Համո Սահյանի շամշադինյան այցը, խորհրդային ու հետխորհրդային տարիներին արվածն ու չարվածը, կյանքը, ստեղծագործելն ու սերունդներ կրթելը․ Ալբերտ Պապյանը պատմելու և սովերեցնելու իսկապես շատ բան ունի, իսկ մենք էլ հյուրընկալվել էինք՝ ունկնդիր լինելու նրա տավուշյան զրույցին։
Գրող, մանկավարժ Ալբերտ Պապյանը սովորել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայ բանասիրության ֆակուլտետում։ Աշխատել է Արծվաբերդի, Ներքին Կարմիրաղբյուրի և Բերդի դպրոցներում՝ ուսուցիչ, ուսմասվար, տնօրեն։ Հետագայում աշխատել է ժողկրթբաժնում՝ վարիչ, մշակույթի բաժնի վարիչ։
1993 թվականին՝ պատերազմական թեժ տարիներին հիմնադրել է Բերդի 4-րդ դպրոցը, ուր աշխատել է մինչև 2011 թվականը, այնուհետև իր կամքով հեռացել աշխատանքից։
Բանաստեղծություններ գրել է երբեմն-երբեմն, ավելի շատ է սկսել ստեղծագործել արդեն հանգստի անցնելուց հետո։
Տավուշի գիտելիքի նորարական հաբը մեկնարկել է բնապահպանական արշավ՝ ուղղված թղթի վերամշակմանը, որի շրջանակներում հանդիպումներ ու դասընթացներ են կազմակերպվել Իջևանի հանրակրթական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Հադիպումների ընթացքում երիտասարդներին ներկայացվել է թղթի վերամշակման տեխնոլոգիան՝ նպատակ ունենալով տարածել թղթի վերամշակման մշակույթը և փորձել կրճատել թղթի թափոնների քանակությունը:
«Թուղթը թափոն չէ» բնապահպանական արշավի ընթացքում խոսվել է նաև թղթի վերամշակման կարևորության ու սպասվող արդյունքների մասին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 20 տարիների ընթացքում թղթի սպառումն աճել է 26%-ով և կրկնապատկվել է թղթի արտադրությունը, որը, բացի ծախսատար լինելուց, նաև լուրջ բնապահպանական խնդիրներ է առաջացնում, – նշում են կազմակերպիչները:
Ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին սկսվել է թղթի վերամշակման առաջին փուլը՝ շուրջ 50 երիտասարդների մասնակցությամբ:
«Թուղթը թափոն չէ» բնապահպանական արշավը կայացել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում ահմանամերձ շրջաններում՝ կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Հայասատանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն:
«Երիտասարդության դրական զարգացման հարցաթերթի» տեղայնացված տարբերակի առաջին փորձարկումը՝ Դիլիջանում
Երիտասարդության դրական զարգացման հարցաթերթի» տեղայնացված տարբերակի առաջին հարցաթերթի փորձարկման նպատակով «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում Տավուշի աշխատանքային խմբի սովորողների մասնակցությամբ փետրվարի 9-ին Դիլիջանի ավագ դպրոցում կայացավ հանդիպում՝ Տավուշի մարզի 4 հանրակրթական դպրոցների աշակերտների ու հասարակագիտություն առարկայի ուսուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում ներկայացվեցին ծրագիրը ու երիտասարդության դրական զարգացման հայեցակարգը, որից հետո քննարկման ֆորմատով ընթացիկ կրթական չափորոշիչային բարեփոխումների համատեքստում ուսուցիչներն ու աշակերտները կիսվեցին իրենց դիտարկումներով, դիտողություններով ու առաջարկներով։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, կստեղծի հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության արդյունավետ մեխանիզմներ՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրին աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, այն իրականացվում է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ գործընկերությամբ։
Հայտերի ընդունման հնարավորություն Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից․ Հայաստանի մարզերում փոքր կամ սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բաց կրթության բաժինը 2022 նոյեմբերին մեկնարկեց «Հայաստանի մարզերում փոքր և սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով» Սարգիս Քաբայանի անվան ծրագրը։
Ծրագրի նպատակն է նպաստել գործարարության զարգացմանը Հայաստանի մարզերում` հատուկ աջակցություն ցուցաբերելով կին ձեռներեցներին։ Ծրագիրը պատրաստված է ՀԱՀ Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի կողմից և հրավիրում է բիզնեսով զբաղվող անձանց մասնակցելու խորացված վեցամսյա դասընթացի՝ գործարարության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կառավարման և նոր շուկաների որոնման թեմաներով։ Հիմնական ծրագրին զուգահեռ՝ օտարերկրյա և տեղացի մենթորները ծրագրի մասնակիցների համար կապահովեն անհատական և գործնական խորհրդատվություն՝ միտված մասնակիցների բիզնեսների զարգացմանը և նոր գաղափարների կայացմանը։ Ուսուցման հիմնական մասը ընթանալու է անգլերենով, ուստի նախապես կկազմակերպվի անգլերենի դասընթաց։
Ծրագրի հովանավորն է գիտությունների դոկտոր, ամերիկահայ Հրայր Քաբայանը, ով հատկապես կարևորելով որակյալ կրթությունը և կնոջ դերը զարգացած հասարակությունում, սահմանել է լիարժեք կրթաթոշակ իգական սեռի բոլոր ձեռներեց ուսանողներ համար։
Ծրագիրը իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և Արցախում։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:
«Աստղերը մեզ հետ են»․ Նոյեմբերյանում աստղադիտության խմբակ է մեկնարկում
Հունվարի 12-ին Նոյեմբերյան համայնքում տրվեց «Աստղերը մեզ հետ են» արտադպրոցական կրթության նոր ծրագրի մեկնարկը։
Ծրագիրը ներկայացրեց խորհրդակցական մարմնի համակարգող Անահիտ Փարսադանյանը։ Այն իրականացվելու է համայնքի 19 բնակավայրերի դպրոցահասակ երեխաների հետ։ Ծրագիրը հնարավորություն է տալու աստղային դիտումներ կատարել համայնքի տարբեր գյուղերից, գործելու է նաև աստղադիտության խմբակ։
Մանրամասներն իր ռեպորտաժում պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը։
Restart Ijevan-ը՝ հանուն երիտասարդների զորեղացման․ «Բարձրագույն կրթության մասին» օրենքն ուսանողների համար
2022 թվականի ամռանը մեկնարկեց «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Level Up երիտասարդների զորեղացման ճամբարը», որը միավորեց Տավուշի մարզի շուրջ 50 երիտասարդի: «Level Up երիտասարդների զորեղացման ճամբար» ծրագրի նպատակն էր աջակցել Տավուշի մարզում «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով նախատեսված ուսանողական ինքնակառավարման փոփոխությունների իրականացմանը, նպաստել այլընտրանքային ուսանողական խմբերի ձևավորմանը։
Ճամբարային ծրագրին դիմել է շուրջ 80 մասնակից։ Ծրագրին մասնակցելու հնարավորությունը տրվեց Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի շուրջ 50 երիտասարդի։
Ճամբարի 4 օրերի ընթացքում մասնակիցները միավորվեցին 5 տարբեր թիմերում, ապա երիտասարդները մասնակցեցին տեսական ու գործնական 7 դասընթացներ հետևյալ թեմաներով՝
ՀՀ բարձրագույն կրթության տեսլականը
Բարձրագույն կրթության խնդիրները մարզերում
Միջազգային կրթություն. կրթական փոխանակման ծրագրեր Հայաստանում
Այլընտրանքային ուսանողական նախաձեռնությունների գեներացման գաղափարը ,
Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում
Ծրագրի նախագծում. Նպատակը, գործունեությունը, արդյունքը
Քննադատական մտածողություն
Ճամբարային փուլի ընթացքում թիմերը մշակել և ներկայացրել են ծրագրային 10 առաջարկներ, որոնցից լավագույն 4 նախաձեռնությունները ընտրվելու և ֆինանսավորվելու էին կազմակերպության կողմից՝ արդեն հետճամբարային փուլում։ Ճամբարային առօրյան հագեցած էր նաև թիմակառուցման, ինտելեկտուալ, սպորտային և ժամանացային միջոցառումներով։
«Ռեստարտ Իջևանը» այս ծրագրի միջոցով նաև նախապատրաստում է երիտասարդներին «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով նախատեսվող ուսանողական ինքնակառավարման փոփոխություններին:
Ճամբարի ավրատին թիմերը վերադարձան Տավուշ՝ իերնց հետ բերելով 4 լավագույն ծրագրերը, որոնք մշակել, ձևավորել ու իրականացնելու են արդեն հետճամբարային փուլում:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողական սպորտային ակումբի հիմնադրում․ ծրագրի նպատակն է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ակտիվացնել և զարգացնել ուսանողների սպորտային կարողություններն ու հնարավորությունները։ Մասնաճյուղում սպորտային ակումբի շրջանակում կազմակերպվեց Վոլեյբոլի բարեգործական մրցաշար։ Մրցաշարին մասնակցել է 13 թիմ շուրջ՝ 80 երիտասարդ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից։ Վոլեյբոլի առաջնությունները բարեգործական էին. առաջնության մասնակցության տոմսերից հավաքված ամբողջ հասույթը ուղղվելու է ՀՀ սահմանի առաջնագծերում արևային վահանակներ և մարտկոցներ տեղադրելու աշխատանքին:
Ուսանողները՝ հանուն հմտությունների զարգացման ծրագիր․ Ծրագրի նպատակն է զարգացնել փորձշրջանի ինստիտուտը Տավուշի մարզում և հնարավորություն ընձեռել ուսանողներին ձեռք բերել նոր գործնական գիտելիքներ:Ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ տարբեր ֆակուլտետներում սովորող շուրջ 15 ուսանողի համար կազմակերպվեց մեկամսյա փորձաշրջան Տավուշի մարզպետարանում, Իջևանի համայնքապետարանում և Visit Tavush տուրիզմի զարգացման կենտրոնում:
«Ուսանողի ուղեցույց» ձեռնարկի մշակում ու տպագրում. այս նախագծի շրջանակում ստեղծվեց «Ուսանողի ուղեցույց» ձեռնարկը, որը նախատեսված է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար: Ձեռնարկում ներկայացված են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր կառուցվածքը, մասնաճյուղում առկա ֆակուլտետներնում մասնագիտությունները, լսարանային պարապմունքների կազմակերպման, ինչպես նաև դասընթացների գնահատման ձևերը: Ձեռնարկում նաև զետեղված է տեղեկատվություն բուհի առաքելության, կառավարման և ուսանողական կառույցների, բուհի գրադարանի, ուսանողների համար նախատեսված անվանական կրթաթոշակների վերաբերյալ և այլևայլ օգտակար տեղեկատվություն:
«Իրազեկ ուսանող» տեղեկատվական թերթիկի մշակում. սա վերջին ծրագիրն էր, որի արդյունքում ստեղծվեց «Իրազեկ ուսանող» տեղեկատվական թերթիկը, որտեղ ավելի սեղմ և գունազարդ տարբերակով ներկայացված են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, մասնաճյուղի ուսանողների բողոքների քննարկման կարգը, ինչպես նաև ուսումնական կարգապահության վերաբերյալ այն կարևոր կետերը, որոնց բացակայության դեպքում ուսանողը կարող է ենթարկվել պատասխանատվության։
Հետճամբարային փուլում՝ երիտասարդների կողմից մշակված լավագույն ծրագրերի իրականացումից հետո՝ 2022 թվականի տարեվերջին «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ի կողմից պարգևատրվեցին ծրագրի ամենաակտիվ, ներգրավված և մոտիվացված երիտասարդները։ Կամզակերպությունը շարունակելու է խրախուսել երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը, լինելու է հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան բարձրացնելու իրենց համայնքներում առկա խնդիրների մասին իրազեկությունը, կատարելագործել իրենց կարողությունները և իրականացնել իրենց ստեղծագործ մտքերը:
ՏաՈւժ․ նոր որակի առաջնորդների դպրոցներ Տավուշի մարզում
Հզորանալ հոգով, մտքով և մարմնով․ Տավուշ TV-ն պատմում է Տավուշում գործող առաջնորդների պատրաստման դպրոցների՝ «ՏաՈւժ»-ի մասին։
Ռազմական պարապմունքների, արշավների և ճամբարային բանակումների ընթացքում աշակերտները զարգացնում են տրամաբանելու, ինքնապաշտպանության և արագ կողմնորոշվելու որակներ։ Սովորում են նաև աշխատել թիմով և պատասխանատվություն ստանձնել դժվար իրավիճակներում։ Կարևորվում է հատկապես վախերի հաղթահարումը։
Մարզական տարբեր մոտեցումներով ապագա առաջնորդների մեջ դաստիարակվում է ուժեղ, կարգապահ, ինքնավստահ լինելու կամք։ Փորձառու մարզիչների օգնությամբ աշակերտները կոփվում են, ծանոթանում առողջ ապրելակերպի եւ առաջին (բուժ օգնության հիմունքներին։ Սպորտային մարզումներն ամբողջանում են դաշտային պարապմունքներով։
Հոգևոր-հայրենաճանաչողական դասերն իրականացնում են սարկավագները՝ «Լույսի ճանապարհ» դասագրքով։ Աստվածաշնչի ուսուցմանը զուգահեռ աշակերտները ծանոթանում են հայ ինքնության ակունքներին։ Ստացած գիտելիքներն ամրապնդվում են Սուրբ Պատարագին և ուխտագնացություններին մասնակցությամբ։
Դիլիջանում կայացել է «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը
«Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում» խորագրով «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը մեկնարկեց դեկտեմբերի 11-ին՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում: 2008 թվականից «ԱրմՌոբոտիքս»-ը կազմակերպվում է Հայաստանում՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: «ԱրմՌոբոտիքս» մրցույթը յուրօրինակ հարթակ է ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։
Մրցութային դաշտն իրենից ներկայացնում է փոքր ագրոտեխնոլոգիական ագարակ, որտեղ թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն մասնագիտական խնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ։
Մրցույթի այս տարվա խնդիրը էր մասնակից երիտասարդների շրջանում ցուցադրել գյուղատնտեսության ոլորտի հեռանկարը՝ նրանց մոտ առաջացնելով հետաքրքրություններ ոլորտի վերաբերյալ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ագրոտեխնոլոգիական ցուցահանդես, որի շնորհիվ մասնակիցները ցուցադրեցին իրենց աշխատանքները՝ ներկայացնելով նաև դրանց կիրառումը։
Խոսելով ծրագրի առանցքային նպատակերից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն առաջին հերթին կարևորում է երեխաներին վաղ տարիքից, բացի ճարտարագիտության ուսուցումից, սովորեցնում են նաև սպառողական մարդուց դառնալ արտադրող մարդ:
«ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթին մասնակցում էին թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից: Թիմերում ընդգրկված էին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների, «Գյումրի» զարգացման լաբորատորիայի և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի աշակերտները:
Միջոցառման ընթացքում նաև բանախոսություններով հանդես եկան Հայաստանի ազգային ագրարային համալասարնի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։
Մրցույթի գլխավոր հովանավորն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, այն հովանավորել է նաև ԱԿԲԱ բանկը: Մրցույցի գործընկերներ են ԶԻԳ-ԶԱԳ առևտրի ցանցը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Դիլիջանի կենտրոնական դպրոցը։
«Այբ» կրթական հիմնադրամը՝ UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան-ի հետ համատեղ իրականացնում է ուսուցիչների կարողությունների զարգացման նոր ծրագիր
Նախագծային ուսուցում․ մեկնարկում է ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիրը
Հայաստանի 6 մարզի 33 համայնքում մեկնարկում է 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիր։ Դրա նպատակն է ուսուցիչներին ծանոթացնել կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին և այդ թեմայի շուրջ ուսումնական նախագծային աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացին։
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ամբողջովին յուրացնելու նախագծային ուսուցումը, որը, ըստ հանրակրթական պետական չափորոշչի, 2023 թ.-ից դառնալու է ուսուցիչների աշխատանքի հիմնական բաղադրիչներից մեկը։ Ծրագրի շնորհիվ ուսուցիչները հնարավորություն կունենան նաև փորձառու մենտորների աջակցությամբ աշակերտների հետ մշակելու և իրագործելու իրենց իսկ համայնքների կլիմայական խնդիրների լուծմանը միտված նախագծեր։ Արդյունքում ուսուցիչները համապատասխան նախագծով կկարողանան մասնակցել միջհամայնքային մրցույթի և հաղթելու դեպքում ստանալ աջակցություն՝ կյանքի կոչելու նախագիծը:
Մասնակցող մարզերն են՝ Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ, Լոռի, Շիրակ և Գեղարքունիք։ Համայնքների ցանկը և գրանցման լինկը գտնել այստեղ։
Ծրագիրը համատեղ իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Կարևոր զրույցներ հույսի, կամքի և գործի մասին․ ևս 5 մոտիվացնող բանախոսներ հյուրընկալվեցին Իջևանում
Կարևոր զրույցներ հույսի, կամքի և գործի մասին. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպվեց համայնքային միջոցառում ՝ TED զրույցների ֆորմատով: «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոնի» գործունեության շրջանակում արդեն 2-րդ անգամ է կազմակերպվում նման միջոցառում:
Միջոցառման խոսնակներն իրենց ելույթների ժամանակ անդրադարձան հիմնականում 2 թեմաների՝ խոսելով սոցիալական ներառման և հավասարության կարևորության ու անհատի նախաձեռնության կարևորության մասին:
Հրավիրված էին կյանքում դժվարությունների հանդիպած ու կայացած անձինք, ովքեր ունեն հանրային մեծ ճանաչում։ Խոսնակներն էին Լադիսլավ Բերանեկը, Գևորգ Սիմոնյանը, Նարինե Գրիգորյանը, Սարգիս Ստեփանյանը, Սիրարփի Մուղդուսյանը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ ուսանողները, ովքեր իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին խոսնակներին: Հանդիպման վերջում շնորհակալագրեր հանձնվեցին խոսնակներին:
«Ամերիկյան գրադարն և դասընթացների կենտրոնը» գործում է արդեն 3 տարի․ կենտրոնը հարթակ է սոցիալական ու տեխնիկական հմտությունների զարգացման և նոր կարողությունների ձեռքբերման համար: