«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է ջրատաքացուցիչներ տեղադրել սահմանային համայնքներում

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի 29 ընտանիք արդեն ապահովվել է շուրջօրյա տաք ջրով, շուտով ևս տասը ընտանիք կօգտվի Հիմնադրամի վերականգնվող էներգիայի ծրագրից:

Նշենք, որ «Հայաստան» հիմնադրամը ժամանակին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել նաև համայնքի դպրոցի տանիքին, մեկ այլ կայան նախատեսվում է տեղադրել մանկապարտեզի տանիքին:
Հիշեցնենք, որ Հիմնադրամը Բերքաբեր համայնքում իրականացրել է նաև ջրամատակարարման և արտաքին լուսավորության ծրագրեր:




Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Դիլիջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 27-ից մինչև մարտի 1-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հարգելի՛ սպառող.

Ջրանջատումների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ veolia.am կայքից հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tCbkHa, ինչպես նաև՝ «Վեոլիա Ջուր» ընկերության տելեգրամյան ալիքում՝ https://bit.ly/3cMZzrV