Քաղաքային քվեսթ Իջևանում՝ Երիտասարդների օրվա առթիվ

Արկածային խաղեր, հանելուկներ, հումոր․ Իջևանում քաղաքային քվեսթ էր։
Իջևան քաղաքում քվեսթի կազմակերպիչը Գիտելիքի նորարարական հաբն է։ Երիտասարդական քաղաքային քվեսթին մասնակցում էին Տավուշի 20 երիտասարդներ և մեկ տասնյակից ավելի կամավորներ։



Ելնելով նորարարական հաբի գաղափարախոսությունից՝ խաղի ընթացքում երիտասարդներն այցելել են քաղաքային մի շարք հաջողված սոցիալական ձեռնարկատիրություններ, մշակութային ու կրթական օբյեկտներ՝ կատարել են արկածային մի շարք առաջադրանքներ։