11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14.48%-ը

11:00-ի դրությամբ ընտրական իրավունք 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:




Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է հերթական խորհդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին:

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:

Տավուշի մարզում ընտրության իրավունք ունի 101 695 քաղաքացի։

Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում գործում է 2005 տեղամաս, որից 93-ը Տավուշի մարզում։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են տեղական 71 լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։

Սիրելի հայրենակիցներ,

ընտրական օրվա ընթացքում Տավուշ Մեդիան աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ապահովելով ընտրական գործընթացի օպերատիվ և բազմակողմանի լուսաբանումը Տավուշի մարզի համայնքներից և ընտրատեղամասերից։

Մեր նկարահանող խմբերը ողջ օրվա ընթացքում պարբերաբար կներկայացնեն ռեպորտաժներ, ուղիղ եթերներ, հարցազրույցներ՝ ընտրությունների ընթացքի, մասնակցության ցուցանիշների, արձանագրվող իրադարձությունների և քաղաքացիների կարծիքների վերաբերյալ։ Տավուշ Մեդիայի կայքում և սոցիալական հարթակներում շարունակաբար կթարմացվեն տեղեկությունները՝ ընտրողների մասնակցության, քվեարկության ընթացքի, ինչպես նաև ընտրական գործընթացի կարևոր զարգացումների մասին։

Հետևե՛ք մեր աշխատանքին, եղե՛ք իրազեկված և առաջինն իմացե՛ք ընտրական օրվա կարևոր նորությունները Տավուշից։

Ընտրական օրվա ընթացքում Տավուշ Մեդիայի լրահավաք հեռախոսահամարը կգործի շուրջօրյա ռեժիմով։ Եթե ունեք տեղեկություններ հնարավոր խախտումների, միջադեպերի կամ ընտրությունների ընթացքին վերաբերող այլ դեպքերի մասին, զանգահարեք՝ 060460202։

Տավուշն է ընտրում