Ներկայացվել է «Տավուշի մարզի երիտասարդների աշխատանքային իրավունքները․» զեկույցը

Տավուշի երիտասարդների առջև ծառացած արդի մարտահրավերները և նրանց տրվող հնարավորությունները ուսումնասիրել և հանրությանն է ներկայացրել Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը։ «Տավուշի մարզի երիտասարդների աշխատանքային իրավունքները. արդի մարտահրավերներն ու հնարավորությունները» մոնիտորինգային զեկույցի արդյունքները օգոստոսի 7-ին ներկայացվեց քաղհասարակության, պետական, տեղական իշխանությունների, երիտասարդության և շահագրգիռ այլ շերտերի քննարկմանը:

Քաղաքացիական երիտասարդական կենտրոն համայնքային զարգացման ՀԿ-ը՝ «Երիտասարդները՝ հանուն հավասար աշխատանքային իրավունքների» ծրագրի շրջանակում ընթացիկ տարում իրականացրել է երիտասարդների աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների արդյունավետության գնահատման մոնիտորինգը:

Հետազոտության ուսումնասիրության առարկա են հանդիսացել հետեւյալ խնդիրները՝ Տավուշի մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները, մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև կապը, երիտասարդների աշխատանքային իրավունքների հիմնական խախտումները, դրանց տեսակներն ու պատճառները, աշխատանքային իրավունքների պաշտպանության պետական մեխանիզմները և դրանց արդյունավետությունը,
աշխատանքային իրավունքների պաշտանությունը ճգնաժամային իրավիճակներում, աշխատանքային իրավունքների իրացման ընթացքում տեղի ունեցող խտրականության դրսևորումները, դրանց պատճառներն ու հետևանքները։

Հանդիպմանը քննարկվեց աշխատանքային իրավունքների խնդիրները, հնչեց առաջարկներ՝ ոլորտի կարգավորման հնարավոր տարբերակների ձևակերպման համար։ «Երիտասարդները՝ հանուն հավասար աշխատանքային իրավունքների» նախագիծը իրականացվել է Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հանուն աշխատանքի, հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։




Հանրային իրազեկման ծրագիր «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբի հետ համագործակցությամբ իրականացնում է հանրային իրազեկման ծրագիր, որի նպատակն է Հայաստանի հինգ մարզերում (Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք, Արմավիր) քննարկել մանկապարտեզահասակ երեխաների համար մանկապարտեզների հասանելիության հիմնախնդիրը, լուծումներ գտնել այդ խնդրին և լուծման առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

Համաձայն կառույցի նախնական ուսումնասիրությունների արդյունքների՝ մանկապարտեզների հասանելիությունը խիստ խտրական է Հայաստանում և խախտում է մանկապարտեզահասակ երեխաների գրեթե կեսի կրթության իրավունքը: Այսպես. Հայաստանում այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ հաճախում է անվճար (Երևանում), մյուս 1/3-ը մանկապարտեզ հաճախում է վճարովի հիմունքներով, ընդ որում ուսման վարձը տարբեր համայնքներում 2000-8500 դրամ է՝ կախված համայնքի բյուջետային հնարավորություններից: Այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ չի հաճախում, որովհետև այդ կամ մոտակա բնակավայրերում մանկապարտեզ չկա, կամ՝ ընտանիքը ուսման վարձ վճարել չի կարող: Ստացվում է, որ առաջին դասարան հաճախող երեխաների մի մասը նախնական կրթություն ունի, իսկ մյուս մասը՝ չունի, ինչը ազդում է դպրոցում ուսումնառության որակի և ուսման առաջադիմության վրա, դրանից բխող այլևայլ հետևանքներով:

Սրա հետ մեկտեղ մանկապարտեզից զրկված երեխաների ընտանիքներում ծնողներից մեկը, սովորաբար դա մայրն է, ստիպված է լինում մնալ տանը երեխային խնամելու՝ աշխատելու կամ լիարժեք աշխատելու փոխարեն: Փաստորեն, քիչ է, որ այդ ընտանիքի երեխան զրկված է նախնական կրթության հնարավորությունից, նաև այդ ընտանիքը զրկված է հնարավոր այլ եկամտից:

Անշուշտ,  Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում դրությունը այս ոլորտում տարբեր է: Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը այդ տարբերությունները, իրադրությունը և լուծման ուղիները քննարկելու համար, կազմակերպում է հանրային քննարկում, որտեղ հրավիրվել են համայնքային և մարզային պաշտոնյաներ, կրթության ոլորտի մասնագետներ, ծնողներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և այլք:

Քննարկումը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը՝ 15:00-ին Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում (հասցե՝ ք. Իջևան, Ա.Մելիքբեկյան 1):




Հանդիպում Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի, Տավուշ Մեդիայի և Բերդ համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ

Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի կողմից իրականացվող «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի շրջանակում շարունակվում են տարածաշրջանային հանդիպումները. հունվարի 21-ին կայացավ հանդիպում Բերդ համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր բնակչության խոցելի խմբերին աջակցություն ցուցաբերող պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ վերհանել խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց և ծրագրի կարևորության մասին խոսեց Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը: Ներկա գտնվող հասարակական կառույցների ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին: Հանդիպմանը նաև վեր հանվեց խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները:

Ներկաները կիսվեցին նաև իրենց դիտարկումներով ու առաջարկություններով՝ Տավուշ ՀԸ գործունեության հետ կապված։

«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է Տավուշի մարզում 2020թ․պատերազմից և Քովիդ 19 համավարակից տուժածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և նրանց գործունեության և թիրախային խմբերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հանդիպումներ իրականացվելու է պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ: Հադիպումները կազմակերպվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում, արդեն կայացել է Իջևանում, Դիլիջանում և Բերդում։

«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագիրը իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:

#bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails { width: 1254px; justify-content: center; margin:0 auto !important; background-color: rgba(255, 255, 255, 0.00); padding-left: 4px; padding-top: 4px; max-width: 100%; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item { justify-content: flex-start; max-width: 250px; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item a { margin-right: 4px; margin-bottom: 4px; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item0 { padding: 0px; background-color:rgba(0,0,0, 0.30); border: 0px none #CCCCCC; opacity: 1.00; border-radius: 0; box-shadow: ; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 img { max-height: none; max-width: none; padding: 0 !important; } @media only screen and (min-width: 480px) { #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 img { -webkit-transition: all .3s; transition: all .3s; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 img:hover { -ms-transform: scale(1.08); -webkit-transform: scale(1.08); transform: scale(1.08); } } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 { padding-top: 56%; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-title2, #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-ecommerce2 { color: #323A45; font-size: 16px; font-weight: bold; padding: 2px; text-shadow: ; max-height: 100%; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-thumb-description span { color: #323A45; font-size: 12px; max-height: 100%; word-wrap: break-word; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-play-icon2 { font-size: 32px; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-ecommerce2 { font-size: 19.2px; color: #323A45; }

/*pagination styles*/ #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 { text-align: center; font-size: 12px; font-weight: bold; color: #666666; margin: 6px 0 4px; display: block; } @media only screen and (max-width : 320px) { #bwg_container1_0 #bwg_container2_0 .displaying-num_0 { display: none; } } #bwg_container1_0 #bwg_container2_0 .displaying-num_0 { font-size: 12px; font-weight: bold; color: #666666; margin-right: 10px; vertical-align: middle; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .paging-input_0 { font-size: 12px; font-weight: bold; color: #666666; vertical-align: middle; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a.disabled, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a.disabled:hover, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a.disabled:focus, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 input.bwg_current_page { cursor: default; color: rgba(102, 102, 102, 0.5); } #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 input.bwg_current_page { cursor: pointer; text-align: center; font-size: 12px; font-weight: bold; color: #666666; text-decoration: none; padding: 3px 6px; margin: 0; border-radius: 0; border-style: solid; border-width: 1px; border-color: #E3E3E3; background-color: rgba(255, 255, 255, 1.00); box-shadow: 0; transition: all 0.3s ease 0s;-webkit-transition: all 0.3s ease 0s; }
if( jQuery('.bwg_nav_cont_0').length > 1 ) { jQuery('.bwg_nav_cont_0').first().remove() } function spider_page_0(cur, x, y, load_more) { if (typeof load_more == "undefined") { var load_more = false; } if (jQuery(cur).hasClass('disabled')) { return false; } var items_county_0 = 1; switch (y) { case 1: if (x >= items_county_0) { document.getElementById('page_number_0').value = items_county_0; } else { document.getElementById('page_number_0').value = x + 1; } break; case 2: document.getElementById('page_number_0').value = items_county_0; break; case -1: if (x == 1) { document.getElementById('page_number_0').value = 1; } else { document.getElementById('page_number_0').value = x - 1; } break; case -2: document.getElementById('page_number_0').value = 1; break; case 0: document.getElementById('page_number_0').value = x; break; default: document.getElementById('page_number_0').value = 1; } bwg_ajax('gal_front_form_0', '0', 'bwg_thumbnails_0', '0', '', 'gallery', 0, '', '', load_more, '', 1); } jQuery('.first-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, -2, 'numeric'); return false; }); jQuery('.prev-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, -1, 'numeric'); return false; }); jQuery('.next-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, 1, 'numeric'); return false; }); jQuery('.last-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, 2, 'numeric'); return false; }); /* Change page on input enter. */ function bwg_change_page_0( e, that ) { if ( e.key == 'Enter' ) { var to_page = parseInt(jQuery(that).val()); var pages_count = jQuery(that).parents(".pagination-links").data("pages-count"); var current_url_param = jQuery(that).attr('data-url-info'); if (to_page > pages_count) { to_page = 1; } spider_page_0(this, to_page, 0, 'numeric'); return false; } return true; } jQuery('.bwg_load_btn_0').on('click', function () { spider_page_0(this, 1, 1, true); return false; });
#bwg_container1_0 #bwg_container2_0 #spider_popup_overlay_0 { background-color: #EEEEEE; opacity: 0.60; }
if (document.readyState === 'complete') { if( typeof bwg_main_ready == 'function' ) { if ( jQuery("#bwg_container1_0").height() ) { bwg_main_ready(jQuery("#bwg_container1_0")); } } } else { document.addEventListener('DOMContentLoaded', function() { if( typeof bwg_main_ready == 'function' ) { if ( jQuery("#bwg_container1_0").height() ) { bwg_main_ready(jQuery("#bwg_container1_0")); } } }); }