Սահմանամերձ գյուղերի խնդիրները Տավուշի մարզում. կլոր սեղան-քննարկում

Տավուշ TV-ի տաղավարում մեր այս քննարկման ընթացքում խոսում ենք սահմանամերձ գյուղերի և բնակչության առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին: Քննարկման հյուրերն են Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը, «ՆՈՅ շունչ» երիտասարդական նախաձեռնության համակարգող Լևոն Ամիրաղյանը և Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը:






Գյուղատնտեսության ոլորտը Տավուշի մարզում․ կլոր սեղան-քննարկում

Տավուշ TV-ի տաղավարում քննարկել ենք Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները, լուծման ճանապարհներն ու հեռանկարները։ Մեր հերթական քննարկման հյուրերն են․

  1. Տավուշի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը,
  2. Փորձագետ-գյուղատնտես Դերենիկ Բեջանյանը,
  3. Գյուղատնտես Արման Գաբրիելյանը,
  4. Experts Union փորձագիտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Ստեփանյանը։

Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի ու քննարկման վերաբերյալ ձեր կարծիքներով, մտքերով և առաջարկներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը․






Հզոր կանայք․ Կանանց տեղն ու դերը և նրանց խնդիրները Տավուշում

Տավուշ հեռուստաընկերության եթերում տավուշեցի կանայք են: Նրանք արարում են, ստեղծում, ձգտում, նախաձեռնում ու ապացուցում, որ իրենք իսկապես զորեղ ուժ են, ովքեր ոչ միայն չեն վախենում դժվարություններից, այլև մարտահրավեր են նետում դրանց:

Ներկայացնում ենք հերթական կարևոր հարցը՝ նախքան կլոր սեղանի շուրջ այն քննարկման առարկա դարձնելը։






Կրթության ոլորտը Տավուշի մարզում․ կլոր սեղան-քննարկում

Կրթության ոլորտում հասնելիության, հնարավորությունների և ոլորտում առկա խնդիրների մասին Տավուշ հեռուստաընկերության տաղավարում զրուցել ենք Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն Նաիրա Դալուզյանի, «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրի ուսուցիչ-առաջնորդ և «Սերունդ» ծրագրի մենթոր Ելենա Ղուկասյանի և Այգեհովիտի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Զինա Պողոսյանի հետ։






Մենք ու ապագան․ Կրթության ոլորտը Տավուշի մարզում

Տավուշ հեռուստաընկերության եթերում ընթացող քննարկումների հաջորդ թեման կրթության ոլորտին է վերաբերվում։ Այս հաղորդումը ներկայացնում է մեր եթերում կլոր սեղանի շուրջ քննարկվելիք հաջորդ թեման: 

Կրթության կարևորության մասին գիտենք բոլորս: Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Տավուշի մարզում կրթական ոլորտը: Նախադպրոցական, ֆորմալ, ոչ ֆորմալ կրթության ստացման, հնարավորությունների և ոլորտում առկա խնդիրների մասին ու ոչ միայն՝ այս հաղորդման մեջ։






Մենք ու ապագան. Կրթության ոլորտը Տավուշի մարզում

Ներկայացնում ենք մեր եթերում կլոր սեղանի շուրջ քննարկվելիք հաջորդ թեման:
Կրթության կարևորության մասին գիտենք բոլորս: Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Տավուշի մարզում կրթական ոլորտը: Նախադպրոցական, ֆորմալ, ոչ ֆորմալ կրթության ստացման, հնարավորությունների և ոլորտում առկա խնդիրների մասին ու ոչ միայն. ներկայացնում է ՏավուշTV-ն: