«Արագած»․ Մարտիրոս Սարյան





Ձեզ ենք փոխանցում ծովային տարերքի անընդգրկելի վեհությունն ու ալիքների ռիթմը։

Հերթական արվեստային անցումը Տավուշ TV-ի եթերում՝ հայոց պատմության ամենանշանակալի էջերից։
Գրիգոր Խանջյան․ «Վարդանանք»
Վազգեն Ա կաթողիկոսի տողերը կարդում է Դավիթ Հակոբյանը

Հովհաննես Շարամբեյանի «Դիլիջանցի պապիկը»` Դիլիջանի լեռներից՝ ՏավուշTV-ի եթերում։ Ականավոր նկարիչ Հ․Շարամբեյանի այս կտավը գտնվում է Դիլիջանի երկրագիտական թանգարանում։

Տավուշ TV-ի եթերում հերթական «կենդանացած» կտավը՝ մարդկության փրկության պատմությունից։ Հովհաննես Այվազովսկի․ «Նոյն իջնում է Արարատից»


Գևորգ Բաշինջաղյանի․ «Ձմռան բնապատկեր»

Ինքնատիպ նկարազարդումների հեղինակ է անվանի նկարիչ Գրիգոր Խանջյանը: Գեղանկարչության մեջ նրա վրձնային ձեռագիրը անհամեմատելի ու անշփոթելի է: ՏավուշTV-ի եթերում հանճարեղ նկարչի «կենդանացած» արարումն է` «Հայոց այբուբենը»:
«…Հայկական գրերի ստեղծումը եղավ մեր մշակույթի անկյունաքարը: Հայկական տառերի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք 1600-ամյա սեփական գրականությունը, պատմությունը, փիլիսոփայությունն ու մշակույթը: Հայ գրերի ստեղծման արարչագործությունը աշխատանքի եւ մարդկային կամքի արտահայտություն է: Ահա այն գաղափարը, որ ես ջանացել եմ հաղորդել «Հայոց այբուբենը» գոբելենի համար արված ստվարաթղթում։» Գրիգոր Խանջյան