Մակարդակով կոֆե Գոհար Ասլիկյանի հետ

Տավուշյան ջերմ զրույցների փնտրտուքով այս անգամ Բերդավան գյուղում էինք։ Հյուրընկալվել ենք Գոհար Ասլիկյանին, ով «Տավշո խոհանոց» հաղորդաշարի վարողն է․ նա վերջերս հաղթեց «Թեժ խոհանոց» հեռուստանախագծում։

Գոհարի հետ հետաքրքիր զրույցը ծավալում ենք Տավուշի խոհանոցին հատուկ ագդակ ու եղալավաշ պատրաստելու ընթացքում։

Մի խոսքով՝ Հրանտ Ղազումյանն ու ՏավուշTV-ի նկարահանող թիմը հյուրընկալվել են Գոհարի տանը՝ տավուշյան «ՄակարդակովԿոֆեի»




Մակարդակով կոֆե Ալմաստ Եսայանի հետ

Այս ձմռան առաջին «Մակարդակով Կոֆեին» հրավիրված է Արցախից Տավուշ եկած  բարի, հմայիչ, հոգատար, սրտացավ, ուժեղ Ալմաստ Եսայանը։ 

«Մակարդակով Կոֆե» շարքում այս անգամ սուրճի հետ վայելելու ենք Հրանտ Ղազումյանի զրույցը՝ Ալմաստի հետ, ով կպատմի թե ինչպես եկավ Տավուշ ու սիրահարվեց Դիլիջանին։ 

 «Կյանքիս կարևոր ձեռքբերումը՝ ընտանիքս է», – ասում է նա։ Վերցրե՜ք մեկ բաժակ սուրճ ու միացեք մեր ջերմ ու հետաքրքիր զրույցին։




Մակարդակով կոֆե բժիշկ Կարինե Օթարյանի հետ

Բժշկությունը, արվեստը ու ջերմ հիշողությունները․ #ՄակարդակովԿոֆե շարքի այս թողարկման շրջանակում Հրանտ Ղազումյանը բժշկական գիոտությունների թեկնածու Կարինե Օթարյանի հետ տավուշյան զրույց է ունեցել։

Տիկին Կարինեի հետ զրույցը մանկությունից մինչ մեր օրերի մասին է, կարևոր որոշումների, Հայրենիքը սիրելու ու ծննդավայրի՝ Իջևանի հետ ամուր կապ ունենալու մասին է։

Վերցրե՜ք մեկ բաժակ սուրճ ու միացեք մեր անմիջական, ջերմ ու հետաքրքիր զրույցին։






Մակարդակով կոֆե նկարիչ-ոճավորող Հասմիկ Սողոմոնյանի հետ

Արվեստը, Դիլիջանն ու հին և նոր ժամանակները․ այս անգամ Հրանտ Ղազումյանն ու մեր թիմն այցելել են Դիլիջան՝ նկարիչ-ոճավորող Հասմիկ Սողոմոնյանի հետ մակարդակով կոֆե խմելու։

Հասմիկի հետ զրույցն իր մանկության Դիլիջանի, մարզում արվեստ արարելու, դասավանդելու, երեխաների հետ աշխատելու և անդադար սովորելու մասին է։ 

«Դիլիջանն ինձ համար երևի թե լռությունն է։ Բոլորս գիտենք, որ ժամը 7-ից հետո Դիլիջանում անհատակ լռություն է, և դա շատ հետաքրքիր է նրանով, որ դու քեզ հետ մենակ ես մնում․․․Ստեղծագործական առումով նման վայրում ամենալավ պայմաններն են»։






Մակարդակով կոֆե Հատիկ բենդի տղաների հետ

Այս տարվա վերջին և նախաամանորյա «Մակարդակով կոֆե»-ին հրավիրված են Տավուշում գործունեություն ծավալող յուրահատուկ անունով և ասելիքով Հատիկ բենդի անդամները։ 

Աշոտ Մանուչարյանը, Մխիթար Ամիրխանյանը, Գուրգեն Դալյանը և Արտակ Մադաթյանը պատմում են ինչպես բենդի, խնջույքներին միշտ «լսվող» երաժշտությանն այլընտրանք դառնալու, այնպես էլ մարզում արվեստի զարգացման, կարծրատիպեր կոտրելու և Տավուշի՝ «թունելից դեսը աշխարհի» մասին։ 






Մակարդակով կոֆե Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ

Տեր Աբել քահանա Քարտաշյանին շատերն են ճանաչում ու սիրում՝ ինչպես Տավուշում, այնպես էլ մեր «աշխարհի» սահմաններից դուրս։ Հրանտ Ղազումյանն ու Տավուշ TV-ի թիմն այս անգամ բացահայտում են Տեր Աբելի «աշխարհը»՝ խաղաղ, ուժեղ, եռանդուն, սիրով ու հոգատարությամբ լի․․․

Մի խոսքով՝ այս անգամ Տեր Աբելի տանն ենք հյուրընկալվել տավուշյան «Մակարդակով կոֆե»-ի։

«Ընդհանրապես՝ Տավուշի մասին որ խոսում են, մարդիկ հիմնականում բնության մասին են խոսում։ Ես ասում եմ՝ ո՛չ, մարդկանց մասին պիտի խոսեք․․․ Շատ կարևոր է մեր հյուրասիրության կերպը․ տավուշեցիք ուրիշ կերպ են հյուրասիրում՝ ուրիշ ջիգյար են դնում, ուրիշ սիրտ են դնում էդ ամեն ինչի մեջ»․ – ասում է տեր Հայրը։






Մակարդակով կոֆե Էսթեր Զաքարյանի հետ՝ Նորաշենի «Զովակ» գաստրոբակում

Մայրաքաղաք Երևանից՝ Տավուշի Նորաշեն գյուղ․ տեսնել ու ապրել իրական կյանքն ինչպես որ կա։ Էսթեր Զաքարյանն է, ով ամուսնու՝ Գարիկ Փայտյանի հետ թողել է Երևանն իր բոլոր հեռանկարներով, տեղափոխվել Նորաշեն գյուղ՝ նպատակ ունենալով իրենց գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնել ի նպաստ իրենց համայնքի զարգացման։

Այսպիսով՝ «Մակարդակով կոֆե»-ի նկարահանող անձնակազմն այս անգամ Նորաշենում էր։

Հանդիպած դժվարությունների, գյուղական կյանքի, սովորույթների ու ստացած տպավորությունների մասին պատմում է Էսթերը, կամ, ինչպես ինքն է ասում՝ «Փայտյանների հարսը»։






Մակարդակով կոֆե Թբիլիսիում՝ կոթեցի տիկին Էլմիրայի հետ

Կոլորիտ, տավուշյան պատմություններ ու լավ հիշողություններ։ Հրանտ Ղազումյանի «Մակարդակով կոֆե» շարքի հերթական ռեպորտաժն այս անգամ Թբիլիսիից է։

Մեր հայրենակից, թբիլիսիաբնակ Տիկին Էլմիրան պատմում է Տավուշի սարերում՝ Կոթի գյուղում անցկացրած անմոռանալի մանկության մասին։

Կարելի է ապացուցված փաստ համարել․ աշխարհի որ անկյունում էլ գտնվելիս լինես՝ տավուշյան ջերմությունը կանչելու է մի բաժակ սուրճի՝ մակարդակով կոֆեի շուրջ համով-հոտով զրուցելու։




Մակարդակով կոֆե «Զուլալի»-ի անձնակազմի հետ

Այս տեսանյութում մենք ապացուցում ենք, որ մակարդակով կոֆեն կարող է լինել նաևա ռանց սուրճի։ Տավուշի բարբառով մեր հայրենակիցներին ողջունում են Նարինե Աբգարյանը և Հերմինե Ստեփանյանը։

Տավուշահամ ու Տավուշի բարբառով․ Հրանտ Ղազումյանի արտահերթ «Մակարդակով կոֆե»-ն՝ «Զուլալի» ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ։

Տավուշում մշակութային հրավառություն էր․ Բերդում տեղի ունեցավ կինոռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի տավուշյան պրեմիերան։ Դե, իսկ էլ ինչ մշակութային իրադարձություն առանց մեզ․․․




Մակարդակով կոֆե Գոշում՝ Անուշ տատի հետ

Տավուշյան հետաքրքիր պատմությունների փնտրտուքով այս անգամ Գոշ գյուղում էինք՝ Անուշ տատի հյուրընկալ հարկի տակ։

«Մակարդակով կոֆե» շարքում այս անգամ սուրճի հետ վայելելու տնական կաթնահունց ենք թխում, վերջում էլ վառարանից հավաքում ենք տաք-տաք դիլիմը։

Անուշ տատը միաժամանակ մեծ հպարտությամբ պատմում է մեզ գյուղի պատմական ժառանգության՝ մեծ վարդապետ Մխիթար Գոշի հիմնադրած վանքի, գյուղի և գյուղական իր կյանքի մասին։

«Իմ երջանկությունն իմ զավակներն են, իմ թոռներն ու ծոռները․ իմ գանձն ու հարստությունն իմ ընտանիքն է», – ասում է նա։