Իջևան․ հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղից՝ Տավուշի Իջևան քաղաք. առույգ, բանիմաց, աշխատասեր. Սուսան տատն է՝ իր գործի գիտակ, ում համար կար ու ձև անելը սոսկ աշխատանք չէ, այլ ապրելակերպ:
«Մակարդակով կոֆե» շարքում Հրանտ Ղազումյանի հետ ծանոթացանում ենք Սուսան տատի հետ՝ մի բաժակ սուրճի և տավուշահամ զրույցների շուրջ:
Դե, իսկ զրույցի հիմնական թեման «էն մեր ամենասիրածը»՝ ամուսնությունն է։
Սուսան տատն ասում է. «Իրար հետ առած էն մի կաստրունգեն կապըմ ա իրար հետ. վեր իրար հետ էդ պյանը արին՝ իրար հետ էդ պատը պատեցին, էդ գործն արին իրար հետ… եթե իրար սիրեցին՝ ամեն ինչով յոլա դեն քյալ»:


Իջևան խոշորացված համայնքի շուրջ 47 հազար բնակիչ այսուհետ սոցիալական անապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայությունները կստանա «մեկ պատուհանի» սկզբունքով՝ Միասնական սոցիալական ծառայության Տավուշի մարզի Իջևանի նորաբաց տարածքային կենտրոնում։
Կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ հյուրեր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականին իրկանություն դարձրեց մի կարևոր ռեֆորմ․ ստեղծվեց Միասնական սոցիալական ծառայությունը, որն իր մեջ ներառում է 4 ծառայություն՝ սոցապահովություն, սոցաջակցություն, աշխատանքի և զբաղվածության բաղադրիչ, ինչպես նաև՝ բժշկասոցիալական փորձաքննություն։ Այս ռեֆորմի ներդրմամբ մենք հնարավորություն ենք տալիս քաղաքացիներին «մեկ պատուհանի» սկզբունքով ստանալ սոցիալական պաշտպանվածության և զբաղվածության ոլորտի բոլոր ծառայությունները մեկ պետական մարմնից։ Սա, բնականաբար, բարձրացնում է արդյունավետությունը, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման որակն է բարձրանում»։
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի խոսքերով՝ այսօր Միասնական սոցիալական ծառայության արդեն 17-րդ կենտրոնն է բացվում․ «Քանի որ քաղաքացիների հետ տարվող աշխատանքներում անմիջականորեն ներգրավված են նաև սոցիալական աշխատողները, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են նրանց վերապատրաստման դասընթացներ»։ Նա հուսով է, որ Միասնական սոցիալական ծառայության այս կենտորնը ևս «կգործի որդեգրած հիմնական գաղափարին համահունչ․ այն է՝ միասնական համակարգի միջոցով սոցիալական ծառայություններ տրամադրել քաղաքացիներին»։
Միասնական սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրումը։ Հանրապետությունում այժմ գործում է նմանատիպ 49 տարածքային կենտրոն։

Տավուշ հեռուստաընկերության եթերում տավուշեցի կանայք են: Նրանք արարում են, ստեղծում, ձգտում, նախաձեռնում ու ապացուցում, որ իրենք իսկապես զորեղ ուժ են, ովքեր ոչ միայն չեն վախենում դժվարություններից, այլև մարտահրավեր են նետում դրանց:
Ներկայացնում ենք հերթական կարևոր հարցը՝ նախքան կլոր սեղանի շուրջ այն քննարկման առարկա դարձնելը։

Մարտի 20-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ վաստակաշատ մանկավարժ Համլետ Այդինյանի 80-ամյակին նվիրված սպորտային մրցաշար։ Բերդի, Դիլիջանի, Իջևանի, Գետահովիտի և Սարիգյուղի՝ մինչև 14 տարեկան պատանիների ֆուտբոլային թիմերը մրցակցեցին միմյանց հետ։
Համլետ Այդինյանի խոսքով՝ սպորտի շնորհիվ «նախ՝ երեխաները կտրվում են փողոցից, դաստիարակվում են ֆիզիկապես», իսկ նման մրցաշարերը մեծ կարևորություն ունեն նաև սպորտային բարձր արդյունքների հասնելու համար։
Մրցաշարը կազմակերպվել էր ՀՖՖ Տավուշի մարզային ներկայացուցչության կողմից՝ Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ։ Առաջնությանը ներկա էին Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, վաստակաշատ մարզիչներ։
Մրցաշարի արդյունքում 1-ին տեղ զբաղեցրեց Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային թիմը, 2-րդ տեղ՝ Գետահովիտի թիմը, 3-րդ տեղ՝ Սարիգյուղի թիմը։
«Մեր՝ ավագ սերնդի հիշողություններում ընկեր Այդինյանի գործունեությունը եղել է նախ՝ որպես վոլեյբոլի մարզիկ, ապա՝ մարզիչ, միաժամանակ՝ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև երկար տարիներ նա ղեկավարել է Իջևանի տարածաշրջանային սպորտկոմիտեն։ Բնականաբար՝ այսօր մեր պատանի ֆուտբոլիստներին ֆուտբոլի միջոցով և՛ դաստիարակվելու, և՛ մարզական սխրանք գործելու հնարավորություն է տրվում»,- նշում է «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արման Չապուխյանը։

140 մասնակից աշխարհի 17 երկրներից․ մարտի 15-16-ը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղն իրականացրեց «Սոցիալ-մանկավարժական նորարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին երիտասարդ դասախոսներ և գիտնականններ, բակալավրիատի ու մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ։
ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի խոսքերով՝ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն առաջին անգամ է կազմակերպում նման լայնամասշտաբ գիտական կոնֆերանս։ Նպատակն է քննարկել արդի փուլում կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները և կիրառվող նոր տեխնոլոգիաները։ Մեր երկրի ապագան այս պահին կերտվում է դպրոցներում և համալսարաններում»։
Միջազգային գիտապրակտիկ համաժողովի նպատակն էր ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների վրա։
Համաժողովի ուղղություններն էին.

Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում մարտի 6-8-ը կայացավ Հայաստանի շախմատի ակադեմիայի Տավուշի մարզի ներկայացուցչության կազմակերպած շախմատի պատանիների առաջնությունը։
«Մրցաշարը Տավուշի մարզի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչն է, որի արդյունքում հաղթող դուրս եկած յուրաքանչյուր տարիքային խմբի մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին։ Այստեղ խաղում են երեխաներ 8 տարիքային խմբերից՝ 5 տղաների և 3 աղջիկների»,- մրցաշարի մասին պատմում է Տավուշի մարզի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը։
Հայաստանի շախմատի ակադեմիան յուարքանչյուր տարի կազմակերպում է շախմատի մրցաշար, որն անցկացվում է 5 առանձին խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների միջև։ Այս տարի մարզի մի շարք համայնքներից շախմատի առաջնությանը մասնակցում էր շուրջ 80 տավուշեցի պատանի։
Մարզիչները նշում են՝ տարեցտարի կարևորվում է շախմատի դերը երեխաների ու պատանիների կյանքում, իսկ նմանատիպ մրցաշարերը նպաստում են պատանիների կարողությունների զարգացմանը։ Ինչպես նշում է Դիլիջանի շախմատի խմբակի մարզիչ Ալվարդ Սահակյանը՝ «շախմատը շատ կարևոր է երեխաների համար այն առումով, որ նրանք կարողանում են շախմատի միջոցով ճիշտ ընկալել՝ ճիշտ նայել կյանքին, նաև մի քանի քայլ առաջ մտածելու հնարավորություն է տալիս»։

Փետրվարի 17-ին Տավուշի մարզում տրվեց «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում Տավուշի տուրիզմի ակումբի ստեղծման միջոցով» ծրագրի մեկնարկը։
«Ծրագիրը կոչվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար»․ այն իրականացվում է ԵՄ-ի և Գերմանիայի կառավարության կողմից։ Զբոսաշրջության զարգացման համար մեզ խնդրել են կենտրոնանալ հատկապես հյուսիսային մարզերի վրա՝ Տավուշ, Շիրակ և Լոռի։ Հյուսիսային այս մարզերը, ներառյալ՝ Տավուշը, տուրիզմի զարգացման համար մեծ ներուժ ունեն։ Մենք ակնկալում ենք, որ զբոսաշրջային շահառուները միավորվեն և փորձով փոխանակվեն, ուսումնասիրեն համագործակցելու հնարավորությունները, որը շատ կարևոր է։ Այնուհետև նրանք ավելի լայն առաջարկներ կներկայացնեն զբոսաշրջիկներին։ Պետք է լինել մրցակցային մնացած մարզերի համեմատ։ Այսպիսով՝ դա այն է, ինչ մենք իրականում ցանկանում ենք խթանել՝ աջակցելով Տավուշի տուրիզմի ակումբին», – ծրագրի մասին Տավուշ հեռուստաընկերությանը պատմում է «Նորարարական տուրիզմը և տեխնոլոգիաները Հայաստանի համար» ծրագրի տուրիզմի բաղադրիչի ղեկավար Սեբաստիան Ֆալքը։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ ծավալել քննարկում տուրիզմի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզում առկա խնդիրներին։
«Մենք հուսով ենք, որ մեր ծագրի շնորհիվ կազմակերպություններն իսկապես կհզորացնեն իրենց կարողությունները, ակումբի ստեղծման միջոցով կստեղծենք կապեր և սա կդարձնենք մի մշակութային կետ, որին բիզնեսները կցանկանան յուրաքանչյուր ամիս մասնակցություն ունենալ, և սա երկարաժամկետ արդյունք կունենա», – նշում է Մոդուս Քոնսալթինգ ՍՊԸ տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը։
Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզի տուրիզմի ոլորտի գործընկեր կառույցներ, ինչպես նաև ՏԻՄ պատասխանատուներ, քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Քաղաքական սրճարան»-ի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ «Նման ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել կապեր մեկ այլ բիզնեսի հետ և հաճախորդին կամ շահառուին ուղղորդել մեկ այլ բիզնեսի, և նման շղթայական ռեակցիայով գործը շարունակվում է։ Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում նման միջոցառումները»։
Ծրագրի նպատակն է հզորացնել Տավուշի զբոսաշրջային բիզնեսները՝ զարգացնելով նրանց կարողությունները, ստեղծելով Տավուշի տուրիզմի ակումբ և կապելով միջազգային լավագույն հարթակներին։
Ծրագիրը ֆինանասավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով։

«Ասել ա՝ տղերք, դուք հետևե՛ք՝ տեսեք՝ կամանդիրը քնած ա, ես պետք ա էն ուրալը բերեմ»․․․
«Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսը՝ Սերգեյը, պատերազմի ժամանակ զինամթերքով բեռնված ուրալը կրակի տակ, 700 մետր հեռավորությունից հասցրել է հայկական կողմին՝ չլսելով ո՛չ հրամանատարի, ո՛չ ընկերների հորդորները։ Իրեն ներհատուկ կենսախինդ բնավորությամբ էլ ծիծաղելով հետ է վերադարձել։
Հայրենի Տավուշի հող ու ջրի, անտառների իրական զավակը լինելով՝ Սերգեյ Պետրոսյանն ուրախությամբ է մեկնել ռազմաճակատ՝ ընկերներին ու հարազատներին էլ արգելելով որևէ կերպ առարկել կամ տխրել։ Ռազմաճակատում բազմիցս աչքի է ընկել՝ իր մտերիմների հանդեպ սերը Հայրենիքի համար արված զոհողությանը խառնելով։
Կենսուրախ, չարաճճի, աշխատասեր․ այսպես են Սերգեյին հիշում ընտանիքի անդամները եւ ընկերները։ Նա Պետրոսյանների ընտանիքի միակ որդին էր՝ երկու քույրերի եղբայրը։
Պատերազմի առաջին իսկ օրից Սերգեյը առաջնագծում է եղել։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 22-ին, հուսադրել է՝ ամեն ինչ լավ է լինելու։ Սերգեյը ընկերների հետ Վարանդայում գրավել է մեկ դիրք, փրկել է զինակցի կյանքը։ Կռվել է 5 ամենաթեժ կետերում։ Զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայի համար մղվող մարտերում։
Հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով։