«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» երկօրյա դասընթաց

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ԶԼՄ ներկայացուցիչներին և բլոգերներին` մասնակցելու «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող երկօրյա դասընթացին։

Դասընթացը տեղի կունենա փետրվարի 25-26-ը, Ծաղկաձորում։
Դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 10-ը։

Դասընթացով հետաքրքրված անձինք կարող են լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով հղումով։
https://forms.gle/Hfq4wF64fZgko4mu9
Մանրամասները` https://bit.ly/40axyyA




Իջևանից մինչեւ Ֆրանսիա, երգչից մինչև դիզայներ․ Միքայելն ընդդեմ կարծրատիպերի

Իջևանից մինչև Ֆրանսիա, երգչից մինչև դիզայներ. սա Միքայել Սիմոնյանի ճանապարհն է իր մասնագիտական ու աշխարհագրական կողմնորոշումներով։ Միքայելը կամ, ինչպես իրեն հաճախ դիմում են, Միշան ծնունդով Իջևանից է, կարծրատիպեր կոտրել ու գնալ սեփական որոշման հետևից սկսել է դեռ մանկուց։ Միշան  հենաշարժողական խնդիր ունի, և դեռ մանկուց հասակակիցների հայացքներն ու երբեմն հարցերը իրեն սովորեցրել են լինել ուժեղ ու առավել նպատակասլաց։

«Եթե չունես ներքին ընկալում, այսինքն՝ չես ճանաչում ու ընդունում ինքդ քեզ, մարդկանց կարծիքները կարող են անիրական պատկերացումներ տան ինքդ քո մասին։ Երբ ես փոքր էի՝  4-6 տարեկան, հիշում եմ՝  հասակակիցներիս հարցերն ու հետաքրքրությունը կոմպլեքսներ էին ստեղծում այդ տարիքում, ես ինձ տարբեր էի զգում իրենցից. երևի այդպես է՝ մինչև մարդուն չես ասում իր՝ «ոչ սովորական» լինելու մասին, ինքն այդ ուղղությամբ չի էլ մտածում։ Կոմպլեքսները առավել կարծրանում են հասարակության կողմից ցուցաբերվող ավելորդ խղճահարության, նաև անհասկանալի էմոցիաների արդյունքում: Կյանքի որակը ևս ազդում է ինքնագնահատականի վրա, օրինակ՝  չունենալ հասանելիություն  տրանսպորտի կամ շատ այլ բաների, որոնք մյուսների համար սովորական են»,- նշում է Միքայելը։ 

Հասարակական ոլորտը սկզբնակետերից է եղել, որտեղից էլ սկսել է բացահայտել աշխարհն ու ինքն իրեն. նշում է Միքայելը։ Սկսել է երգարվեստով զբաղվել ու մասնակցել փառատոնների՝ այսպիսով կոտրելով հարազատ քաղաքում՝ Իջևանում եղած կարծրատիպերը։

Լուսանկարում երգողը Միքայել է միջազգային բեմում։

«Մարդիկ տեսնում էին հենաշարժողական խնդրով երեխայի, իսկ մյուս կողմից մարդը,  որը կարող է երգել, այսինքն՝  մարդուն նոր կարողությամբ։ Չնայած իմ բնավորությունն է հենց այդպիսին. ես պետք է միշտ բեմում՝ ուշադրության կենտրոնում լինեմ կամ ինչ-որ արվեստի ճյուղով զբաղվեմ, ստեղծեմ ինչ-որ նոր բան։ Հանրային ելույթները ևս այս ամենի անբաժանելի մասն են կազմել, ես դեռ 15-16 տարեկան էի, երբ առաջին անգամ մասնակցեցի երկրից դուրս միջազգային կոնֆերանսի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված երեխաների իրավունքները թեմայով, որտեղ պետք է ներկայացնեի իմ իրավունքներն ու խոսեի իմ մասին»:

Ինչպես ինքն է նշում՝ բոլոր այն կազմակերպությունները, որտեղ պետք էր խոսել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու կարծրատիպերի դեմ պայքարի մասին, ուրեմն, Միքայելն այնտեղ էր։ Բայց այս ամենն իրականություն դարձնելը առավել բարդ է լինում, եթե չկա աջակցություն ընտանիքի կողմից. նշում է Միքայելը։

«Ինձ թվում է՝ հենց ամենակարևոր ու դրական ազդեցություններից մեկը հենց ընտանիքում եղածն է։ Ես նաև երկու ավագ քույր ունեմ, նրանցից մեկը հիմա ներառական ոլորտում է աշխատում։ Կարծրատիպային ու սահմանափակ մտածելակերպը երբեք մեր ընտանիքում չի եղել, որ այս կամ այն բանը դու չես կարող անել, ինձ վերաբերվել են ինչպես հավասարը հավասարին։ Նույնիսկ երբ ես 11 տարեկանում առաջին անգամ ստացա հրավեր Ավստրիա գնալու, շատ ծնողների համար, անկախ նրանից, երեխան հաշմանդամություն ունի թե ոչ, ճանապարհել օտար երկիր շատ մեծ խնդիր է։ Նույնիսկ այդ տարիքում ծնողներիս ու իմ մեջ եղած վստահությունը թույլ տվեց ինձ շրջագայել Հայաստանից դուրս։  Իրենց վստահությունը ինձ շատ օգնեց, սովորեցրեց անկախ ու ինքնուրույն լինել։ Օգնություն, իհարկե, բոլորին ու տարբեր տարիքում պետք է, բայց պետք չէ հույս դնել ինչ-որ մեկի վրա ու կախվածություն ունենալ նրանից»:

#bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails { width: 1254px; justify-content: center; margin:0 auto !important; background-color: rgba(255, 255, 255, 0.00); padding-left: 4px; padding-top: 4px; max-width: 100%; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item { justify-content: flex-start; max-width: 250px; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item a { margin-right: 4px; margin-bottom: 4px; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item0 { padding: 0px; background-color:rgba(0,0,0, 0.30); border: 0px none #CCCCCC; opacity: 1.00; border-radius: 0; box-shadow: ; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 img { max-height: none; max-width: none; padding: 0 !important; } @media only screen and (min-width: 480px) { #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 img { -webkit-transition: all .3s; transition: all .3s; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 img:hover { -ms-transform: scale(1.08); -webkit-transform: scale(1.08); transform: scale(1.08); } } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 { padding-top: 56%; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-title2, #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-ecommerce2 { color: #323A45; font-size: 16px; font-weight: bold; padding: 2px; text-shadow: ; max-height: 100%; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-thumb-description span { color: #323A45; font-size: 12px; max-height: 100%; word-wrap: break-word; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-play-icon2 { font-size: 32px; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-ecommerce2 { font-size: 19.2px; color: #323A45; }

/*pagination styles*/ #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 { text-align: center; font-size: 12px; font-weight: bold; color: #666666; margin: 6px 0 4px; display: block; } @media only screen and (max-width : 320px) { #bwg_container1_0 #bwg_container2_0 .displaying-num_0 { display: none; } } #bwg_container1_0 #bwg_container2_0 .displaying-num_0 { font-size: 12px; font-weight: bold; color: #666666; margin-right: 10px; vertical-align: middle; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .paging-input_0 { font-size: 12px; font-weight: bold; color: #666666; vertical-align: middle; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a.disabled, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a.disabled:hover, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a.disabled:focus, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 input.bwg_current_page { cursor: default; color: rgba(102, 102, 102, 0.5); } #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 input.bwg_current_page { cursor: pointer; text-align: center; font-size: 12px; font-weight: bold; color: #666666; text-decoration: none; padding: 3px 6px; margin: 0; border-radius: 0; border-style: solid; border-width: 1px; border-color: #E3E3E3; background-color: rgba(255, 255, 255, 1.00); box-shadow: 0; transition: all 0.3s ease 0s;-webkit-transition: all 0.3s ease 0s; }
if( jQuery('.bwg_nav_cont_0').length > 1 ) { jQuery('.bwg_nav_cont_0').first().remove() } function spider_page_0(cur, x, y, load_more) { if (typeof load_more == "undefined") { var load_more = false; } if (jQuery(cur).hasClass('disabled')) { return false; } var items_county_0 = 1; switch (y) { case 1: if (x >= items_county_0) { document.getElementById('page_number_0').value = items_county_0; } else { document.getElementById('page_number_0').value = x + 1; } break; case 2: document.getElementById('page_number_0').value = items_county_0; break; case -1: if (x == 1) { document.getElementById('page_number_0').value = 1; } else { document.getElementById('page_number_0').value = x - 1; } break; case -2: document.getElementById('page_number_0').value = 1; break; case 0: document.getElementById('page_number_0').value = x; break; default: document.getElementById('page_number_0').value = 1; } bwg_ajax('gal_front_form_0', '0', 'bwg_thumbnails_0', '0', '', 'gallery', 0, '', '', load_more, '', 1); } jQuery('.first-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, -2, 'numeric'); return false; }); jQuery('.prev-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, -1, 'numeric'); return false; }); jQuery('.next-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, 1, 'numeric'); return false; }); jQuery('.last-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, 2, 'numeric'); return false; }); /* Change page on input enter. */ function bwg_change_page_0( e, that ) { if ( e.key == 'Enter' ) { var to_page = parseInt(jQuery(that).val()); var pages_count = jQuery(that).parents(".pagination-links").data("pages-count"); var current_url_param = jQuery(that).attr('data-url-info'); if (to_page > pages_count) { to_page = 1; } spider_page_0(this, to_page, 0, 'numeric'); return false; } return true; } jQuery('.bwg_load_btn_0').on('click', function () { spider_page_0(this, 1, 1, true); return false; });
#bwg_container1_0 #bwg_container2_0 #spider_popup_overlay_0 { background-color: #EEEEEE; opacity: 0.60; }
if (document.readyState === 'complete') { if( typeof bwg_main_ready == 'function' ) { if ( jQuery("#bwg_container1_0").height() ) { bwg_main_ready(jQuery("#bwg_container1_0")); } } } else { document.addEventListener('DOMContentLoaded', function() { if( typeof bwg_main_ready == 'function' ) { if ( jQuery("#bwg_container1_0").height() ) { bwg_main_ready(jQuery("#bwg_container1_0")); } } }); }

Փոքր տարիքից անկախ՝ ապրելու փորձը Միքայելին 16 տարեկանում տանում է դեպի միջազգային դպրոց, հետո կրկին հայրենիքի սահմաններից դուրս։ ԱՄՆ-ում սովորում է արվեստի բաժնում չորս տարի և հետ վերադառնում Հայաստան, հիմնում նորաձևության առցանց հարթակը՝ «mischashop.com»-ը։ Դե իսկ, հաջորդ կանգառը աշխարհին հայտնի նորաձևության կենտրոն Ֆրանսիան ու սիրո մայրաքաղաք Փարիզն է, որը թեև դժվարություններով, բայց գրկաբաց է ընդունում Միքայելին, որտեղ էլ իր բրենդը՝ «MISCHA APHRODISIAC»-ը նոր կյանք է ստանում։

«Ես երբեք ինձ չեմ սահմանափակում միայն երգելով, նկարելով կամ ինչ- որ այլ բանով. Կարևորը ստեղծագործելն է, իսկ դա ես կարող եմ. այն ինձ էներգիա է տալիս, ու ես դրանից հաճույք եմ ստանում։ Ֆրանսիայում՝ իմ փոքրիկ աշխատասենյակում, մոդելավորեցի ու կարեցի նոր «Omission»-ը՝ 20 կտորից բաղկացած հավաքածուն։ Այստեղ հայելիներով դահլիճ կար, խնդրեցի տրամադրել ցուցադրության համար, և ոչ մի հավելյալ գովազդ այդ մասին, ընդամենը մեկ համեստ պաստառ ունեի։ Երբ դեռ հետնաբեմում մոդելներին էին պատրաստում ներկայանալուն, ընկերներից մեկը մոտեցավ ու ասաց՝ դու չես պատկերացնում ինչ է կատարվում այնտեղ՝ դահլիճում։ Երբ դուրս եկա, տեսա դահլիճը լեփ-լեցուն էր, 300 տեղ ունեցող դահլիճում արդեն տեղ չկար, իսկ դրսում 100-ից ավելի մարդիկ կային, որոնք չէին կարողանում ներս մտնել»,- նշում է Միքայելն ու համեստորեն պատճառաբանում, թե դա այն պատճառով էր, որ Ֆրանսիայում բոլորն են տրված նորաձևության մոլուցքով։

Իր խոսքով՝  այն պատկերացումները, թե Եվրոպան շատ ներառական է, հարկ է նշել, որ նորաձևություն մուտք գործել, ունենալով հաշմանդամություն, այդքան էլ հեշտ չէ, քանի որ այս ոլորտում ամեն ինչ հիմնված է չակերտավոր, ֆանտաստիկ ստանդարտների ու կատարելության վրա, որն իրականում գոյություն չունի։

Ամփոփելով զրույցը՝  Միքայելին հարցնում եմ , թե ի՞նչ խորհուրդ կտա հասարակությանն ու բոլոր այն մարդկանց, որոնք ունեն հաշմանդամություն  ու կամա թե ակամա անցնելու են, եթե ոչ գրեթե նույն, գոնե նման ճանապարհով։

Ֆրանսիա, Փարիզ։ Լուսանկարում Միքայելի մոդելավորած հագուստների ցուցադրությունն է

«Հաշմանդամություն ունեցողն էլ, չունեցողն էլ պետք է հասկանա, որ մենք նույն մարդիկն ենք ու ունենք նույն ապրելու, երազելու, սովորելու ու երջանիկ լինելու իրավունքը,  այսինքն՝  մենք տարբեր մոլորակներից չենք, և տեղափոխվելով Ֆրանսիա ու շարունակելով հաղթահարել տարբեր դժվարություններ՝  ես ունեմ մեկ կարգախոս՝ ես ընտրում եմ ինքս»։

Ընտանիքի կողմից աջակցությունը, Միքայելի ունեցած նպատակասլացությունը և կամքը այս հաջողված պատմության հիմքն ու կոտրվող կարծրատիպերի գրավականն են, ինչն էլ հույս է հայտնում, որ մի օր հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերի բուրգը կփլուզվի։

Սկզբնաղբյուր ՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կայք




Հաշմանդամություն և մեդիա․ հանդիպում-դասընթաց Իջևանում

Հունիսի 20-ին Իջեւանում «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը կազմակերպեց «Հաշմանդամություն և մեդիա» հանդիպում-դասընթացը։

Դասընթացի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ լրագրողներ, օպերատորներ, թղթակիցներ և ԵՊՀ ԻՄ բանասիրության բաժնի ուսանողները բարելավեցին իրենց գիտելիքները գենդերային և հաշմանդամության նկատմամբ զգայուն լուսաբանման վերաբերյալ: