Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ Ենոքավանի դպրոցի ռազմագիտության ուսուցիչը, Mitsubishi-ով մոտ 100 մետր շրջվելով, բախվել է ծառերին ու հայտնվել ձորում

Փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ժորա Գ․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ենոքավան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով բախվել ծառերին և հայտնվել ձորում, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Վթարի հետևանքով Ժորա Գ․-ն տեղում մահացել է։ Նրա դին դուրս են բերել գյուղացիները և մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել դիատարին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մնացականյանը ու Գուլքանյանը։

Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մահացածն աշխատում էր Ենոքավան բնակավայրի հիմնական դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի




Նոր հաղորդաշար ու նոր հարթակ՝ ՔՈ ԻՐԱՎՈւՆՔԸ

Սիրելի՛ տավուշցիներ, Տավուշ Մեդիան նախաձեռնել է նոր հաղորդաշար՝ «Քո իրավունքը»
Հետաքրքրաշարժ ու շատերիդ շահերն արտացոլող հաղորդաշարի շրջանակներում կներկայացվեն իրավունքի տարբեր ճյուղեր, դրանց մեջ կատարվելիք փոփոխություններ, իրավունքի բացեր, պրակտիկ իրավիճակներ, իրավական խնդիրներ (այդ թվում` Ձեր բարձրաձայնած) կտրվեն համապատասխան լուծումներ` իրավական նորմերի վերլուծության և հստակ մեկնաբանման համատեքստում։

Ձեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իրավունքը բարու և արդարության արվեստ է, Ձեր անքակտելի մասնիկը, ազատության, արդարության հավասարության համակցությունը։
Հաղորդաշարը կվարի տավուշցի իրավաբան-փաստաբան Վիկտորյա Սիմոնյանը, ով ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, ունի պետական հիմնարկներում աշխատանքի փորձ:

Դուք պետք է իմանաք Ձեր իրավունքները, նաև՝ պարտականությունները: Կարող եք գրել՝ head@tavushmedia.am հասցեներին կամ զանգահարել՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Իջևանյան տաք ձմեռային պատկերաշար

Ձմեռը հալվել դարձել է առու,

Դարձել է առու, դարձել է վտակ․․․ Համո Սահյան




Կիրանցում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Աճարկուտում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Լուսաձորում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:




«Բանակը մեր ուժն է, հպարտությունը, արժանապատվությունը»․ Իջևանում նշեցին Հայոց բանակի օրը

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, նորանկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի կազմավորումը: Արդեն 32-րդ տարին է՝ Հայկական բանակը անցնելով փորձություններով, շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ հունվարի 27-ին Իջևանի քաղաքային Մշակույթի տունը նախաձեռնել էր միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝  ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհած տղաների։

Հայրենիքի պաշտպանության գործը անմնացորդ նվիրումով իրականացնելու համար Իջևանի համայնքապետի կողմից շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու զինծառայողներ։
Միջոցառմանը ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ուղին, բանակի կերտած հաղթական ու փառապանծ դրվագները, ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով հանդես եկան Իջևանի կրթամշակույթային կառույցների սաները:




Գետահովիտում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Տավուշի մարզի երիտասարդների կրթական կարիքների գնահատման հարցում

Ովքե՞ր են ավելի լավ հասկանում երիտասարդների կարիքներն ու խնդիրները, եթե ոչ հենց երիտասարդները։ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն առաջարկում է լրացնել ՀՀ մարզերի երիտասարդների կրթական կարիքների գնահատման հարցումը, որը կօգնի կազմակերպությանը մշակել և Հայաստանի տարբեր մարզերում իրականացնել երիտասարդների կարիքների վրա հիմնված կրթական ծրագրեր։

Եթե 16-ից 30 տարեկան եք և բնակվում եք Տավուշի մարզում, ապա լրացրեք այս հարցումը և կիսվե՛ք ձեր կարծիքով՝ ո՞ր հմտությունները կցանկանայիք զարգացնել և ի՞նչ ռեսուրսների կարիք ունեք ավելի մրցունակ և ակտիվ լինելու համար:

Հարցման մասնակիցներին սպասվում է անակնկալ։ Շաբաթը 1 անգամ պատահականության սկզբունքով կընտրվի հարցման 1 մասնակից, ում սպասվում է շատ հետաքրքիր նվեր։
Եղե՛ք ակտիվ, կիսվե՛ք ձեր մտքերով և աջակցե՛ք «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ին մշակել ավելի արդյունավետ կրթական ծրագրեր՝ Տավուշի մարզի երիտասարդների համար։




Դժվարանցանելի ճանապարհները Տավուշի մարզում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Տավուշի մարզում Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում բուք է:

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։