությունը շարունակվում է. այս հաստատությունը նախատեսված է 100 աշակերտի համար։
Ճանապարհաշինություն
2024 թվականի ՀՀ պետական բյուջեով Տավուշի մարզի համայնքային բյուջեներին հատկացվել է 5 մլրդ 267 մլն դրամ, որն ավել է 2023 թվականին հատկացված դոտացիայից 2 մլրդ 315 մլն դրամով, այդ թվում Իջևան խոշորացված համայնքում ավելացել է 706 մլն դրամով, Դիլիջան խոշորացված համայնքում՝ 343 մլն դրամով, Բերդ խոշորացված համայնքում՝ 599 մլն դրամով, Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ 666 մլն դրամով:



