Կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները Տավուշի մարզում

Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած գլոբալ խնդիրները, դրանց նկատելիությունը Տավուշի մարզում, բնության և կլիմայի վրա ազդող մարդածին գործոնները, առկա վտանգները և կանխարգելումը․ այս և այլ կարևոր հարցեր ենք քննարկել Տավուշ ՀԸ տաղավարում՝ մեր հերթական կլոր սեղանի շուրջ։

Այս թողարկման հյուրերն են Տավուշի գիտելիքի նորարարական հաբի համակարգող Նառա Մնացականյանը և ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Տավուշի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ Վիկտոր Աբազյանը։






Կլիմայի փոփոխություն․ ազդեցությունը Տավուշի մարզում

Վերջին տարիներին Տավուշում մեծացել են ջերմային ալիքները, հաճախակի են դարձել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երեւույթները՝ կարկտահարությունը, վաղ ցրտահարությունը, գարնանային վարարումները, սելավները, սողանքներն ու երաշտը, որոնք ամեն տարի իրենց բացասական հետեւանքներն են թողնում գյուղատնտեսության վրա՝ ոչ միայն հանգեցնելով արտադրական ծավալների սահմանափակմանը, այլ նաև առաջացնելով սոցիալ-տնտեսական այլ խնդիրներ: