Ովքե՞ր կարող են ներկա գտնվել ընտրատեղամասում և ի՞նչ իրավունքներ ունեն




Քո իրավունքը | Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մասնակցել ընտրություններին

«Քո իրավունքը» հաղորդման հերթական թողարկման ընթացքում իրավաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Վիկտորյա Սիմոնյանը ներկայացում է ընտրություններին մասնակցելու կարգը, ընտրողների իրավունքներն ու քվեարկության ընթացակարգը։

Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու հնարավորություններին։

Արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որպես կանոն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետությունում։ Միաժամանակ, օրենքով նախատեսված որոշ դեպքերում, մասնավորապես՝ արտերկրում ծառայություն իրականացնող դիվանագիտական և հյուպատոսական ծառայողների, ինչպես նաև երկարատև գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների համար, կարող է նախատեսվել էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետներում։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել նաև քաղաքացիություն չունեցող անձինք, եթե բավարարում են օրենքով սահմանված պայմաններին, այդ թվում՝ տվյալ համայնքում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու պահանջին։ Նրանք, սակայն, չեն կարող մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։

Հաղորդման ընթացքում ներկայացվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված քվեարկության հնարավորությունները։ Քաղաքացիները կարող են օգտվել հարմարեցված ընտրատեղամասերից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ շրջիկ քվեատուփի միջոցով քվեարկելու հնարավորությունից։ Շրջիկ քվեատուփից կարող են օգտվել նաև բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում ստացող անձինք, ռազմաբժշկական հաստատություններում բուժվող զինծառայողները, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ ձերբակալվածներն ու կալանավորվածները։

Առանձին անդրադարձ է կատարվում քվեարկության օրվա ընթացակարգին։ Ընտրատեղամասերը բացվում են առավոտյան ժամը 8:00-ին։ Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է ներկայացնի անձը հաստատող՝ օրենքով ընդունելի փաստաթուղթ։ Հաղորդման ընթացքում բացատրվում է նաև, թե ինչ փաստաթղթեր կարող են ներկայացվել, և ինչ պայմաններում է հնարավոր քվեարկել ժամկետանց անձնագրով։

Քվեարկության ընթացակարգը ներառում է անձը հաստատող փաստաթղթի ստուգումը, քվեաթերթիկների և քվեարկության ծրարի տրամադրումը, քվեախցում ընտրություն կատարելը և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ տեղադրելը։ Եթե քվեաթերթիկը պատահմամբ վնասվել է կամ ընտրողը սխալ է թույլ տվել, նա կարող է դիմել ընտրական հանձնաժողովի անդամին՝ նոր քվեաթերթիկ ստանալու համար։

Հաղորդման նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը ընտրական գործընթացի վերաբերյալ, ներկայացնել նրանց իրավունքներն ու պարտականությունները և օգնել ընտրողներին քվեարկության օրը պատշաճ կերպով իրացնել իրենց ընտրական իրավունքը։

Կարևոր է․ ընտրական ընթացակարգերի և քվեարկության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները կիրառելուց առաջ անհրաժեշտ է ստուգել գործող օրենսդրությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումները։

 




Ընտրական իրավունք․ հարցեր և պատասխաններ

Ի՞նչ իրավունքներ ունի քաղաքացին ընտրական գործընթացում, ինչպե՞ս պաշտպանել դրանք և ո՞ւր դիմել, եթե ընտրության ընթացքում առաջանում են խնդիրներ։

«Քո իրավունքը» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում իրավաբան Վիկտորյա Սիմոնյանը ներկայացնում է ընտրական իրավունքներին վերաբերող կարևոր հարցերի պատասխանները և պարզաբանում քաղաքացիների իրավունքներն ու հնարավորությունները։

Եթե ունեք ընտրական գործընթացին կամ այլ իրավական խնդիրներին վերաբերող հարցեր, կարող եք ուղարկել դրանք մեզ։ Տավուշ Մեդիան կբարձրաձայնի քաղաքացիների խնդիրները և, իրավական փորձագետների միջոցով, կներկայացնի դրանց հնարավոր լուծումները։

Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am էլ. հասցեին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:

 

 




Ընտրական իրավունք

Ի՞նչ է նշանակում ընտրական իրավունքի հավասարության և ազատության սկզբունքը, ո՞վ կարող է մասնակցել ընտրություններին և ի՞նչ իրավունքներ ունի քաղաքացին ընտրական գործընթացում։

«Քո իրավունքը» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում իրավաբան Վիկտորյա Սիմոնյանը ներկայացնում է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքները՝ անդրադառնալով քաղաքացիների ընտրելու և ընտրություններին մասնակցելու իրավունքներին, ինչպես նաև ընտրական գործընթացում դրանց պաշտպանության կարևորությանը։

Եթե ունեք ընտրական գործընթացին կամ այլ իրավական խնդիրներին վերաբերող հարցեր, կարող եք ուղարկել դրանք մեզ։ Տավուշ Մեդիան կբարձրաձայնի քաղաքացիների խնդիրները և, իրավական փորձագետների միջոցով, կներկայացնի դրանց հնարավոր լուծումները։

Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am էլ. հասցեին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Քո իրավունքը | Հարց ու պատասխան




Քո իրավունքը | Եկամուտների հայտարարագիր

Նոր կարգավորումներով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվում է․ հայտարարագիրը նախալրացվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։


«Քո իրավունքը» հաղորդաշարի թողարկումը եկամուտների հայտարարագրի մասին է:

Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Քո իրավունքը | Դատաիրավական բարեփոխումներ

«Քո իրավունքը» հաղորդաշարը շարունակում է պարզ ու մատչելի կերպով ներկայացնել քաղաքացու իրավունքները և իրավական գործընթացները։

Հերթական թողարկումը դատաիրավական բարեփոխումների մասին է։ Ի՞նչ փոփոխություններ են իրականացվում դատական համակարգում, ինչպես են դրանք անդրադառնում հասարակության վրա, և ի՞նչ արդյունքներ են սպասվում։

Տեսանյութը նկարահանվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Տեսանյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության դիրքորոշման հետ։




Քո իրավունքը | պատասխանում ենք Ձեր հարցերին

«Քո իրավունքը» հաղորդաշարի շրջանակում պատասխանում ենք ձեր բարձրաձայնած հարցերին: Ունե՞ք իրավաբանական հարց կամ խորհրդակցելու կարիք։ Ուղարկեք այն մեզ, և մեր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վիկտորյա Սիմոնյանը, կպատասխանի ձեր հարցերին հաջորդ թողարկման ընթացքում։


Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




«Քո իրավունքը»․ պատասխանում ենք ձեր բարձրաձայնած հարցերին

«Քո իրավունքը» հաղորդաշարի շրջանակում մենք շարունակում ենք պատասխանել ձեր բարձրաձայնած հարցերին: Ունե՞ք իրավաբանական հարց կամ խորհրդի կարիք։ Ուղարկեք այն մեզ, և մեր փորձագետ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վիկտորյա Սիմոնյանը, կպատասխանի ձեր հարցերին հաջորդ թողարկման ընթացքում։




Քո իրավունքը | Ձեր հարցերի պատասխանները հայտարարագրի մասին

2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը․
«Քո իրավունքը» հաղորդաշարի թողարկումը եկամուտների հայտարարագրի մասին է:

Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով: