Դպրոցի տարհանման կազմակերպում

Յուրաքանչյուր մարդ կենցաղում, աշխատավայրում, ուսումնական հաստատությունում կամ շրջակա միջավայրի պայմաններում կարող է հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք դուրս են գալիս մարդու կենսագործունեության բնականոն պայմանների շրջանակներից և ուղեկցվում են մարդու կյանքի և կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններով: հայտնվելով նման բարդ և անսովոր իրավիճակներում, երբ անհրաժեշտ են արագ ու հստակ գործողություններ, հաճած մարդը դաոնում է միանգամայն անօգնական, անընդունակ’ լուծելու պարզ, բայց կենսականորեն կարևոր խնդիրներ:

Ինչպե ս խուսափել նման իրավիճակներից կամ հայտնվելու դեպքում ինչպե ս նվազեցնել դրանց ծայրահեղությունը և մեղմել հետևանքները: Արտակարգ իրավիճակներն աոաջանում են տարերային, տեխնածին և այլ աղետների հետևանքով: Դրանք կարող են տեղի ունենալ յուրաքանչյուր օր’ անկախ տարվա եղանակից, օրվա ժամից, մարդկանց պատրաստ կամ անպատրաստ լինելուց: Երբեմն աղետն անսպասելի է, դաժան ու անողոք: 2աճւււխ ժամանակ չի լինում իրավիճակը գնահատելու, որոշում ընդունելու, իսկ իրավիճակը պահանջում է գործել ակնթարթորեն, արագ, ավտոմատ կերպով: Մարդկությանը պատուհասած աղետներից քաղած դասերը և կենսափորձը մեզ հուշում են, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողան գործել իրավիճակին համարժեք և արտակարգ իրավիճակներում պահելաձևի, վարքի կանոններին համապատասխան:

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ուսուցման բնագավաոում աճող սերնդի ուսուցումը կարևոր նշանակություն ունի, քանի որ նման իրավիճակներում’ աղետի հանկարծակիության, իրավիճակի ծայրահեղության, ունակությունների, հմտությունների, կենսափորձի, բարոյահոգեբանական պատրաստության պակասի և այլ օբյեկտիվ պատճաոներով երեխաներն աոավել խոցելի են: Եվ, վերջապես, այսօրվա երեխան վաղվա ճարտարագետն է, բժիշկը, օրենսդիրը, քաղաքագետը, շինարարը, ով պետք է կաոուցի վաղվա անվտանգ աշխարհը: Իսկ որքանով նրանց կհաջողվի ապահովել մեր վաղվա անվտանգությունը, կախված է նրանից, թե ինչպես մենք այսօր մեր երեխաներին կմատուցենք կյանքի կարևոր ճշմարտություններն այն մասին, որ աղետների կանխարգելումը և անվտանգության կանոնների պահպանումը կյանքի հրամայականն է և օբյեկտիվ անհրաժեշտություն: Եվ որքան արագ մենք այդ ճշմարտությունն յուրացնենք և հասկանանք, այնքան ավելի հազվադեպ մեր փողոցներում կհնչեն փրկարարական և հրշեջ մեքենաների շչակների ազդանշանները:

Ուսուցումը պետք է սկսել մանուկ հասակից, փուլ աո փուլ’ հաշվի առնելով երեխայի զարգացման շրջանները, դրսևորումները, հետաքրքրասիրությունները և այլ գործոններ: Չէ որ նրանք տարբեր տարիքում յուրովի են ընկալում շրջակա միջավայրը, հասկանում այն և կառուցում իրենց վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Ուսուցումը նաև պետք է նպաստի երեխաների մոտ սեփական անձի, հասարակության և պետության հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի ձևավորմանը: Միաժամանակ, մանուկ հասակում է ձևավորվում ապագա քաղաքացու սոցիալական դիրքորոշումը, հասարակական գիտակցությունը և ոչ միայն համընդհանուր արժեքների կուլտուրան, այլև անվտանգության կուլտուրան, ինչը ենթադրում է’ անվտանգության ապահովման բնագավառում անձի և հասարակության կրթական մակարդակի, բանական կենսագործունեության և անվտանգ գործելակերպի կանոնների իմացություն և կիրառում:

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով ուսուցման համար ամենահարմար վայրը դպրոցն է, որտեղ տարբեր տարիքի, խառնվածքի, դաստիարակության, մարդկային տեսակի երեխաների մեծ զանգված անց է կացնում իր կյանքի (10-12 տարի) և ժամանակի (օրվա 6-8 ժամը) զգալի մասը:

Դպրոցը նաև մարդկային մեծ կուտակումներով օբյեկտ է: ձետևաբար, դպրոցի կարևոր խնդիրներից մեկը պետք է համարել աշակերտների և աշխատող անձնակազմի անվտանգության ապահովումը դպրոցի սահմաններում, քանի որ արտակարգ իրավիճակներում դպրոցը կարող է հայտնվել քիմիական և ճառագայթային վարակման, ավերածությունների, սելավավտանգ, հրդեհավտանգ և պայթունավտանգ, սողանքային կամ ջրածածկման գոտում:

Մեծ է մանկական մահացությունը տարերային, տեխնածին աղետների և ռազմական գործողությունների վարման ժամանակ:

  • Սպիտակի երկրաշարժի ժամանակ մանկական մահացությունը կազմեց 9,3 տոկոս, իսկ մանկական տրավմատիզմը’ 27,24 տոկոս:
  • Փոքրիկ Բեսլանում ահաբեկչության հետևանքով զոհվեցին հարյուրավոր անմեղ երեխաներ’ ծնողների և ուսուցիչների հետ միասին:
  • 2005 թ. Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ

դպրոցների ավերակների տակ մնաց 16 000 դպրոցական: Արևմտյան Իրանում 2005 թ. տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ավերվեց 130 դպրոց, որի հետևանքով տուժեց 36 000 դպրոցական:

Մինչդեռ յուրաքանչյուր երեխայի կորուստը հավասարազոր է 40-70 տարվա արդյունավետ կյանքի կորստի:

«1988 թ. դեկտեմբերի 7-ին Լենինականի թիվ 9 միջնակարգ դպրոցի փլատակներից փորձում էին փրկել երեխաներին: Ավաղ, շատ քչերն էին կենդանի մնացել: Մեծ Պառնիի դպրոցի փլատակներում էր մնացել 53 աշակերտ: Սպիտակի, Նալբանդի դպրոցներից և մանկապարտեզներից միայն ավերակներ էին մնացել…» Սակայն հնարավոր էր փրկել և փրկվել:

Դպրոցի տարհանման միջոցառումների կազմակերպումը

Տարհանման պլանի մշակում

Օրվա մեծ մասը երեխան անց է կացնում շենքերում’ տանը, դպրոցում, մանկապարտեզում. Սակայն արտակարգ իրավիճակների և ռազմական գործողությունների առաջացման (սպառնալիքի) ժամանակ կարող են առաջանալ գործոններ, որոնց ազդեցությունը վտանգավոր է երեխաների կյանքի և առողջության համար: Նման իրավիճակներում նպատակահարմար է լքել շենքի տարածքը, իրականացնել տարհանում:

Տարեանում’ վտանցավոր տարածքից անվտանց տարածք մարդկանց, կենդանիների ն նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխում ու տեղաբաշխում («Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 22 օրենք):

Վտանգավոր տարածք‘ տեղանք կամ աոանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակի կամ ոազմական գործողությունների հետևանքով աոաջացել կամ կարող են աոաջանալ մարդկանց կյանքի, աոողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ:

Անվտանգ գոտի‘ տեղանք, բնակավայր, որը գտնվում է հնարավոր ավերածությունների և վտանգավոր տարածքներից ու օբյեկտներից դուրս ու պիտանի է տարհանվող բնակչությանը տեղավորելու համար:

Յուրաքանչյուր դպրոցի տնօրեն պատասխանատվություն է կրում դպրոցի ողջ անձնակազմի անվտանգության համար: Դպրոցի տնօրենի ղեկավարությամբ է կազմակերպվում և պլանավորվում արտակարգ իրավիճակներում աշակերտների և աշխատողների պաշտպանությունը:

Դպրոցի տնօրենը դպրոցի քաղաքացիական պաշտպանության պետն է: Համաձայն դպրոցի քաղաքացիական պաշտպանության պետի համապատասխան հրամանի’ նշանակավում են դպրոցի քաղաքացիական պաշտպանության պաշտոնատար անձիք:

Դպրոցի ռազմագիտության ուսուցիչը‘ դպրոցի քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալը, դպրոցի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետն է:

Դպրոցի կազմակերպչական հարցերով փոխտնօրեն’ դպրոցի տարհանման հանձնաժողովի նախագահ:

Դպրոցի բժիշկը կամ բուժքույրը’ աոաջին բուժօգնության հարցերով պատասխանատու:

Դպրոցի տնտեսվարը’ նյութատեխնիկական ապահովման հարցերով պատասխանատու:

Տարհանման անցկացումը պահանջում է տարհանման միջոցառումների նախնական պլանավորում և դպրոցի անձնակազմի բազմակողմանի պատրաստում: Դպրոցի տնօրենի համապատասխան հրամանով տարհանման միջոցառումների պլանավորումը, կազմակերպումը և անցկացումը դրվում է տարհանման հանձնաժողովի վրա, որի նախագահ է նշանակվում կազմակերպչական հարցերով փոխտնօրենը:

Տարհանման հանձնաժողովի հիմնական խնդիրներն են

    • Տարհանման մարմինների ստեղծումը, համալրումը և պատրաստումը:
    • Դպրոցի տարհանման պլանի մշակումը և ճշգրտումը: Պլանի ճշգրտումը անց է կացվում ուսումնական փորձարկումների միջոցով տարեկան 2 անգամ. գարնանը’ մարտի 1-ին, աշնանը’ նոյեմբերի 1-ին:
    • Տարհանման միջոցառումների կազմակերպումը:

Տարհանման հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է տարհանման և մշտական կազմի ազդարարաման պլաններով:

Տարհանման պլան’ նախապես մշակված փաստաթուղթ, որով կանոնակարգվում են մեկ տարածքից (բնակավայրից, օբյեկտից) մեկ այլ տարածք (բնակավայր, օբյեկտ) բնակչության տարհանման միջոցառումները:

Յուրաքանչյուր օբյեկտի, այդ թվում նաև դպրոցի տարհանման պլանը բաղկացած է տեքստային և գրաֆիկական մասերից:

Տեքստային մասը բաղկացած է դպրոցի բնութագրից, ելակետային տվյալներից և աղյուսակներից (բոլոր հնարավոր իրավիճակների համար):




Վտանգավոր տարածքից բնակչության տարհանում

I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) տարհանման հանձնաժողով` համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) և համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ, որը կազմակերպում ու ղեկավարվում է տվյալ տարածքի բնակչության և կազմակերպությունների տարհանման միջոցառումները.

բ) տարհանման հավաքակայան` տարհանվող բնակչության ընդունման և հաշվառման հավաքատեղ.

գ) ընդունման հավաքակայան` հավաքատեղ, որտեղ կատարվում է տարհանված բնակչության ընդունումը, հաշվառումը և բաշխումն ըստ ժամանակավոր կացարանների.

դ) ընդհանուր տարհանում` տվյալ տարածքի (բնակավայրի) ամբողջ բնակչության տարհանում.

ե) մասնակի տարհանում` մինչև 16 տարեկան երեխաների, հղի և մինչև 8 տարեկան երեխա ունեցող կանանց, 8-16 տարեկան երեխա ունեցող այն կանանց, որոնց ընտանիքի կազմում չկան տարհանման ենթակա` աշխատունակ անդամներ, հաշմանդամների և կենսաթոշակառուների տարհանում.

զ) տարհանման երթուղի` բնակչության և տեղաբաշխման բնակավայրերը միացնող ճանապարհ (ճանապարհահատված).

է) տարհանման ավտոշարասյուն` տարհանման հավաքակայանից (բնակավայրերից) ընդունման հավաքակայան (բնակավայր) մեկնող երկու կամ ավելի ավտոմեքենայից բաղկացած շարասյուն.

ը) տարհանման հետիոտն շարասյուն` տարհանման հավաքակայանից (բնակավայրից) ընդունման հավաքակայան (բնակավայր) հետիոտն կազմակերպված խումբ.

թ) տարհանման երկաթուղային շարասյուն` չվացուցակային կամ չվացուցակից դուրս երկաթուղային շարժակազմ, որը նախատեսվում է տարհանվող բնակչությանը տեղափոխելու համար.

ժ) տարհանման պլան` նախապես մշակված փաստաթուղթ, որով կանոնակարգվում են մեկ տարածքից (բնակավայրից, օբյեկտից) մեկ այլ տարածք բնակչության տարհանման միջոցառումները.

ժա) վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ:

    1. Տարհանումը բնակչության պաշտպանության հիմնական ձևերից մեկն է: Այն իրականացվում է վտանգավոր տարածքներից անվտանգ տարածքներ մարդկանց ժամանակավոր տեղափոխման և տեղաբաշխման միջոցով:
    2. Տարհանումն իրականացվում է այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման կամ անմիջական սպառնալիքի դեպքում, որի հետևանքով որոշակի տարածքներում (բնակավայրերում, օբյեկտներում) կարող են առաջանալ մարդկանց կյանքի և կենսագործունեության բնականոն պայմանների վրա բացասաբար ազդող գործոններ:
    3. Անվտանգ տարածքում տարհանվող բնակչության համար որպես ժամանակավոր կացարաններ օգտագործվում են դպրոցները, ակումբները, հյուրանոցները, հանրակացարանները, բնակելի տները` անկախ սեփականության ձևից:
    4. Նշված ժամանակավոր կացարանների տրամադրումն իրականացվում է հետագա համարժեք փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
    5. Բնակչության տարհանում նախատեսվում է`

ա) ջրամբարների պատվարների փլուզման կամ գետերի ջրերի հորդացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից.

բ) սողանքների և ձնահյուսերի հետևանքով առաջացած տարածքներից.

գ) երկրաշարժի հետևանքով ավերված և բնակվելու համար վտանգավոր բնակավայրերից.

դ) ատոմային էլեկտրակայանի (այսուհետև` ԱԷԿ) ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում տարհանման սահմանված միջամտման չափաքանակների գերազանցմամբ ճառագայթային ազդեցության և (կամ) ճառագայթային աղտոտման ենթակա տարածքներից.

ե) վտանգավոր թունավոր նյութեր արտադրող կամ արտադրական պրոցեսում դրանք օգտագործող արդյունաբերական օբյեկտներին հարակից վարակավտանգ գոտուց.

զ) ռադիոակտիվ կամ թունավոր նյութերի տրանսպորտային փոխադրումների ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած վտանգավոր տարածքից.

է) զենքի տեսակների կիրառման դեպքում մասնակի տարհանում սահմանամերձ, ինչպես նաև մարտական գործողությունների վարման և զենքի տեսակների անմիջական կիրառման բնակավայրերից ու տարածքներից:

II.ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  1. Բնակչությունը կարող է տարհանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով, երկաթուղային շարժակազմերով և ջրային տրանսպորտով:
  2. Առանձին դեպքերում տարհանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:
  3. Տարհանման համար տրամադրվող տրանսպորտային միջոցների կիրառումն ու վառելիքաքսուքային նյութերով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

III. ՏԱՐՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

  1. Տարերային, տեխնածին կամ էկոլոգիական աղետների և այլ բնույթի վթարների դեպքում բնակչության տարհանման մասին որոշում ընդունում են համապատասխան մարզպետները (Երևանի քաղաքապետը), համայնքների և օբյեկտի ղեկավարները, իսկ նրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինող անձինք: Տարհանման որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է ընդունված որոշման մասին վթարային հակազդման պլաններով սահմանված կարգով տեղեկացնել վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող համապատասխան մարմիններին և զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
  2. ԱԷԿ-ի ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում ԱԷԿ-ին հարակից 5 կմ շառավղով նախահարձակ պաշտպանական գործողությունների իրականացման գոտու բնակավայրերի բնակչության տարհանումը կազմակերպվում է ԱԷԿ-ից ստացված ահազանգի հիման վրա` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, իսկ 5 կմ շառավղով գոտուց դուրս` սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:
  3. Զենքի տեսակների կիրառման դեպքում տարհանման մասին որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում` պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները և տվյալ տարածքի զինվորական կայազորի պետը` իր իրավասության սահմաններում:

Տարհանման մասին որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է նշել նաև տարհանման ժամկետները (սկիզբը, ավարտը) ձևը (հետիոտն շարասյուներով, տրանսպորտային միջոցներով) և այլն:

IV.ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

  1. Պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են բնակչության տարհանումն ու տարհանված բնակչության ընդունումը և տեղաբաշխումը:
  2. Տարհանման միջոցառումները կանոնակարգվում են նախապես մշակված տարհանման պլաններով:
  3. Բնակչության տարհանման պլանները մշակում են տարհանման համապատասխան հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության տարածքային մարմինների հետ համատեղ:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը սահմանում է տարհանման պլանների կառուցվածքը, պաշտոնատար անձանց պարտականություններն ու համապատասխան փաստաթղթերի ձևերը:
  5. Բնակավայրերում կարող է ստեղծվել մեկ կամ ավելի տարհանման հավաքակայան` մեկ հավաքակայանում 10000 տարհանվողից ոչ ավելի` սպասարկման սկզբունքներով:
  6. Տարհանման հավաքակայանները ստեղծվում են դպրոցներում կամ նմանատիպ վայրերում, ապահովում կապի միջոցներով, բուժսպասարկման կետով, մոր ու մանկան և հանգստի սենյակներով: Տարհանման երթուղիները ճշգրտվում են տարհանման հավաքակայաններում:
  7. Բնակչության տարհանումն իրականացվում է տարհանման հավաքակայաններից, որտեղ տարհանման ազդանշան (հրահանգ) ստանալու դեպքում ժամանում են տարհանվողները:
  8. Յուրաքանչյուր տարհանվող պարտավոր է`

ա) ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, երեք օրվա սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ.

բ) հոսանքազրկել բնակարանը և անվտանգ տեղեր փոխադրել հրդեհավտանգ ու պայթունավտանգ նյութերը և առարկաները.

գ) տարհանման և ընդունման հավաքակայաններում ու երթի ընթացքում կատարել հավաքակայանների և շարասյան պետերի հրահանգներն ու հանձնարարականները:

  1. Ընդհանուր կամ մասնակի տարհանման դեպքում տարհանվողների տեղափոխումն իրականացվում է անչափահասների, հիվանդների և հաշմանդամների առաջնահերթության սկզբունքով: Հիվանդների և բժշկական հիմնարկների (հիվանդանոցների) բուժանձնակազմի տարհանումն իրականացվում է տեղերից` այդ նպատակով նախապես տրամադրված համապատասխան փոխադրամիջոցներով, շրջանցելով տարհանման հավաքակայանները, որտեղ ներկայացվում է տարհանվողների ցուցակը և ճշտվում են երթուղիները:

V.ՏԱՐՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

  1. Տարհանման միջոցառումների տրանսպորտային ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և համապատասխան մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ծառայությունների միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և դրա կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացրած հայտի:
  2. Բնակչության տարհանման համար օգտագործվում են ջրային տրանսպորտ և մարդատար ավտոմեքենաներ (ավտոբուսներ, թեթև մարդատար ավտոմեքենաներ): Անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել նաև թափքավոր և ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ ու ավտոկցորդներ, որոնք նախապես պետք է հարմարեցնել մարդկանց փոխադրելու համար: Տարհանումն իրականացնող տրանսպորտային միջոցներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տված անցագրերով:
  3. Զինվորական փոխադրումներում ընդգրկված տրանսպորտային միջոցները չեն օգտագործվում բնակչությանը տարհանելու համար:
  4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմիններն իրականացնում են տարհանման երթուղիների անցողունակության և տարհանված բնակավայրերում (տարածքներում) ու օբյեկտներում մնացած գույքի պահպանության միջոցառումները:
  5. Տարհանման և բնակչության ընդունման հավաքակայաններում, ժամանակավոր կացարաններում, տարհանման երթուղիներում տարհանվողների բուժօգնության միջոցառումներն իրականացվում են տարհանված բժշկական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության մարզային (Երևան քաղաքի) առողջապահական համապատասխան ծառայությունների կողմից, սեփական միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հետագա համարժեք փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Տարհանված բժշկական հիմնարկները տեղաբաշխվում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշմամբ հատկացված տարածքներում (շենքային պայմաններում):




Ինչ է անհրաժեշտ իմանալ աղետների ռիսկերի նվազեցման մասին

Աղետի ռիսկի նվազեցման հարցերը պետք է հաշվի առնվեն ամենօրյա որոշումներում սկսած նրանից, թե մարդիկ ինչպես են ուսուցանում իրենց երեխաներին, վերջացրած նրանով, թե ինչպես են նրանք պլանավորում կառուցել քաղաքային շինությունները։ Յուրաքանչյուր որոշում մեզ կարող է դարձնել առավել խոցելի կամ ավելի դիմակայուն։ Մինչև աղետների ռիսկերի նվազեցումների մասին գրելը, կարևոր է լավ ըմբռնել այս խնդրի էությունը և հասկանալ օգտագործվող տերմինաբանությունը։

Սպառնալիք վտանգ` ֆիզիկական երևույթ է, մարդկային գործունեություն կամ պայման, որը կարող է առաջացնել մարդկային զոհեր, հաշմանդամություն կամ առողջությանն այլ վնասներ, ունեցվածքի կորուստ, սոցիալական կամ տևտեսական ցնցումներ, կամ վնասներ պատճառել շրջակա միջավայրին։

Սպառնալիքները կարող են ունենալ զանազան աղբյուրներ բնական երկրաբանական, հիդրոլոգիական, օդերևութաբանական և կենսաբանական կամ մարդկային գործունեությունից առաջացած /բնապահպանական կամ տեխնածին/։

Աղետներ․ Աղետը սպառնալիքին ենթակա՝ խոցելիության առկա չափանիշների և ռիսկերի բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցների կամ ներուժի անբավարարության համադրության արդյունք է

Խոցելիությունը ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի ենթակայության աստիճանն է որոշակի սպառնալիքից, ինչը կախված է տարբեր գործոններից և գործընթացներից:

  • Ֆիզիկական /ոչ կայուն տարածաշրջաններ, սպառնալիքի աղբյուրներին մոտ տարածություններ, խախուտ և չպաշտպանված կացարաններ/
  • Տնտեսական /չկան արտադրական ակտիվներ, առկա են եկամուտների ստացման սահմանափակ հնարավորություններ, ցածր աշխատավարձեր, ընտանիքի մեկ անդամին հասնող ցածր եկամուտ, խնայողության և ապահովագրության բացակայություն/
  • Սոցիալական /ցածր հասարակական կարգավիճակ, գենդերային հարաբերություն, որոշումների ընդունման փոքր հնարավորություններ, բռնակալական պետական և ոչ պաշտոնական ինստիտուցիոնալ կառույցներ, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և սոցիալական հիերարխիաներ/
  • Հոգեբանական /վախեր՝ պայմանավորված կրոնական հավատքներով և աշխարհայացքի, գաղափարախոսության այլ համակարգերով, քաղաքական ճնշում, հոգեկան խանգարումներ/
  • Ֆիզիոլոգիական /կենսական կարգավիճակ՝ երիտասարդ, ծեր, անչափահաս հղի կին, կերակրող մայր, քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն, սեռական հետապնդման բռնության ենթարկվածություն, ՁԻԱՎ, ՄԻԱՎ և այլ վարակներ/:

Աղետներն ըստ համամասնության

ՁԻԱՎ, ՄԻԱՎ-ից տարեկան մահանում է 3 մլև մարդ։ Մալարիան` խլում է 1.3 մլև մարդու կյանք: Ամեն տարի մոտ 1.2 մլն մարդ մահանում է ավտոպատահարներից:

Ռիսկը բացասական հետևանքների կամ սպասվելիք կորուստների հավանականությունն է զոհեր. մարմնական վնասվածքներ, ունեցվածքի կորուստ, տնտեսական գործունեության խաթարում կամ շրջակա միջավայրի աղտոտում, որոնք համարվում են մարդկային ու բնական սպառնալիքների և բնակչության խոցելի խմբերի փոխազդեցության արդյունքներ:

Աղետների ռիսկերի նվազեցում /ԱՌՆ/ Աղետների ռիսկերի նվազեցումն իր մեջ ներառում է բոլոր քաղաքականությունները, ռազմավարությունները և միջոցները, որոնք մարդկանց, գյուղերը, քաղաքները և երկրները կարող են դարձնել առավել կայուն սպառնալիքի հանդեպ և կրճատել ռիսկերն ու խոցելիությունն աղետների նկատմամբ։

ԱՌՆ-ը ներառում է զանազան բաղադրամասեր․

  • Կանխումն ընդգրկում է գործունեության բոլոր տեսակները, որոնք անմիջականորեն հնարավորություն են տալիս խուսափելու վտանգների անբարենպաստ հետևանքներից, ինչպես նաև միջոցառումներ` ուղղված բնապահպանական, տեխնածին և կենսաբանական աղետները նվազագույնի հասցնելուն։
  • Միտիգացիան մասնագետների համար, ովքեր զբաղվում են կլիմայի փոփոխությամբ և աղետների դեմ պայքարի հարցերով, ունի տարբեր նշանակություններ, ինչը հաճախ խառնաշփոթ է առաջացնում: Աղետների դեմ պայքարի շրջանակներում միտիգացիան հիմնականում վերաբերում է կառուցվածքայիև և ոչ կառուցվածքային միջոցառումներին, որոնք ձեռնարկվում են սահմանափակելու համար բնական սպառնալիքների անբարենպաստ հետևանքները, բնապահպանական պայմանների վատթարացումը և տեխնածին վտանգները:
  • Նախապատրաստումն ընդգրկում է առանձին անհատների համայնքների նախօրոք պլանավորած ժամանակին ու արդյունավետ գործողությունները՝ ուղղված բնական սպառնալիքների բացասական հետևանքների նվազեցմանը և հնարավոր աղետների հետևանքների վերացմանը։
  • Վերականգնումը ներառում է աղետներից հետո ձեռնարկվող որոշումներն ու գործողութունները, վերականգնելու կամ բարելավելու համար տուժած համայնքների մինչ աղետը եղած կենսական պայմանները։
  • Վերակառուցումը գործողությունների շարք է, որոնք ձեռևարկվում են աղետներից հետո՝ վերականգնելու համար հիմնական ծառայությունների գործառույթները, մեկուսացնելու ֆիզիկական վնասվածքները, վերականգնելու կոմունալ ենթակառուցվածքները, վերակենդանացնելու տնտեսությունը և բարեկեցությունը։



Արտակարգ իրավիճակներում գործածվող հիմնական հասկացությունները

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ

Ընդունվել է 02.12.1998

արտակարգ իրավիճակ` որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.

բնակչության պաշտպանություն` արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիների, պետության և այլ սեփականատերերի ունեցվածքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական և ինժեներատեխնիկական միջոցառումներ.

արտակարգ իրավիճակների կանխում` արտակարգ իրավիճակներ առաջացնող գործոնների կանխորոշում և վերացում.

արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցում` նախօրոք իրականացվող միջոցառումների համալիր` արտակարգ իրավիճակների ազդեցության հնարավոր մեղմացման համար.

արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում` արտակարգ իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքների կատարում` մարդկանց կյանքի ու գործունեության բնականոն պայմաններ ապահովելու համար.

աղետի գոտի` արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս.

տարհանում` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք` մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխում և տեղաբաշխում.

պատսպարում` արտակարգ իրավիճակներում զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժամանակավոր ապահովում` համապատասխան շինությունների տարածքում.

անհատական պաշտպանություն` մարդկանց` ճառագայթային, թունավոր և մանրէաբանական նյութերից պաշտպանության միջոցներով ապահովում.

հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ՝ պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ

Ընդունվել է 05.03.2002

քաղաքացիական պաշտպանություն՝ միջոցառումների համակարգ` ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում.

քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք` բնակավայր, հատուկ, կարևորագույն ու պատմամշակութային նշանակության օբյեկտներ ընդգրկող տարածք.
հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներ` պետական և ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտներ.

քաղաքացիական պաշտպանության ծառայություններ՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ.

քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝ համայնքներում, կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներ, որոնք հանդերձավորված են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով ու նախատեսված են իրականացնելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ և չեն մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կազմի մեջ.

անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ` առաջնահերթ աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտները ժամանակավոր սխեմաներով վերականգնմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը:

 ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ

Ընդունվել է 25.05.2004

արտակարգ իրավիճակի վայր` տարածք, օբյեկտ, ուր առաջացել է արտակարգ իրավիճակը.

փրկարար՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձ.

փրկարար ուժեր՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորումներ.

փրկարարական կազմավորումներ` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով պետական կառավարման մարմինների, համայնքների և կազմակերպությունների կազմում ստեղծված մշտական պատրաստության ստորաբաժանումներ, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ՝ համալրված փրկարարներով, փրկարարների գործունեությունն ապահովող անձանցով և փրկարարական միջոցներով.

փրկարարական միջոցներ՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման ու դրանց ղեկավարման համար նախապատրաստված տեխնիկական, գիտատեխնիկական միջոցներ և մտավոր գործունեության արդյունքներ, գույք, հանդերձանք, նյութեր, սարքավորումներ:

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ

Ընդունվել է 18.04.2001

հրդեհային անվտանգություն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն.

հրդեհ` չվերահսկվող այրում, որը բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս է հասցնում անձին, հասարակության և պետության շահերին, վտանգում է մարդու առողջությունը և կյանքը.

հրդեհային անվտանգության պահանջներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ.

հրդեհաշիջման (հրդեհի մարման) հետ կապված վթարայինփրկարարական աշխատանքներ` հրդեհի ժամանակ մարդկանց, գույքը փրկելու, տուժողներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու ուղղությամբհրդեհային պահպանության մարտական գործողություններ.

հրդեհային պահպանություն` հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման, ինչպես նաև դրանց հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ անցկացնելու նպատակով սահմանված կարգով ստեղծված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուժերի և միջոցների, այդ թվում` հակահրդեհային միջոցների ամբողջություն.

հրդեհային անվտանգության միջոցներ` հրդեհային անվտանգության ապահովմանը, այդ թվում`հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարմանն ուղղված գործողություններ.

հրդեհատեխնիկական արտադրանք` հրդեհային անվտանգության ապահովման համար նախատեսված հատուկ տեխնիկական, գիտատեխնիկական և մտավոր արտադրանք, այդ թվում` հրդեհային տեխնիկա և սարքավորում, հրդեհային հանդերձանք, կրակմարիչ, հրապահպան և հրակայուն նյութեր, հատուկ կապի և կառավարման միջոցներ, համակարգչային ծրագրեր, տեղեկությունների բանկ, ինչպես նաև հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման այլ միջոցներ.

հրդեհային անվտանգության ապահովման համակարգ` հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված ուժերի և միջոցների, ինչպես նաև իրավական, կազմակերպական, տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական միջոցառումների ամբողջություն: