Ջուջևանի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա կասեցվել է «Նոյեմբերյանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ»-ի Ջուջևանի մասնաճյուղի հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը:

Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Ի մասնավորի՝

  • սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում (պատերի ծեփը թափված է, պատերը ճաքճքված են), եղել են բորբոսասնկեր.
  • առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի գոլորշու խտացումը, նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկներ թափվելու հնարավորությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:




ՃՏՊ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին. կա զոհ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 00։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժածի դուրս են բերել ավտոմեքենաներից և տեղափոխել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներըսահմանազատել տարածքը«VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաներից դուրս բերել երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։ Բժշկական կենտրոնում արձանագրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը:




«Չուտողի մալը ուտողին հալալ ա»․ Արմեն Չիլինգարյանի հեքիաթը

Ջուջևան

Արմեն Չիլինգարյան, Ջուջևան, Նոյեմբերյան




Ջուջևանում նշել են գյուղի հիմնադրման 150-ամյակն ու Նավասարդի տոնը

Ջուջևանում Նավասարդի տոնին համընթաց նշել են գյուղի հիմնադրման 150-ամյակը։ Տոնական միջոցառումը կայացել է գյուղի ներակառուց պուրակում՝ համախմբելով բնակիչներին և հյուրերին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա պատրաստված բեմադրությունը, որը համեմվել է երաժշտությամբ, պարային կատարումներով և ասմունքով։ Երեխաների և երիտասարդների մասնակցությունը միջոցառմանը ոչ միայն տոնական մթնոլորտ էր ստեղծվել, այլև հիշեցրել ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու փոխանցման կարևորությունը։

Տոնի ընթացքում ջուջևանցիները և հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելու ոչ միայն մշակութային ծրագրերը, այլև ջերմ ու համախմբված համայնքի միջավայրը։




Ջուջևանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Հրդեհ Ջուջևան գյուղում

Հունիսի 5-ին, ժամը 14։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջուջևան գյուղում այրվում է փայտաշեն տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջուջևան գյուղի Ռ․ Սևակի փողոցում գտնվող ինքնաշեն փայտե տնակում և տարածվել հարակից քարե շինություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 15։26-ին։ Այրվել են փայտե տնակը (մոտ 12 քմ), վառելիքաքսուկային նյութերով պահեստավորած տարաներ, հարակից շինության առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և ջերմահարվել է մոտ 20 պարկ խտացված անասնակեր։




Փրկարարական աշխատանքներ՝  Ջուջևանի միջնակարգ դպրոցում (ֆոտոշարք)

Տավուշի մարզի Ջուջևանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ուսումնական վարժանք՝ «Հրդեհաշիջումը և փրկարարական աշխատանքների կատարումը ուսումնական հաստատությունում» թեմայով,  որն իրականացրեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության  Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 1 անձնակազմը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարարական ծառայության  փոխգնդապետ Հայկ Ազատյանի հրամանատարությամբ: Վարժանքի ընթացքում  սովորողները փրկարարների հետ միասին կատարեցին շենքից  անձնակազմի տարհանում, «պայմանական վիրավորներիների»  դուրսբերում  և հրդեհաշիջման աշխատանքներ:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի