Մեդիագրագիտության բաց դաս Իջևանում

Մասնակցելու համար անպայման լրացրեք այս հայտը.
https://forms.gle/2qhuq8SKEQmJcCGC7


Մարտի 14-ին՝ ժամը 11:00-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի «Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։

1964 թվականին հիմնադրված Իջևանի գորգերի գործարանի շենքը այսօր լքված ու ոչ պիտանի է շահագործման համար, մինչդեռ գործարանը ժամանակին ուներ ավելի քան 2500 աշխատակից, իսկ հայկական, ազգային նրբաճաշակ գորգերը ոչ միայն Խորհրդային միության տարածքում էին շրջում, այլ նաև դրա սահմաններից դուրս։
Լուսանկարների հեղինակ՝ Cosmo Deus


Երկար տարիների դադարից հետո Իջևանը կրկին կինոթատրոն ունի․ գործունեության մեկնարկը տրվեց մարտի 3-ին։
«Իջևան» կինոթատրոնն իր այցելուներին առաջարկում է հայկական և արտասահմանյան ֆիլմացանկ՝ ավելացնելով ևս մեկ ժամանցի վայր թե՛ պատանիների, թե՛ մեծահասակների համար։
Մանրամասները՝ մեր Տավուշյան ռեպորտաժում․


Մարտի 3-ին, ժամը 16։15-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցում գտնվող «Հին Կայարան» կոչվող հացատան խոհանոցում (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել են խոհանոցի առաստաղը և կենցաղային իրեր:


Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին։ Մրցաշարին ներկա էին նաև զինվորականի հարազատները։ Սամվել Մատինյանի անունով անվանակոչվել է նրա հայրենի Այգեհովիտ գյուղի դպրոցի ռազմագիտության դասասենյակը:
Հուշամրցաշարին մասնակցեցին 35 աշակերտ՝ Իջևանի և Այգեհովիտի դպրոցներից։ Մրցանակային տեղ զբաղեցրած աշակերտներն արժանացան պատվոգրերի, մեդալների և գավաթների՝ Իջևանի համայնքապետարանի կողմից։ Հուշանվեր է փոխանցվել նաև Սամվել Մատինյանի ընտանիքին:
Տավուշ ՀԸ-ն իր «Տղերքը» հաղորդաշարի շրջանակներում առանձին հաղորդում է նվիրել կապիտան Սամվել Մատինյանին։

Մենք սպասում ենք հանելուկի պատասխանի ձեր տարբերակներին, իսկ դուք՝ վայելում «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Եթե դուք ասում եք՝ «աչքս սառեց, մարդ ա գալու», ապա մենք ասում ենք՝ «աչքս մընըմ ա, աչքիս օքմի դի կյա»։
Էսօր հաստատ ծեր աչքն էլ ա մնացել, չէ՞․ էս ա, էկել ա՝ Տավուշ TV-ի եթերըմ ա։
Եվ այսպես, նոր թողարկման մեջ խոսելու ենք էթիկայի, տեղի-անտեղի զանգերի, դժգոհելու, «քթածակի», աշխատողների ու կողքից խոսողների, լեգենդար «թըմաշա»-ի, անդյարդ-անհոգների, բարկանալու տավուշյան ձևերի․․․ մի խոսքով՝ մեզ բնորոշ հայտնի ու անհայտ ֆենոմենների մասին։
Քյնացի՞նք․․․