Հզոր կանայք․ Կանանց տեղն ու դերը և նրանց խնդիրները Տավուշում
Տավուշ հեռուստաընկերության եթերում տավուշեցի կանայք են: Նրանք արարում են, ստեղծում, ձգտում, նախաձեռնում ու ապացուցում, որ իրենք իսկապես զորեղ ուժ են, ովքեր ոչ միայն չեն վախենում դժվարություններից, այլև մարտահրավեր են նետում դրանց:
Ներկայացնում ենք հերթական կարևոր հարցը՝ նախքան կլոր սեղանի շուրջ այն քննարկման առարկա դարձնելը։
VitRoom-ը սենյակ է, ուր ապակին կյանք է ստանում
Նոյեմբերյանում ստեղծված բրենդի հիմնադիրներ Նունե Ազիզյանը և Սիրանուշ Ամիրաղյանը պատմում են, թե ինչպես նկարչուհու վարպետությունը և տնտեսագիտության ոլորտում գիտելիքները միավորվեցին ապակենկարչության հանդեպ սիրով:
Նոյեմբերյանի Նոյինե տիկնիկները
Նոյեմբերյանում կյանք ու շունչ առնող ազգային տիկնիկների մասին է մեզ այսօր պատմում ինքնուս տիկնիկագործ, Նոյինե տիկնիկներն արարող տավուշցի Փառանձեմ Խանգելդյանը։
ArmCeramics
ArmCeramics-ի հիմնադիրներն են առաջին անգամ Երևանում պատրաստել այժմ կավագործների կողմից այդքան սիրված կավե նուռը՝ արտացոլելով Հայաստանի ամենագեղեցիկ խորհրդանիշերից մեկը։
Ինչպես հուշում է նաև անվանումը՝ ArmCeramics-ի կավե բոլոր արարումները հայկական մոտիվներով են․ այն հայկական կավագործության ավանդույթների և մանրանկարչական զարդանախշերի ինքնօրինակ համադրություն է։